Շատախոս գդալը խելացի էր, բայց չուներ ընկերներ, քանի որ նա շատ էր խոսում։ Նրան ոչ մեկ չէին սիրում։ Երեխաները ուրախանում էին խաղում էին և տուն էին գնում միասին, բայց շատախոս գդալը ամեն ինչ միայնակ էր անում։ Երեխաները նրանից արտագրում էին։ Շատախոս գդալը ուզում էր իր մայրիկին ասեր, բայց իր մայրիկը չէր հավատում, որ նրանից արտագրում էին։ Մի օր նրա ծնունդն էր։ Նա տխուր էր, քանի որ նրան ոչ մեկ չէր շնորհավորել։ Երբ նա մտավ դասարան, նա տեսավ, որ դասարանում մարդ չկար։ Նրա կարծիքով գնացել էին առանց նրա բակ զվարճանալու։ Նա ավելի տխրեց և գնաց բակ, և պարզվեց որ երեխաները բակում չէին։ Նա ետ եկավ դասարան և տեսավ, որ երեխաները անակնկալ էին արել իրեն։ Նրանք տորթ էին բերել և նվերներ։ Ծնունդից հետո երեխաները ինչ միշտ անում էին Շատախոս գդալի հետ էին անում։
Առաջադրանքներ
1․ Ինչո՞ւ էր Չալանկը ամռան օրերին տանջվում ճանճերից։
Չալանկը տանջվում էր ամառը սաստիկ ճանճերի ձեռը, որովհետև ականջ չուներ և պոչ չուներ։
2․ Փորձիր հիշել շան հետ կապված որևէ հետաքրքիր պատմություն և համառոտ գրել դա։
Շունը խելացի է, գայլերի ենթատեսակից է։ Դրանք ավելին քան 33000 թ. կային։ Շունը 1 ամսականում չի կարողանում հաչալ։ Նա սկսում է 1.5 ամսականից հաչալ։ Մեծ շները ունեն 42 ատամ։ Շները հասկանում են մարդու էմոցիաները։ Նրանք կարողանում են մաթեմատիկական առաջադրանքներ կատարել։ Նրանց ուղեղը 2 տարեկան երեխայի ուղեղից է։
3․ Բնութագրեք պատմվածքի շանը, խոսքը հիմնավորիր տեքստից հատվածներով։
Պատմվածքի մեջի շունը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։
4․ Տեքստից դուրս գրեք անձնանիշ և իրանիշ 5-ական գոյականներ, դրանք դրեք գործիական հոլովով։
Անձնանիշ-շնով, հայրով, մայրով, , մարդով, ախպերներով
Իրանիշ-ականջով, ձեռնափայտով, տնով, գոմով, դռնով
5․ Տեքստում գտեք 1-ին, 2-րդ և 3-րդ դեմքով գործածված եզակի թվով դերանուններ, դրանք դարձրեք հոգնակի։
1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական
Ածական | Գոյական |
Թույլ | Գյուղ |
Տխուր | Օձ |
ուրախ | հերթ |
Զգույշ | Հեքիաթ |
հով | Բնակիչ |
Խաղաղ | Ձմեռ |
լեղապատառ | Որդի |
փոշոտ | Բամբակ |
Բարի | Միտք |
ծուռումուռ | Կաթ |
2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Ընտանի օձերը ամառվա շոգին թաքնվում են բներում և երեկոները, երբ հովն ընկնում է, որսի ու ջուր խմելու են դուրս գալիս: Գիշերները նրանք դրսերում հետքեր են թողնում և բնակիչները առավոտ տեսնում են և մտածում են, ոնցվոր մարդը գիշերը հետը մի մեծ բան է քարշ տալիս։ Եթե օձին վատություն անես նա էլ քեզ վատություն կանի։
4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Օձը կաթը թունավորել էր, քանի որ նրան վատություն էին արել։ Իսկ եթե վատություն ես իրեն անում, նա էլ քեզ է վատություն անում։
