September 30

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու. ,,Քիթը,,

Նա շատ հարգված ատամնաբույժ էր, քառասուն քանի տարեկան, աղջիկը համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացիմեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ:
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեցհարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց. – Ո՞ւր ես գնում: – Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի: – Բայց այդ քթո՞վ: – Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է:
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտքնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու: – Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը: – Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը: – Բայց ինչո՞ւ: – Իսկ ինչո՞ւ ոչ: Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով: – Հայրի՛կ: – Այո, աղջիկս: – Կարո՞ղ ենք զրուցել: – Իհարկե կարող ենք: – Այդ քո քթի մասին: – Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում: – Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞: – Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել: – Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի: – Չունի, որովհետև չի ուզում: – Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ: – Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում, որ մի բան փոխվել է: – Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը: – Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել: – Բայց, բայց… – Աղջիկս… – Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես: Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել: – Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է:
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո, — ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք:
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Առաջադրանքներ`

Ա) Ձեր կարծիքով, ո՞ր կետերն են համապատասխանում պատմվածքին, որոնք՝ ոչ: Ձեր պատասխանները հիմնավորե՛ք:

1.«Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների» մարդը տարօրինակ բան չի կարող անել:

2.Հասարակական կարծիքը չի կարող որոշիչ լինել մարդկանց հարաբերություններում:

3.Հասարակությունն ընդունում է անհատին ըստ իր արժանիքների, ոչ ըստ իր արտաքին տեսքի:

4.Ընտանիքը սիրում և ընդունում է ընտանիքի անդամին այնպիսին, ինչպիսին նա կա:

5.Ընտանիքի հայրը հանուն իր ընտանիքի դեմ է գնում իր սկզբունքներին:

Բ) Հիմնավորված պատասխանե՛ք պատմվածքի հերոսի հարցին.
Եթե մարդը մի բան է փոխում իր արտաքին տեսքից, դա չի նշանակում, որ նա իր բնավորությունը փոխել է։

«Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:»:
Ես կարծում եմ, որ նա ճիշտ է, որովհետև եթե մարդ մի բան է անում, որը իրեն դուր է գալիս, չի նշանակում, որ նա իր բնավորությունը փոխել է, և բոլորը պետք է հեռանան։

September 30

Դաս 5

Կրկնություն

Առաջադրանքներ դասարանում

1․

ա)25a2 = (5a)2
բ)49b2 = (7b)2
գ)16c4 = (4c2)2
դ) 81e6 = (9e3)2

2․

ա)8a2 = ( 2a)3
բ)27b3 =(3b)3
գ)125c6 =125c6=(5c2)3
դ)216e9 =216e9=(6e3)3

3․

3ab
1
4bc2

Տնային առաջադրանքներ

1․

2․

September 30

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Գրության և արտասանության միջև կարող են լինել որոշ տարբերություններ,
օրինակ՝ գրվում է վարդ, արտասանվում է վարթ, դարբին-ը՝ արտասանվում է
դարփին և այլն։ Ճիշտ գրելու և ճիշտ խոսելու համար կան կանոններ։
Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների համակարգն է, իսկ ուղղախո-
սությունը՝ ճիշտ խոսելու, գրվածը ճիշտ կարդալու կանոնների համակարգը։
Բառերի մի մասը գրության և արտասանության տարբերություն չունի՝ տուն,
ծառ, կատու և այլն։ Ուղղագրական դժվարություն են առաջացնում այն բառերը,
որոնց գրությունը տարբեր է արտասանությունից։ Երբեմն էլ հանդիպում են
ուղղագրական սխալներ, որոնք ոչ ճիշտ արտասանության կամ այլ հնչյունների
(նախորդող կամ հաջորդող) արտասանական ազդեցության հետևանք են։ Դրանք
հիմնականում վերաբերում են մ-ն, ժ-շ, զ-ս բաղաձայններին։

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասա-
նությունը հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվա-
րություններ չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրա-
կան դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։

է-ե

Է հնչյունը բառասկզբում հիմնականում գրվում է է տառով, իսկ բառամիջում և
բառավերջում՝ ե տառով, օրինակ՝ էական, էլեկտրական, էություն, հերոս, մեխ,
ափսե և այլն։ Բառամիջում և բառավերջում է տառը գրվում է այն դեպքում, երբ
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ անէական, էլեկտրաէներգիա, հէկ, մանրէ։
Բառասկզբում գրվում է ե, երբ արտասանվում է յէ, օրինակ՝ եղնիկ, երեկ, երկաթ։
Եմ, ես, ենք, եք, են (նաև չեմ, չես, չենք, չեք, չեն) օժանդակ բայերը գրվում են ե
տառով, որը կարդացվում է է։

