May 7

Ուղիղ և հակադարձ համեմատականության ֆունկցիաներ

Ինչպե՞ս են մեծությունները «ընկերություն» անում 

Մաթեմատիկայում մեծությունները հաճախ կապված են իրար հետ: Եկեք տեսնենք, թե ինչպես են նրանք փոփոխվում: 

1. Ուղիղ համեմատականություն (Երբ երկուսն էլ նույնն են անում)  

Պատկերացրեք՝ դուք խանութում կոնֆետ եք գնում: 

  • Կանոնը: Եթե մի բանը մի քանի անգամ մեծանում է, մյուսն էլ է նույնքան անգամ մեծանում
  • Օրինակ: Ինչքան շատ կոնֆետ գնեք, այնքան շատ գումար պետք է վճարեք: Եթե 1 կոնֆետն արժե 100 դրամ, ապա 2 կոնֆետը կլինի 200 դրամ (երկուսն էլ 2 անգամ մեծացան): 
  • Բանաձևը: y = kx: Այստեղ k-ն մեր հաստատուն գինն է կամ արագությունը: 

2. Հակադարձ համեմատականություն (Երբ մեկը մյուսին հակառակ է)  

Իսկ հիմա պատկերացրեք, որ դուք գնում եք դպրոց: 

  • Կանոնը: Եթե մի բանը մի քանի անգամ մեծանում է, մյուսը նույնքան անգամ փոքրանում է: 
  • Օրինակ: Ինչքան արագ վազեք դեպի դպրոց, այնքան քիչ ժամանակ կծախսեք ճանապարհի վրա: Արագությունը մեծացավ՝ ժամանակը քչացավ: 
  • Բանաձևը: y = k/x: 

 Արագ հիշելու հնարք. 

  • Ուղիղ: Երկուսն էլ «բարձրանում են» (շատ աշխատանք = շատ աշխատավարձ): 
  • Հակադարձ: Մեկը բարձրանում է, մյուսը՝ իջնում (շատ սովորող = քիչ ժամանակ աշխատանքը վերջացնելու համար): 

Եկեք հիմա հասկանանենք, եթե  ունենք 30 քառակուսի մետր մակերեսով սենյակ, և նրա երկարությունը մեծացնում եք, ի՞նչ կլինի լայնության հետ, որպեսզի մակերեսը նույնը մնա: Սա ո՞րհամեմատականությունն է: 

Առ։ 1 

Պատասխանի՛ր հարցերին (տնային առաջադրանք) 

Ո՞ր ֆունկցիաներն են կոչվում ուղիղ համեմատականություններ: 
Ուղիղ համեմատական են կոչվում այն ֆունկցիաները, որոնց դեպքում մի մեծությունը մեծանալիս մյուսն էլ է նույն չափով մեծանում կամ փոքրանում։ Դրանք ունեն y=kx տեսքը, որտեղ k-ն հաստատուն թիվ է։

Ի՞նչ է ուղիղ համեմատականության գործակիցը: 
Ուղիղ համեմատականության գործակիցը այն հաստատուն թիվն է, որը նշանակվում է k-ով y=kx բանաձևում։ 

Ո՞ր ֆունկցիաներն են կոչվում հակադարձ համեմատականություններ: 
y=k/x

Առ։ 2 (դասարանային առաջադրանք) 

Ի՞նչ կարող են լինել ուղիղ համեմատականության ֆունկցիայի որոշման և արժեքների տիրույթները: 
Ուղիղ համեմատականության ֆունկցիայի որոշման տիրույթը և արժեքների տիրույթը կարող են լինել բոլոր իրական թվերը։ 

Ցույց տվեք, որ ուղիղ համեմատականության գործակիցը հաստատուն է: 
k=y/x

Առ։ 3 (դասարանային առաջադրանք) 

Ի՞նչ կարող են լինել հակադարձ համեմատականության ֆունկցիայի որոշման և արժեքների տիրույթները: 
Հակադարձ համեմատականության ֆունկցիայի որոշման և արժեքների տիրույթները բոլոր իրական թվերն են՝ բացի 0-ից։

Առ։ 4 (տնային առաջադրանք) 

Պարզեք համեմատականության տեսակը, երբ առնչվում են. 

