Գործնական աշխատանք
241. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Դյուրին – հեշտ – դժվար
ապաշնորհ – անշնորհք – շնորհալի
մեղմ – նուրբ – կոպիտ
ազնիվ – պատվավոր – անազնիվ
ապերախտ – անշնորհակալ – երախտապարտ
անդորրություն – հանգստություն – անհանգստություն
անարատ – մաքուր – ապականված
պարկեշտ – համեստ – անպարկեշտ
վիթխարի – հսկայական – փոքր
հանդուգն – համարձակ – վախկոտ
եռանդուն – աշխույժ – անեռանդ
գթառատ – ողորմած – անգութ
Հայերենի երկհնչյունները
Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝
- այ- հայր, մայր, գայլ
- յա- մատյան, կյանք, ոսկյա
- ույ- լույս, բույն, գույն
- յու-բյուր, առյուծ
- ոյ- խոյ, գոյ
- յո-յոթ, յոդ
- եյ- թեյ, Սերգեյ
- յի- տնային, խաղայի:
Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:
Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:
242. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Լուսավոր, հրեղեն, աստղազարդ, վայրկենորեն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրափոշի, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մատենագիր, բուրավետ, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն:
243. Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:
Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:
սիրելիյա, գյուղ, հայրենիք, հյուրանոց, մայրիկ, գոՒյն, ծայր, նյութեր, հայացք, հյուսել
244.Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Անհամբերություն
անհասանելի
անբնական
դժվարություն
համագործակցություն
համաքաղաքացի
հակադրություն
ստորերկրյա
փոխադարձություն:
245.Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
Զրույց-զրույցասեր, նախազրույց
գույն-գունավոր, բազմագույն
վեճ-վեճասեր, նախավեճ
տուն-տնատեր, բազմատուն
բույս-բուսաբանական, ջրաբույս
մատյան-մատենադարան, դասամատյան
երկու-երկկողմանի, տասներկու
սեր-սիրասեր, հայրենասեր
ձայն-ձայնագրություն, բարձրաձայն
ուղի-ուղևոր, երկաթուղի