Օ-Ո
Օ ձայնավորը բառասկզբում հիմնականում գրվում է օ տառով, իսկ բառա-
միջում և բառավերջում՝ ո տառով, օրինակ՝ օգուտ, օր, տոն, երեկո։ Բառամիջում
և բառավերջում օ գրվում է այն դեպքում, երբ այն արմատի սկզբնատառ է,
օրինակ՝ այսօր, անօգուտ, մեղմօրոր։ Բացառություն է ով (հոգնակին՝ ովքեր)
բառը, որում բառասկզբի ո-ն կարդացվում է օ։ Բառասկզբում արտասանվող վօ-ն
գրվում է ո տառով, իսկ բառամիջում արտասանվող վօ-ն՝ վ, ո տառերով օրինակ՝
որակ, որսորդ, բանվոր։ Բառամիջում արտասանվող վօ-ն գրվում է ո տառով, եթե
նրանով սկսվող արմատը հաջորդում է ձայնավորին, օրինակ՝ ամենաորակյալ,
հնաոճ։ Բառասկզբում վո գրվում է օտար լեզուներից անցած բառերում՝ վոլտ,
վոլեյբոլ, վոլֆրամ, վոկալ, Վոլոդյա, Վոլգա, Վորոնեժ և այլն։
Անցյալում փոխառված Ոդիսևս, Որմիզդ, Որմիզդուխտ բառերը գրվում են ո
տառով։

Ը
Ը ձայնավորը բառասկզբում գրվում է միայն ղ, մ, ն բաղաձայններից առաջ և
ըստ բառում, օրինակ՝ ըղձալի, ըմպել, ընթանալ։ Բառամիջում ը-ն գրվում է, եթե
արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ամենաընտիր, անընդունելի, խաղընկեր։ Ը-ն
բառամիջում գրվում է նաև այն դեպքում, երբ արմատի սկզբնատառ չէ, սակայն
այդ բառում ուրիշ ձայնավորներ չկան, օրինակ՝ շը՛խկ, խը՜շշ։ Եթե բառի մեջ կան
մեկից ավելի ձայնավորներ, և բոլորը՝ ը, ապա գրվում է միայն վերջինը, օրինակ՝
շրը՛խկ (արտասանվում է շըրը՛խ)։ Բառավերջում լսվող ը-ն գրվում է, օրինակ՝
սառը, դառը, խառը, մարդը, գիրքը և այլն։ Մյուս դեպքերում բառասկզբում և բա-
ռամիջում լսվող ը–ն գաղտնավանկի վանկարար է և չի գրվում, օրինակ՝ (ը)զգույշ,
մ(ը)կրատ, ման(ը)ր և այլն։ Գաղտնավանկի ը-ն կարող է գրվել վանկատման և
տողադարձի ժամանակ, օրինակ՝ ըզ-գույշ, մըկ-րատ, մա-նըր և այլն։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեէտ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցէ,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցէ, լայնէկրան, խեցի, կրետ,
հեկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնեաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցէ, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջբղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզ….ր,
գիշերoթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս,, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսընկա, խոչընդոտ, կորնթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրընթաց, ունկնդիր։

September 30

УРОК 2

УРОК 2

1. Об известных дизайнерах

Модельер может создавать различные предметы гардероба. Именно он вводит новые тренды в модной индустрии. Многие представители этой профессии так же прекрасны, как и их творения.

1. Бетти Джонсон носит самые безумные наряды в мире

Только эксцентричность!!! / Фото: eastnews.ru

Только эксцентричность!!!

Создав настоящую революцию в мире моды при помощи кислотных цветов и неожиданных форм а конце 20 века, Бетти Джонсон одевала Твигги, Бриджит Бардо и Жаклин Кеннеди. По сей день в ее платьях на светских мероприятиях появляются Рианна, Кэти Перри, Мадонна, Шер и многие другие фрики, заставляющие нас рукоплескать им. Бетси, появляясь на светских тусовках, никогда не изменяла своей философии одеваться в исключительно яркие и вызывающие ансамбли.