ա. լոգարանը սալապատելու համար անհրաժեշտ սալիկների քանակը և մեկ սալիկի մակերեսը, 
Քանակ-30
Մեկ սալիկի մակերեսը-1մ2

բ. վաճառվող շաքարավազի զանգվածը և ծավալը, 
Զանգվածը-3կգ

գ. ավազանը լցնող խողովակի հաստությունը և ավազանը լցվելու ժամանակը, 
Հաստությունը-4սմ
Ժամանակը-8 ժամ

դ. ավտոմեքենայի շարժիչի աշխատած ժամանակահատվածը և ծախսած վառելիքի քանակությունը, 
1 ժամ
Ծախսած վառելիքի քանակությունը-1,5լ

ե. նույն տարողությամբ ջրավազանի մակերեսը և խորությունը: 
s=ab
h-բարձրություն

Առ։ 5 (դասարանային առաջադրանք) 

Շարժվելով հաստատուն արագությամբ՝ ավտոմեքենան 15 րոպեում անցավ 20 կմ: Քանի՞ րոպեում նա կանցներ 64 կմ ճանապարհը: 
64:(20/15)=48 րոպե

Տրակտորը 10 օրում վարեց 22 հեկտար հողակտոր: Քանի՞ օրում կվարեր այն 33 հեկտար հողակտորը: 
22/10=2,2
33/2,2=15

Վաճառելով հաստատուն գնով՝ գյուղացին 34 կգ խնձորի դիմաց ստացավ 5100 դրամ: Որքա՞ն խնձոր պետք է նա վաճառեր, որպեսզի ստանար 15000 դրամ: 
5100/34=150դր
15000/150=100կգ

Թզի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 3 կգ շաքարավազ յուրաքանչյուր 4 կգ թարմ թզի դիմաց: Որքա՞ն շաքարավազ կպահանջվի 21 կգ թարմ թզից մուրաբա պատրաստելու համար: 
3/4=0,75
21.0,75=15,75

35 խոր. սմ ծավալ ունեցող ալյումինի կտորը կշռում է 94 գ: Որքա՞ն կլինի 756 գ զանգվածով ալյումինի կտորի ծավալը: 
35/94=0,372
756×0,372=281,232

3 կգ թարմ խնձորից ստացվում է 400 գ խնձորի չիր: Որքա՞ն թարմ խնձոր պետք է վերցնել մեկ կիլոգրամ խնձորի չիր ստանալու համար: 
3/0,4=7,5

Փայտածուխի 110 կգ-ը տալիս է նույնքան ջերմություն, ինչքան նավթի 70 կգ զանգվածը: Ինչքա՞ն փայտածուխ պետք է վերցնել 500 կգ նավթին փոխարինելու համար: 
110/70=1,571
1,571×500=785,5

Սայլի առջևի անիվի շրջագծի երկարությունը կազմում է նրա հետևի անիվի շրջագծի 3/4 մասը: Քանի՞ պտույտ կանի սայլի հետևի անիվը մի ճանապարհ անցնելիս, եթե առջևի անիվը անի240 պտույտ: 

Կերը 8 ձիուն բավականացնում է 12 օր: Քանի՞ ձիուն կբավականացնի այդ կերը 16 օր: 
8×12=96
96/16=6

Առ։ 6 (տնային առաջադրանք) 

 Նավի վրա եղած մթերքը նախատեսված է 25 օրվա համար՝ յուրաքանչյուր մարդուն օրական 1470 գրամ: Որքա՞ն պետք է դառնա օրական պաշարը յուրաքանչյուր մարդու համար, եթե նավը ծովի վրա մնա 35 օր: 
25×1470=36750 գ 
36750/35=1 050

15 մեքենա կերպասը գործում է t ժամում: Քանի՞ ժամում կգործեն այդ կերպասը 20 մեքենան:
15t/20=3t/4  

Շարժվելով ժամում 4 կմ հաստատուն արագությամբ՝ աշակերտը 15 րոպեում հասավ տնից դպրոց: Քանի՞ րոպեում նա կանցներ նույն ճանապարհը, եթե շարժվեր ժամում 6 կմ հաստատուն արագությամբ: 
4×1/4=1կմ
1/6ժ=10րոպե

May 7

Մեխանիկական աշխատանք: Հզորություն: Խնդիրների լուծում

Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը.
«Աշխատանք» հասկացությունն օգտագործվում է մեր առօրյա կյանքի գրեթե բոլոր բնագավառներում և ունի տարբեր մեկնաբանություններ:

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը
Ուժից և ճանապարհից է կախված մեխանիկական աշխատանքը

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը
A=Fs
A=աշխատանք
F=ուժ
s=ճանապարհ

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը` ուժի ուղղությամբ 1 մ ճանապարհ անցնելիս: 1 ջոուլ = 1 նյուտոն • 1 մետր

5.Ի՞նչն է կոչվում հզորություն
Հզորություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ աշխատանքը:

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը
Բանաձև՝ N=A/t
N=հզորություն
A=աշխատանք
t=ժամանակամիջոց

