1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
Դուք կարող եք տեսնել այստեղ։
Սեկտեմբեր-16 հատ
Հոկտեմբեր-16 հատ
Նոյեմբեր-12 հատ
Դեկտեմբեր-12 հատ
2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, դրանցից յուրաքանչյուրի մասին կարճ գրեք, թե ինչ եք հիշում։
Մենք անցել ենք վանկ, բառագիտություն, Բառակազմություն,, ձևաբանություն,
Հնչյունաբանություն, ուղղախոսություն և ուղղագրություն,
Վանկ-Այս լեզվական աշխատանքում մենք վանկերն ենք սովորել։
Բառագիտություն-Այստեղ մենք սովորել ենք տարբեր բառերը դնել խմբերի մեջ, նաև հոմանիշները ամրապնդել ենք։
Բառակազմություն-Այստեղ մենք սովորել ենք, որ եթե բառերը իրար միացնենք նոր բառ է ստացվում։
ձևաբանություն-Այստեղ մենք սովորել ենք օրինակ’ շունը ո՞ր խմբի մեջ դնենք գոյական թե ածական։
Հնչյունաբանություն-Այստեղ մենք ամրապնդել ենք հնչյունը։
ուղղախոսություն և ուղղագրություն-Այստեղ մենք սովորել ենք օրինակ՝հարթն ու հարդը ինչո՞վ են տարբերվում։
3․ Առաջին ուսումնական շրջանում ի՞նչ հեղինակներ ենք ուսումնասիրել, նրանցից յուրաքանչյուրի մեկական ստեղծագործություն ներկայացրեք և գրեք, թե ինչու հենց դա եք ընտրել։
Մենք ուսումնասիրել ենք Վիլյամ Սարոյան, Հովհաննես Թումանյան, Հանս Քրիստիան Անդերսեն։
Վիլյամ Սարոյանի հեքիաթներից ես կընտրեմ «Առաջին օրը դպրոցում» հեքիաթը, որովհետև այդ հեքիաթը ինձ շատ է դուր եկել, նաև այդ հեքիաթը երկար է, իսկ ես սիրում եմ երկար հեքիաթներ։
Հովհաննես Թումանյան հեքիաթներից ես կընտրեմ «Պոչատ Աղվեսը» հեքիաթը, որովհետև այդ հեքիաթը շատ հայտնի է շատ լավը
Հանս Քրիստիան Անդերսեն հեքիաթներից ես կընտրեմ «Լուցկիներով աղջիկը» հեքիաթը, որովհետև այդ հեքիաթի մեջ ձմեռ է, իսկ երբ աղջիկը մրսում էր ես էլ զգացի ցրտություն։ Ես շատ եմ սիրում այդպիսի հեքիաթներ, որ ինչ որ բան ես զգում։
4․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք դրանց վերնագրերի վրա։
Ես կարդացել եմ Ռոալդ Դալի «Գլխարկը և հրաշք-սոսինձը», Հովհաննես Թումանյան«Մայրը», , Զարմանալի աշուղը, Եդեմական ծաղիկ, Ջանի Ռոդարի | Շների երկիրը, Ջանի Ռոդարի|Մուկը, որը կատուներ էր ուտում, Ստեփան Զորյան «Մի գիշեր անտառում» Ժողովրդական հեքիաթ«Անօրեն Անպատիժ չի մնա»
5․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեույթունն է հետաքրքրում, ինչո՞ւ /գործունեության տեսակներ՝ լեզվական, ընթերցանություն, աշխատանք տեքստի հետ, բանաստեղծություններ անգիր սովորել, քնարկումներ․․․/
Ինձ ամենից շատը հետաքրքրում է լեզվական աշխատանքը։
6․ Ի՞նչ նախագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Ես կցանկանայի, որ ամեն հինգշաբթի գնայինք մայրենիի խաղեր խաղայինք, որովհետև շատ եմ սիրում խաղեր խաղալ։
7․ Առաջին ուսումնական տարվ աընթացքում ի՞նչ չափածո ստեղծագործություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։
Հ. Թումանյան «Սասունցի Դավիթ» 5-7 հատվածներ
Հ.Թումանյան «Սասունցի Դավիթը» 3-5 հատվածներ
Հ. Թումանյան «Սասունցի Դավիթը»
Ջաննի Ռոդարի «Անտակ պարկը»
Հ. Սահյան «Հայաստան ասելի»
Հ. Սահյան «Ձորից եկավ ինչ-որ ճիչ»
8․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝
- Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
Ես մայրենին գնահատում եմ 5 միավոր, որովհետև իմ ամենասիրած առարկան մայրենին է։ - Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
Կատարում եմ ինքնուրույն։ - մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
Ես իմ ուսուցչուհուն գնահատում եմ 5 միավոր, որովհետև նա լավ է բացատրում և նրա հետ շատ հետաքրքիր է անցնում դասը։
9․ Լրացրեք առցանց հարցաթերթը
Ես լրացրել եմ հարցաթերթիկը։