Օձը կաթը թափել էր, քանի որ իրենք ձվերը հետ էին տվել, և չէր ուզում մարդկանց վնասել։
5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։
Մյուս օրը, երբ դաշտից տուն եկա ու մտա ներս, տեսա Վաչիկը մի ինչ-որ բան է ուզում ինձնից պահի: Մի փոքրիկ տուփ էր: Ձեռից խլեցի էդ տուփը, բաց արի՝ տեսնեմ միջին առանց կճեփի, ձքձուկ, փոքրիկ ձվեր են:
— Ա՛յ տղա, սրանք հո օձի ձվերն են, որտեղի՞ց ես վերցրել, — բարկացա ես:
— Ա՛յ, էն ավազի հետ խաղալիս դուրս եկան… մեջը թաղված էին:
— Վայ քոռանամ ես, դրա համա՞ր է թշնամացել հետդ, ախր սրանք մեր օձի ձվերն են… Արի, շուտ արի ցույց տուր, որտեղի՞ց ես վերցրել…
Երեխան ցույց տվեց, ես ձվերը դրի տաք ավազի մեջ ու ծածկեցի: Տուն եկանք, բայց սենյակի դուռը բաց էինք թողել: Բաց դռնից տեսանք, որ օձը տխու՜ր, թույլ-թույլ սողաց դեպի կույտը, ավազը դնչով փորփրեց, հանկարծ ձվերը դուրս եկան և երևի դրանից շատ ուրախացավ: Այդ ժամանակ այդ կենդանին չտեսնված-չլսված մի բան արավ, որ ամեն անգամ հիշելիս մազերս փշաքաղվում են, սիրտս համ ահով է լցվում, համ ուրախությունով:
Ես այս հատվածն ավելի շատ հավանեցի, քանի որ այդ հատվածը ինձ շատ բաներ սովորացրեց։
6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Պատմվածքը սովորեցնում է, որ չի կարելի օձերի ձվերը վերցնել, պահել։
Ես կպատմեմ «Առանց ընտանիքի» Հեկտոր Մալո։ Առաջին մասը դուք կարող եք տեսնել այստեղ։
Երբ այդ անծանոթ մարդը ասաց, Բարբերենը հրավիրեց տուն, որ թեյ խմեն։ Անցանոթ մարդը պատմեց, որ տիկին Բարբերենի ամուսինը հիվանդանոցում է և վնասվածքներով է։ և ուզում է, որ իրենց կովին ծախեն։ Անծանոթ մարդը գնաց և տղան ու տիկին Բարբերենը մտածում էին, որ եթե ծախեն դրան չեն ունենա կաթ և կարագ։ Բարեկենդան է։ Տիկին Բարբերենը միշտ Բարեկենդանին յուղաբլիթ և կարկանդակներ էր պատրաստում կաթ և կարագով։ Եթե կով չունեն նշանակում է, որ չեն կարող պատրաստել։ Տղան տխուր էր։ Տիկին Բարբերենը որոշեց ուրախացնել իր տղային։ Նա չեր սիրում պարտք մնալ, բայց իր տղայի համար հարևաններից կաթ ու կարագ պարտք մնաց։ Մեկից կաթ մյուսից կարագ։ Տղան շատ ուրախացավ և օգնեց նրան։ Նա խնձորն էր կլպում։ Մնաց մոմերը վառեին և նստեին սեղանի մոտ։ Հենց սկսեցին ուտել դուռը մեկը ծեծեց։ Տիկին Բարբերենը բացեց և տեսավ, որ իր ամուսին’պարոն Բարբերենն է։ Տղան գնաց գրկելու իր հայրիկին, բայց պարոն Բարբերենն հրեց նրան։ Նա սոված էր, քանի որ նա երկար ժամանակա գալիս էր, բայց նրա կինը ասաց, որ տանը բան չկա և իրեն չէին սպասում։ Պարոն Բարբերենն տեսավ սոխը կարտոֆիլը և ասաց, որ իրեն պատրաստեն ապուր։ Տիկին Բարբերենն պատրաստեց այն։