2. МАЙКЛ КОРС
Начнем с талантливейшего американского дизайнера Майкла Корса. Мало кто знает, но до первой капсульной коллекции в 1981 году, он создал самый важный шедевр — свадебное платье для своей матери. Тогда маэстро было всего пять лет.

5 удивительных фактов из биографий известных дизайнеров

3. ВАЛЕНТИНО ГАВАРАНИ

Следующий факт можно уверенно назвать самым милым в этом списке. Он касается известного итальянского кутюрье Валентино Гаравани. Валентино известен не только своим безупречным вкусом, но и своей любовью к мопсам. На данный момент у него пять очаровательных щенят, их имена Монти, Мод, Марго, Мэгги, и Молли. Самая знаменитая из них это мопсиха Мод, так как именно она сопровождает своего хозяина во всех его путешествиях.

4. СТЕЛЛА МАКАРТНИ

Стелла Маккартни известная вегетарианка, член организаций, борющихся за права животных. В собственных коллекциях она никогда не использует мех и кожу. Эту любовь к животным заложили еще ее родители бывший, участник группы The Beatles Пол Маккартни и фотограф Линда Истман, которые к моменту рождения Стеллы исповедовали гуманные ценности.

5. КАРЛ ЛАГЕРФЕЛЬД

Немецкий дизайнер Карл Лагерфельд, как и все талантливые люди, реализовал себя во всех творческих сферах, но особую страсть питал к фотографии. Пара его работ даже украшали обложку специального выпуска французского Vogue.

Модельер может создавать различные предметы гардероба. Именно он вводит новые тренды в модной индустрии. Многие представители этой профессии так же прекрасны, как и их творения.

6. КОКО ШАНЕЛЬ

Габриэль Шанель родилась во Франции 19 августа 1883 года. Её семья была очень бедной. Когда девочке исполнилось 12 лет, её мать умерла, а отец сбежал. Таким образом дети попали в приют. Из-за однообразия и серости в приюте девочке пришла мысль – сделать мир ярче. Там она обучилась базовым навыкам шитья, а в 18 лет начала работать в местном ателье. Чтобы заработать немного денег, она подрабатывала в кабаре, где пела любимые песни, за что и получила прозвище Коко. Богатый кавалерист влюбился в девушку и перевёз её в Париж. Другой возлюбленный помог ей открыть в Париже магазин шляпок, который впоследствии стал очень популярным. Позднее она совершила переворот в мире моды.

Курить - здоровью вредить! / Фото: paietki.ru

Коко Шанель создала культовое маленькое черное платье, которое должно быть в гардеробе каждой женщины. Созданным ею моделям одежды поклонялись многие поколения модников. Вот только она была тем, кого англоязычные люди называют chain smoker — она курила одну за одной сигарету всё время, что не спала. Она даже наняла специальную служанку за большие деньги, которая постоянно подносила ей пепельницу. Результат пагубного пристрастия к бесконечному курению не заставил себя ждать: Коко умерла от быстротечного — практически мгновенного! — сердечного приступа в возрасте 87 лет.

 7. КРИСТИАН ДИОР

Родился 21 января1905 года во Франции. Его родители были обеспеченными. В возрасте 6 лет он переехал в Париж. В молодости Кристиан увлекался ковроткачеством. Диор помог семье продать квартиру в Париже и переехать в провинцию, а сам гостил у Жана Озенна. Жан, тогда работал дизайнером, и привлёк Кристиана к этому. Озенн начал продавать наравне с собственными эскизы Диора. Но Кристиан углубляется в одежду несмотря на то, что его шляпы пользовались успехом. В 1942 создал парфюмерную лабораторию.

Французский модельер Кристиан Диор и его сильно верил в потусторонние силы. Он регулярно обращался к экстрасенсу, чтобы узнать, какой день будет благоприятен для проведения показа той или иной коллекции.

8. ГУЧЧИО ГУЧИ

Родился во Флоренции 26 марта 1881 года в семье кожевенного мастера. Отец возлагал на сына большие надежды, но в 23 года он открыл свой бизнес, который специализировался на изготовлении конских упряжек. Но бизнес провалился. Гуччи приезжает в Лондон и работает носильщиком в отеле. Там он обратил внимание на багаж, который показывает уровень дохода. По возвращении в Италию, он возобновляет своё дело, теперь использует только качественную натуральную кожу. В 1951 открывает модный дом Gucci.