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը
A=Nt

May 7

Թռչունների բազմացումը և զարգացումը, ձվի կառուցվածք

Դասարանական աշխատանք․

  1. Թռչունների բեղմնավորումը տեղի է ունենում՝
    ա) Արտաքին միջավայրում
    բ) Ներքին ձևով
    գ) Ջրում
    դ) Օդում
  2. Թռչունների ձուն ունի՝
    ա) Փափուկ պատյան
    բ) Կոշտ կրաքարային պատյան
    գ) Ջրային թաղանթ
    դ) Թափանցիկ պատյան
  3. Ի՞նչ գործառույթ ունի ձվի կճեպը։
    ա) Սնում է սաղմը
    բ) Պաշտպանում է սաղմը
    գ) Տաքացնում է սաղմը
    դ) Շնչառություն ապահովում է ամբողջությամբ
  4. Ձվի սպիտակուցը (ալբումինը) կատարում է՝
    ա) Շարժման ֆունկցիա
    բ) Պաշտպանական և սնուցող ֆունկցիա
    գ) Միայն պաշտպանական
    դ) Միայն շնչառական
  5. Դեղնուցը հանդիսանում է՝
    ա) Ջրի աղբյուր
    բ) Օդի պաշար
    գ) Սաղմի սննդանյութերի հիմնական պաշար
    դ) Պաշտպանական շերտ
  6. Որտե՞ղ է զարգանում թռչնի սաղմը։
    ա) Մոր օրգանիզմում
    բ) Ձվի ներսում
    գ) Ջրում
    դ) Բնում, առանց ձվի
  7. Ի՞նչ է ինկուբացիան (թխսելը)։
    ա) Ձվի տեղափոխում
    բ) Ձվի տաքացում սաղմի զարգացման համար
    գ) Սնունդ որոնել
    դ) Թռչել սովորել
  8. Ո՞րն է օդախորշի դերը ձվի մեջ։
    ա) Սնում է սաղմը
    բ) Պաշտպանում է կճեպը
    գ) Ապահովում է օդի պաշար սաղմի համար
    դ) Շարժում է սաղմը
  9. Սաղմի զարգացումը ձվի մեջ ավարտվում է՝
    ա) Թռչնի մեծանալուց հետո
    բ) Ձվի դրվելու պահին
    գ) Ձվից դուրս գալով
    դ) Թխսելու սկզբում
  10. Թռչունների զարգացման տիպը՝
    ա) Անուղղակի զարգացում
    բ) Ուղղակի զարգացում
    գ) Մետամորֆոզով զարգացում
    դ) Վերափոխմամբ զարգացում
May 7

Մաթեմատիկայի հաշվետվություն

Երկրաչափություն

Խնդիրներ եռանկյունների վերաբերյալ
Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները։ 
Ուղղանկյուն եռանկյունների հավասարությունների հայտանիշները. Եռանկյան անհավասարությունը
Թեմա –  Զուգահեռ ուղիղներ։Շրջանագիծ
Լրացուցիչ առաջադրանքներ
Եռանկյան անհավասարության ապացույցը
Քան ակադեմիայի առաջադրանքները
Ուղղանկյուն եռանկյան հատկությունները 
Եռանկյան անկյունների գումարը 
Խնդիրներ զուգահեռ ուղիղների հատկությունների և հայտանիշների վերաբերյալ
Գտնել հավասարման լուծումների բազմությունը
Երկրաչափական խնդիրներ


Հանրահաշիվ
Ֆունկցիաներ
Լրացուցիչ առաջադրանքներ 
Կոորդինատային հարթություն
Ֆունկցիաներ 
Թվային բազմություններ
Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև 
Ապրիլի 6-11
Բազմություններ, ենթաբազմություններ, առաջադրանքներ

May 6

Գործնական քերականություն

1․ Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր ևտեքստը վերականգնի´ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց: 




Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:

Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց: 

2․ Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառին արածող
բարեսիրտ-բարի սիրտ ունեցող մարդ
չարամիտ-չար միտք ունեցող մարդ
լեռնագագաթ-լեռան գագաթ
արա­գահոս-արագ հոսող
հարթավայր-հարթ վայր
աստղագիտություն-աստղերի մասին գիտություն

3․Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց , այլ վայրի կաքավ։

Սի մարդ շուկայից  ձեոնասուն կաքավ գնեց, ուրեմն նա շատ էր սիրում

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ նա գնեց ձեռնասուն շուն

Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի հանգիստ լինի
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև նա սիրում էր թռչող կենդանիներ

Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը իրեն շատ էր սիրում։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից….
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին…

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ իր երեխան դպրոցում էր

Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից նա գնել էր իր

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև նա ուզում էր շուն

4․ Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:

