February 26

Դաս 3. Կրկնենք անցածը

Դաս 3.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնց գումարը հավասար

է 0-ի։
(2+(-3))+1=0

2) Հաշվել.

ա)( -44:4+12:(-3))-134=
-44:4=-11

 12: (-3)=-4
-11+(-4)=-15
-15-134=-149

բ) -12+(-34)-(-21)=

-12+(-34)=-46
-46-(-21)=-25

գ) -34+6-91=-28-91=-119

դ) (-56)-(-21)+100=-56+21+100=-35+100=65

ե)-120:2+60=-60+60=0

3) AB հատվածը C կետով բաժանվում է AC և CB երկու հատվածների։

CB հատվածի երկարությունը AC հատվածի երկարության -ն է։

Գտե՛ք AB հատվածի երկարությունը, եթե CB հատվածի երկարությունը 24 սմ է։
24:2/3=36
Ab=36+24=60

4) Արույրը 60 % պղնձի և 40 % ցինկի համաձուլվածք է։ Արույր պատրաստելու համար վառարանի մեջ դրել են ցինկ և 210 կգ պղինձ։

Որքա՞ն ցինկ են դրել վառարանի մեջ։ Որքա՞ն արույր կստացվի։
210×40/60=140(կգ)
140+210=350(կգ)



Լրացուցիչ(տանը)

5) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20=18-20=-2
դ) (29 – 64) + 23=-35+23=-12
է) (–39 –21) + 11=-60+11=-49

բ) (–43 – 14) – 32=-57-32=-89
ե) (–30 – 21) + 56=-51+56=5
ը) (16 – 33) – 50=-17-50=-67

գ) (–74 + 27) – 15=-47-15=-62
զ) (81 – 45) – 60=36-60=-24

թ) (–18 + 6) – 39=-12-39=-51

6) Հաշվե՛ք.

ա) | – 4 – *|, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի –3 թիվը,
|-4-(-3)|=|-1|=1

բ) |5 – * – 8|=6 եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը,
|5-(-9)-8|=|14-8|=6
գ) |* – 2| + |* – (–1)|, եթե աստղանիշի փոխարեն գրվի 6 թիվը։

|6-2|+|6-(-1)|=|4+7|=11

7) Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։

հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը

90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց

երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի
90-80=10(կմ\ժ)
20:10=(2ժ)


8) Գտնել բաց թողած թիվը.

10-10-q-13.png
3+4=7
47+29=76 29+11=40

February 26

ԵՂՆԻԿԸ. Ավետիք Իսահակյան

Թեսթ2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փա□չել-փախչել

եր□-երբ
պատշ□ամբ-պատշգամբ

ակնթար□-ակնթարթ

Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ-պարզ
բ/լուռ- անձայն
գ/ակնդետ-
դ/ընտանի-ընտանեկան

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ- ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին- դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ- համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել- մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Վերջալույս
խորասույզ
ինքնամոռաց
հողմածեծ

Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
բարեկամ

պատշգամբ

ականջ
անտառ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկը խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ կենդանի էր:

  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացելէր երեխաներիհետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:


  • Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտում էր իր հայրիկին և մայրիկին։

  • Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հարգում էր եղնիկին, քանի որ եղնիկը բոլորին ժպիտ էր պարգևում և շատ խեղճ էր։

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Անտառը հողմի ժամանակ ուժեղ քամի էր և շատ խառն էր

    Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
    Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
February 26

The Present Perfect Tense

Form

have/has + verb+ed (verb III)

have/has + regular verbs → infinitive + -ed

have/has + irregular verbs → 3rd column of the table of the irregular verbs

I have had my breakfast.

Have you seen this film?

He has done his homework.

She hasn’t visited us.

We have eaten this cake. 

Signal words

  • Just-հենց նոր
  • Yet-դեռ (ժխտական), արդեն (հարցական) 
  • never-երբեք
  • already-արդեն
  • ever-երբևէ
  • up to now-մինչև հիմա
  • recently-վերջերս
  • Since-սկսած (ինչ-որ ժամանակահատվածից)
  • For-նշվում է իրադարձության ժամանակահատվածը
Category: English | LEAVE A COMMENT