9. ДЖАННИ ВЕРСАЧЕ

Родился 2 декабря 1946 года в Италии, в семье портнихи. Позднее мать открыла свой магазин одежды. Семья жила недалеко от публичного дома, поэтому маленький Джанни часто наблюдал роскошные наряды “ночных бабочек”. Именно они вдохновили его на создание коллекций. В 25 лет он перебирается в Милан, где и создаёт первую коллекцию. Она очень быстро разлетается. С помощью брата он создаёт модный дом Versace.

10. ВЕРА ВОНГ

Родилась 27 июня1949 года. Получила степень в истории искусства. Вера работала старшим редактором Vogue 17 лет. В 1990 году она открыла свой салон дизайна. Вонг изготавливает свадебные платья, костюмы для фигуристов.

11. ЛУИ ВИТОН

Родился в 1821 году во Франш-Конте, в семье столяра. В детстве научился пользоваться инструментами отца. В 14 лет отправился пешком в Париж. Там стал учиться изготавливать сундуки. Луи совершил прорыв, придумав чемоданы. Его слава росла. Позднее Виттон основал собственный модный дом.

12. ИВ СЕН ЛОРАН

Родился 1 августа 1936 года в Алжире, в семье страхового агента. Рисовать начал с восьми лет, а в 14 из-за увлечения театром стал делать декорации для мелких постановок. В 1953 году переехал в Париж, брал курсы по рисованию. В 1964 году выпустил свои духи. Коллекция 1966 года адаптировала смокинг в женский гардероб.

Родился 1 августа 1936 года в Алжире, в семье страхового агента. Рисовать начал с восьми лет, а в 14 из-за увлечения театром стал делать декорации для мелких постановок. В 1953 году переехал в Париж, брал курсы по рисованию. В 1964 году выпустил свои духи. Коллекция 1966 года адаптировала смокинг в женский гардероб.

13. РАЛЬФ ЛОРАН

Родился 14 октября1939 года в Нью-Йорке, в семье еврейских эмигрантов. После армии работал продавцом-ассистентом в компании, занимающейся производством галстуков. Его идею нового галстука отвергли, поэтому он решил продвигать её сам. Один производитель одежды вложился в его дело. Тогда Ральф открыл свой первый магазин и начал торговать галстуками. Производство расширилось, и Лорен открыл производство. Затем он выпускает свою первую коллекцию женской одежды.

14. КАРОЛИННА ЭРРЕЙРА

Каролина Эррера родилась 8 января 1939 года в Каракасе, в небогатой семье. Была признана самой стильной женщиной в мире. Переехав в Нью-Йорк, основала свой лейбл. Позже выпустила первый аромат. Успех оказался масштабным, поэтому удалось создать коллекцию одежды.

ВЫПОЛНИТЕ УПРАЖНЕНИЯ

1. Впиши подходящие по смыслу предлоги.

Добежать до реки, подъехал к заводу, летел по полем, читал про животных, смотрел в картину, нашёл в портфеле, поставил на полку, ушёл с другом, увидел с кроватью, поздравление от мамы, поскакал по дороге.

2. Запишите слова.

Full view

вишня, тыква, шорты, тапки, парти, такси, кукла, каска, кобра

3. Запишите слова

волк, бой, мел, тула, рог, рука, кот, глаз, зуб, лето, чай, рот, нос, коса, ель, суп, сыр

4.Вставьте пропущенные буквы

Грецские орехи; монастырские стены; братское рукопожатие; рыбацская шхуна; ноябрьское солнце; флотсский борщ; городской пейзаж; молодецские забавы; артиллерийский снаряд; резский ветер; дерзский поступок; одесский порт; бурлацские песни; мерзское преступление; ткацский станок; ангельский вид; зверский взгляд; январсские каникулы; соседский кот.

5.

меня, из Вьетнама, в Москве, по-русский, где, по, в, учится, называется, твое, у тебя, мы, новом, интересную, втором, они, пригласили, в субботу, играть


6. Вставьте пропущенные буквы

учитель, карандаш, берёза, пенал, сахар, ученик, деревня, осина, хорошо, дорога, лопата, заяц, весело, снегирь, тетрадь, медведь, лягушка, лисица.

