February 21

Լինդգեն.Մանչուկն ու Կառլսոնը

(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մանչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբո□ջ-ամբողջ

թ□չել-թռչել
կդար□նեն-կդարձնեն

եր□եք-երբեք

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական-անսովոր

բ/փոքրիկ-մեծ

գ/  սիրունիկ-տգեղ
դ/տխուր-ուրախ

  • Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-Վթար
բ/աֆիցեր-Սպագ
/դիրեկտոր-Տնօրեն
դ/զիբիլ-աղբ

  • Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:


երեխաներ

քաղաքներ

աստղեր

մեծեր

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
    Արևածաղիկ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան  վրա:
  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է:
  2. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ոչ, չէի ուզենա, քանի որ մանչուկ լինելը հրաշալի չէր, քանի որ բոլորը իրեն նեղացնում էին։
  3. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում է, որ մենակ չլինի և ուզում էր, որ շունը իրեն պատկաներ։

Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Ես կուզեի այս պատմությունը ուրախ վերջ ունենար։ Մանչուկը այդ շան հետ ընկերանար և ուրիշ երեխաների հետ։