November 30

Մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա հաշվետվությույն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո,ես ունեմ։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Դուք կարող եք իմ մաթեմատիկայի հղումը տեսնել այստեղ։
  • Մասնակցե՞լ ես «Շոշափելի քառանկյուններ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Դուք կարող եք տեսնել այստեղ
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո, դուք կարող եք տեսնել այստեղ։ 
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ շատ դուր եկավ Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում ։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո, դուք կարող եք տեսնել այստեղ։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո ,մասնակցել եմ 
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Ես կատարում եմ առաջին և եկրորդ մակարդակները։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Երբ ես տան եմ հայրիկիս հետ եմ կատարում, հենց դպրոցում եմ փորձում եմ մենակ կատարել։
November 29

Ավ. Իսակահյան«Երջանիկ Խրճիթը»

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • զմրուխտ -վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար
  • չիբուխ-ծխափող
  • ջրաղաց-հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք
  • երերուն- տարուբերվող
  • ալևոր-ծերունի
  • Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
  • Մաս 1 Հեռացում խրճիթից
  • Մաս 2 Վերադարձ խրճիթ
  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
  • շավիղ-հետք
  • մանուկ-երեխա
  • շքեղ-հոյակապ
  • չքանալ-չքվել
  • հարուստ-կարողատեր
  • վերջալույս-արևամուտ
  • մարմանդ-մեղմ
  • ալևոր-ծեր
  • Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։
  • թևին տալ-թռչել
  • ներս ընկնել-սողոսկել
  • լաց լինել-լալ
  • թիկն տալ-թիկնել
  • Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  • Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
  • Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:
  • Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
  • Բնութագրի՛ր տղային։
  • Տղան ազնիվ էր և անշահախնդիր։ Նա թողեց հարստությունն ու շքեղ կյանքը և հետ գնաց գտնելու իր ծնողներին և խրճիթը։
  • Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
  • Մարդու համար ամենից կարևոր իր արմատներն են, իր ծնողները, հայրենիքն ու հայրական տունը։ Ուր էլ գնա, որքան էլ լավ պայմաններ ունենա, միևնույնն է կարոտում է իր մանկությունն ու այն միջավայրը, որտեղ ծնվել է և անցկացրել իր կյանքի առաջին տարիները։
  • Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
  • Գուցե որոշ առումով սխալ վարվեց, բայց չէ որ իր իրական ծնողները սպասում էին նրան կարոտով, չէ որ պատկերացում չունեին , թե ուր է իրենց որդին, ով միայն պատահաբար էր հայտնվել նոր ծնողների մոտ։
  • Նրա իրական ծնողները չէին հրաժարվել նրանից։ Իսկ նոր ծնողները չէին էլ փորձել գտնել նրա իրական ծնողներին և վերադարձնել տղային։
  • Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։
  • Եղնիկն էլ այս տղայի պես հետ վերադարձավ իր իրական միջավայր։
November 29

Մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ինքնաստուգում

1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
1, 2, 4, 7, 14, 28.
Ամենամեծը 28 ամենափոքրը 1
2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
Ամենամեծ 58 ամենափոքրը 1.
58+1=59
3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։
1,2, 3,5, 6, 15 10, 30
8 հատ
4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։
4, 8, 12, 16, 20, 24, 28, 32.
5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
36, 42, 48, 54, 60.

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
9, 18, . . .
Ամենափոքր թիվը 9

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։
2+6+9+4=21սմ 

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։
26×2=52

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
P=(12+17)x2=58 սմ 
S=12×17=204սմ քառ․

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։
P= 11×4=44 սմ 
S=11×11=121սմ քառ․

Գերազանց

November 28

Լեզվական աշխատանք

  1. Գրեք 10-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր: 
    Պարզ-մարդ,բարդ,նավ,սառը,բառ,հոգի,բարի,չար,պարզ,տաք
    Ածանցավոր-ածանցավոր,գրիչ,սրիչ,ուսուցիչ,ուսուցչուհի,գրավոր,լույսավոր,գլխավոր,թագավոր,թագավոր
    Բարդ-ժամացույց,ձնեմարդ,համակարգիչ,
  2. Բարդ բառերի առաջին արմատները վերցրեք և դրանցից ածանցավոր բառեր ստացեք

Դասագիրք, մարդակեր, հողագունդ, մսատու, գլխամաս, ծաղկազարդ:
Դասական, մարդիկ,հողային,մսային,գլխային,ծաղկավոր:

  1. Ուհի, ություն, եղեն, իչ, ան, դժ, ային ածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:
    Հայկուհի,ուսուցչուհի,նկարչուհի,հայուհի,Հայկուհի,նկարչություն,գրություն,պատմություն,հացեղեն,ուսուցիչ,նկարիչ,անգլուխ,անշունչ,անտեր,անգութ,անգրագետանձայն,անհայտ,անկանոն,անգույն,դժգոհ,դժբախտ,աշնանային,ձմեռային,հացեղեն,մսեղեն,խմորեղեն։
  2. Մայրաքաղաք, լեզվակռիվ, հոգեհաց, դասաժամ, վարդագույն բառերի վերջին արմատը վերցրեք և կազմեք այնպիսի բարդ բառեր, որոնցում սրանց վերջին արմատը կդառնա առաջին արմատ, օրինակ՝ հեռախոս- խոսափող:
    մայրաքաղաք-քաղաքագետ
    լեզվակռիվ-կրվախնձոր
    հոգեհաց-հացագույն
    դասաժամ-ժամացույց
    վարդագույն-մանուշակագույն

November 28

Թվի բաժանարար

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,2,4,8
    Ամենափոքր’ 1
    ամենամեծ’ 8
  2. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,3,5,15
    Ամենափոքրը’ 1
    ամենամեծ’ 15
  3. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,2,4,5,10,20
    Ամենափոքր’ 1
    ամենամեծ’ 20
  4. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,2,7,14
    Ամենափոքրը’ 1
    ամենամեծը’ 14
  5. Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
    1,2,3,6,9,18
  6. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
    64
  7. Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
    Ամենամեծը 25′
    ամենափոքրը’ 1
  8. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,2,3,5,6,10,15,30
    Ամենափոքրը’ 1
    ամենամեծը’ 30
  9. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    26+1=27
  10. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    48+1=49
  11. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։
    6-հատ 1,2,3,4,6,12
    Քանի՞ բաժանարար ունի 24-ը։
  12. 8 հատ’1,2,3,4,6,8,12,24
  13. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։
    5 հատ’1,2,8,16,32
  14. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
  1. Գտիր 17 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների տարբերությունը։
    17-1=16
  2. Քանի՞ բաժանարար ունի 36-ը։
    9 հատ’ 1,2,3,4,6,9,12,18,36
  3. Թվարկիր 18-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 18-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1,2,3,9,6,18
    Ամենափոքրը’ 1
    ամենամեծը’ 18
November 28

Վանի թագավորություն

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

November 28

Տիգրան մեծ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։