September 30

УРОКИ 7 КЛАССА 22-26 СЕНТЯБРЯ 2025г.

УРОК 1

1. Прочитайте текст. Выделите новую информацию.


История моды, или история возникновения одежды, подобна зеркалу, в
котором отразилась вся история цивилизации. Много лет тому назад люди
открыли для себя одежду, как средство защиты от неблагоприятных
воздействий природы. Древние люди использовали практически любые
средства, которые им попадались под руку, они сшивали, связывали листья
и солому, шкуры животных, использовали тростник. Также изготавливали
головные уборы из природных материалов: из оболочки кокоса, тыквы,
панциря черепахи.
Учёные говорят о том, что до появления одежды люди часто окрашивали
своё тело, делали тату, рисовали магическую символику. При помощи
рисунков они стремились предохранить себя от злых духов и непонятных
сил природы, устрашить врагов и привлечь к себе внимание.
Первые виды одежды были очень простыми, а затем люди научились
обрабатывать кожу и мех, производить различные ткани, создавать краски
для тканей, делать украшения и т.д. В разных государствах появлялись
новые виды одежды, а войны и торговля помогали проникновению традиций одних народов в культуру других народов.
Одежда жителей древних государств становилась разнообразнее. В
X-XIII веках происходит развитие швейного ремесла, появляются новые
модели одежды. Во Франции в XVII веке начала формироваться мода в
одежде.
Костюмы людей указывали на классовые различия, которые уже тогда
существовали в обществе.
И сегодня одежда очень важна. В наше время многое можно узнать о
человеке по его внешнему виду. Одежда способна указать на различные
человеческие качества, это, своего рода, знак для представителей общества.
По материалам интернета

2. Ответьте на вопросы.

1.Как появилась одежда?
Много лет тому назад люди
открыли для себя одежду, как средство защиты от неблагоприятных
воздействий природы.

2. Какие материалы использовали древние люди?
Древние люди использовали практически любые
средства, которые им попадались под руку, они сшивали, связывали листья
и солому, шкуры животных, использовали тростник.

3. Для чего делались татуировки?
Чтобы защититься от злых духов, сил природы, напугать врагов, привлечь внимание.


4.Важна ли одежда в наше время?
да

5. Приходилось ли вам слышать пословицу : «По одёжке встречают, по уму провожают»? Как вы её понимаете?
Сначала люди обращают внимание на внешний вид, но оценивают человека по уму и поступкам.

3. Прочитайте названия падежей, вспомогательные слова и падежные
вопросы. Скажите, почему у каждого падежа два падежных вопроса, а
не один.

4. Допишите окончания.

Каждый должен сам выбирать фасон и тон костюма . 2. Нужно следить за
модой . 3. Не стоит гнаться за любым новым фасоном . 4. Говорят, что о вкусе не
спорят. 5. Вкусы у людей различны: одни больше всего любят стихи, другие –
проз.., одному больше нравится весна, другому – лето . 6. Новые условия жизни
диктовали и новые формы костюмов . 7. Краски и фантазия природы
нам диктуют моды день за днём!

5. Перепишите. Задайте вопросы к выделенным словам. Определите
падеж.

Вкус проявляется в различных сторонах нашей жизни. 2. Мода – явление
очень капризное, изменчивое. 3. Однажды принц совершал прогулку. 4. Дизайнеры и модельеры диктуют моду. 5. Стиль выражается в одежде, обуви,
мебели, домашней обстановке, архитектуре.
Что? вкус, мода, стиль-Именительный падеж
Кто?принц, Дизайнеры, модельеры-Именительный падеж

6. Зачеркните лишнее слово:

Семья, мама, брат, сестра, папа, дедушка, бабушка, лифт, дети.

Дом, стол, комната, кухня, сад, стул, лампа, кресло, собака, кошка, метро, семья, окно, мебель, шкаф.

Книга, журнал, кабинет, класс, студент, рыба.

Море, рыба, пальто.

Шкаф, пальто, юбка, платье, собака.

September 29

ֆիզիկական մարմիններ ։ ֆիզիկական երևույթներ

Վ․Ի․Լուկաշիկի խնդրագրքից էջ 3 , 1-13 վարժություները։

Վարժություն 1․
Ֆիզիկական մարմին- ինքնաթիռ, տիեզերանավ, ինքնահոս գրիչ, ավտոմեքենա։
Նյութ- պղինձ, ճենապակի, ջուր։

Վարժություն 2․
ա) Փայտե սեղան , երկաթե աթոռ։
բ)փայտե պնակ, ապակե պնակ , պլասմաս պնակ։

Վարժություն 3․
Ապակուց- բաժակ, ռետինից- անիվ, փայտից- չոփիկ, պողպատ – կաթսա, պլասմասից ափսե։

Վարժություն 4․
Մկրատ- երկաթ, պլասմաս, բաժակ- ապակի, փայտ, գնդակի օդափուչիկը- ռետին, բահ- փայտ, երկաթ, մատիտ- փայտ։

Վարժություն 5․

Ֆիզիկական մարմինՆյութԵրևույթ
ՌելսերԿապարՈրոտ
ԼուսինԱյլումինՁյունաբուք
ՄկրատՍպիրտԼուսաբաց
ՍեղանՍնդիկԲուք
ՈւղաթիռՊղինձՁիան գալը
ՆավթԵռում
Ձյունահողմ
Կրակոց
Ջրհեղեղ

Վարժություն 6․
Մեխանիկական երևույթ – մեքենայի շարժվելը, գնդակի ընկնելը։
Վարժություն 7․
Ջերմային երևույթ – ջրի եռալը, սառույցի հալվելը։
Վարժություն 8․
Ձայնային երևույթ – զանգի ղողանջը, դաշնամուրի ձայնը։
Վարժություն 9․
Էլեկտրական երևույթ – լամպի վառվելը հոսանքով, կայծակի առաջացումը։
Վարժություն 10․
Մագնիսական երևույթ – մագնիսի կողմից մեխերի ձգվելը։
Վարժություն 11․
Լուսային երևույթ – արևի լույսի տարածումը, հայելու մեջ արտացոլանքը։
Վարժություն 12․

ՄեխանիկականՋերմայինՁայնայինԷլեկտրականԼուսային
Գունդը գլորվումԿապարի հալվելԱմպրոպի դղրդյունըԿայծակի փայլատակելԱստղերի առկայծելը
Գերանը լողում էՑրտում էարձագանքԷլեկտրալամպը վառվում էԼույսը բացվում է
Ճոճանակի տատանվելձյունը հալվում էՏերևների սոսափելը
Ամպերը շարժվում ենՋուրը եռվում է
Աղավնին թռչում է

Վարժություն 13․
Մեխանիկական, Ձայնային, Ջերմային։

September 28

Դաս 4

Առաջադրանքներ դասարանում

1․ Կատարեք միանդամների բազմապատկում

ե)−25c3k3
է)−40p2x5
զ)63k3p6
ը)−150x5y3

2․ Կատարեք միանդամների բազմապատկում

ա)


բ)


գ)


դ)

3․ Տրված աստիճանը ներկայացրեք արտադրյալի տեսքով

Տնային առաջադրանքներ

1․Կատարեք միանդամների բազմապատկում

2․ Կատարեք միանդամների բազմապատկում

ե)175p2x3k4
է)-72a2k3x3
զ)192px3y
ը)65a4k4y4

3․ Տրված աստիճանը ներկայացրեք արտադրյալի տեսքով

ե)2abc, զ)9m2u2k2,է)139x9y9, ը)1720c20d20

4․ Բարձրացրեք աստիճան

September 26

Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակ հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնուց վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դար ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո՝ ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած, թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը, իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:

— Ձին կթողնի, — ասացի ես։

— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիուն ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր, — ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։

Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։

— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։

Ես վազեցի ճանապարհով, իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:

Կես ժամում նա գտավ ձին և բերեց։

— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:

— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։

— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։

Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:

— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։

— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։

— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։

Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։

— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։

— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։

— Այս առավոտվանից, — ասաց նա։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։

— Շատ լավ, — համաձայնեցի ես։

Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։

Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։

— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։

— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։

— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։

— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։

— Պարզ և ազնիվ։

— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։

— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։

Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։

Նույն օրը կեսօրից հետո մեր տուն եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.

— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։

Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.

— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։

— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայրոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:

— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։

— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:

— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա, — հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ, — ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործդրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ, — ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք Աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

Կատարի’ր 1-3-րդ առաջադրանքները։

1.Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2.Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:
Պատմվածքի գլխավոր հերոսը Մուրադն էր։ Նրան բոլորը համարում էին խելառ, բացի Արամից։ Նա աղքատ էր, փող չուներ։

3.Պատմվածքից առանձնացրո’ւ ամենից տպավորիչ հատվածները։
Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դար ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

4.Մի քանի նախադասությամբ գրի’ր մեկ այլ ավարտ, որը քո կարծիքով կհամապատասխանի պատմվածքի բովանդակությանը։
Մյուս օրը,  Ջոն Բայրոն քայլում էր Մուրադենց տան կողքով։ Նա տեսավ, որ ձին իրենց մոտ չի, մոտեցավ և ասաց.
—Բարև ձեզ, Ձեր ձին ո՞ւր է։
Մուրադը չգիտեր ինչ ասեր, և այդ պահին Արամը եկավ։
—Մեր ձիուն գողացել են։ —Ասաց Մուրադը։
—Բա այդ ո՞նց է ստացվում, որ երբ ես գտա իմ ձիուն ձերը կորավ։—Ասաց  Ջոն Բայրոն։
—Երեկ գիշերը գողերը եկել էին և գողացել էին։—Ասաց Արամը։
—Լավ, ես ձեզ հավատում եմ։ — ասաց  Ջոն Բայրոն։
Եվ այդ պահին նա հեռացավ իր ձիու հետ։ Արամն ու Մուրադը շատ էին վախեցել։

September 26

Սեպտեմբեր ամսվա ամփոփում պատմությունից

Սեպրեմբերի 6-9-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Ամփոփիչ էսսե,  նշվածներից ընտրել մեկ վերնագիր:

Ամփոփում -Գրել էսսե ըստ կառուցվածքի

«Որտեղի՞ց է սկսվում մարդկության պատմությունը»

Մարդկության պատմությունը սկսվում է շատ հեռու անցյալում։ Այն սկսվեց այն պահից, երբ մարդը միայն գոյատևելու փոխարեն սկսեց մտածել, փորձել նոր բաներ անել և փոխել իր կյանքը։ Առաջին մարդիկ պատրաստում էին քարե գործիքներ, բացահայտում կրակը, նոր որսի և սնվելու եղանակներ գտնում։ Այս ամենը ցույց էր տալիս, որ մարդը տարբերվում է մյուս կենդանիներից։

Իմ կարծիքով, պատմությունը սկսվում է նաև այն պահից, երբ մարդիկ նկարում էին քարանձավների պատերին և պատմում իրենց կյանքի մասին։ Այդ նկարներն այսօր մեզ հնարավորություն են տալիս իմանալ, թե ինչի էին հավատում մարդիկ, ինչից էին վախենում և ինչն էր նրանց ուրախացնում։

Հետագայում մարդիկ սկսեցին միասին աշխատել, զարգացնել գյուղատնտեսությունը, կառուցել գյուղեր և քաղաքներ, ստեղծել օրենքներ ու սովորույթներ։ Դա օգնեց նրանց կազմակերպվել, սովորել իրարից և ստեղծել մշակույթ, որը դեռ տեսնում ենք այսօր։

Իմ կարծիքով, պատմությունը սկսվում է այն պահից, երբ մարդը հասկացավ, որ կարող է մտածել, ստեղծագործել և իր կյանքը դարձնել ավելի հետաքրքիր ու կարևոր, ոչ միայն իր համար, այլ նաև ապագա սերունդների համար։

September 25

Ֆիզիկական մարմիններ: Ֆիզիկական երևույթներ

Է. Ղազարյանի գրքից էջ 166 վ. 1-10

Առաջին հարց։
Պատասխան’ 2. Ֆիզիկան։

Երկրորդ հարց։
Պատասխան’ 1. ինքնաթիռը։

Երրորդ հարց։
Պատասխան’ 2. նավթը։

Չորրորդ հարց։
Պատասխան’ 3. թռիչքը։

Հինգերորդ հարց։
Պատասխան’ 3. Ճոճանակի տատանվելը։

Վեցերորդ հարց։
Պատասխան’ 1. կապարի հալվելը։

Յոթերորդ հարց։
Պատասխան’ 3. տերևների սոսափյունը

Ութերորդ հարց։
Պատասխան’ 2. Էլեկտրասալիկի տաքանալը։

Իններորդ հարց։
Պատասխան’ 3. աստղերի առկայծումը

Տասերորդ հարց։
Պատասխան’ 3. Չափագլան