Սիրտ-անսիրտ
վախ-վակոտ
քար-քարսիրտ
մայր-մայրական
երկինք-երկնային
արև-արևային
փայտ-փայտյա
լեռ(ն)-լեռնային
փողոց-փողոցային
երկաթ-երկաթե
օդ-անօդ, օդային
ծաղիկ-ծաղկավուն
եղբայր-եղբայրական
ոսկի-ոսկյա, ոսկե
արծաթ-արծաթե
ծով-ծովային
Ամերիկա-Ամերիկյան
Ֆրանսիա-Ֆրանսիական
Գերմանիա-Գերմանական

5. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ հա­մարումՊատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից  մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը  դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

Ճիշտ է երկրորդ հետևությունը՝ «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»։

Պատճառը այն է, որ եթե մարդիկ բոբիկ են, նշանակում է՝ նրանք կոշիկ չունեն կամ չեն օգտագործում, այսինքն՝ կա կարիք։ Դա հնարավորություն է կոշիկ վաճառելու համար։

6Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտու ցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել)ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել)կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ: Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

7․ Շարունակի´ր.

Գարնանային պայծառ աոավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի,  մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:

Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց․․․ Ես մի պահ քարացա ու սկսեցի ուշադիր լսել։ Սկզբում մտածեցի՝ երևի ինձ է թվում, բայց ձայնը նորից կրկնվեց։ Ես դանդաղ նայեցի անտառի կողմը։ Ամեն ինչ շատ խաղաղ էր թվում, բայց այդ ձայնը ինձ մի քիչ անհանգստացրեց։ Քիչ հետո այն նորից դադարեց, ու միայն թռչունների ձայնն էր լսվում։ Ես մնացի նստած՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարող էր լինել, բայց հետո մտածեցի, որ երևի պարզապես ինչ–որ մեկը փայտ էր կտրում։

8. Հորինել այնպիսի պատմություն, որից կարելի է հետևյալ եզրակացությունը կատարել. «Ով աշխատի, նա կուտի»
Մի գյուղում ապրում էին եղբայր ու քույր։ Քույրը շատ աշխատասեր էր․ ամեն օր տունն էր հավաքում, այգին ջրում, ճաշ պատրաստում։ Իսկ եղբայրը ամբողջ օրը պառկում էր ու ասում․ «Հոգնել եմ, հետո կանեմ»։
Մի օր քույրը համեղ ճաշ պատրաստեց ու նստեց ուտելու։ Եղբայրը մոտեցավ ու ասաց․
— Ինձ էլ տուր։
Քույրը պատասխանեց․
— Դու այսօր ոչ մի գործ չարեցիր։ Ես աշխատեցի, դրա համար էլ հիմա ուտում եմ։ Ով աշխատի, նա կուտի։
Այդ օրվանից եղբայրը հասկացավ իր սխալը և սկսեց օգնել քրոջը։

May 6

Եռանկյունների հատկությունները

  1.  

Տրված է 𝐴𝐷𝐵 ուղղանկյուն եռանկյունը:   𝐵𝐶 հատվածը բաժանում է 𝐷𝐵𝐴 ուղիղ անկյունը երկու մասերի: 

Կազմիր համապատասխան գծագիրը և  որոշիր  𝐴𝐵𝐶  անկյունը,  𝐶𝐵𝐷  անկյունը  հավասար է 62°-ի: 
90o-62o=28o

  1. Ուղղանկյուն եռանկյան էջի հատկությունը 

1. Երկրորդ սուր անկյունը 30° է: 

2. Փոքր էջի երկարությունը 3 սմ է: 

  1. Անկյունների որոշումը 

𝐴𝐵𝐶 հավասարասրուն եռանկյան մեջ 𝐴𝐶 հիմքին տարված է 𝐵𝐷 բարձրությունը: Բարձրության երկարությունը 11.5 սմ է, իսկ սրունքը՝ 23 սմ: Որոշիր եռանկյան անկյունները: 
(∠BAC)=11,5/23=1/3

∡𝐵𝐴𝐶=30° 

∡𝐵𝐶𝐴=30° 

  1.  Հատվածների համեմատում 

Համեմատիր 𝐿 գագաթից դուրս եկող հատվածների երկարությունները, եթե∡𝐾=70°, ∡𝑇=35°: Հատվածները գրիր աճման կարգով:   
<ABC=180°−(70°+35°)
<ABC=180°−105°=75°ABC=75°
∡𝐴𝐵𝐶= 75°

  1. Հավասարասրուն եռանկյան անկյունները 

𝐴𝐵𝐶 հավասարասրուն եռանկյան մեջ ∡𝐵=30°-ի: Որոշիր 𝐴𝐶 հիմքի և սրունքին տարված 𝐴𝑀 բարձրության կազմած անկյունը: ∡𝑀𝐴𝐶=°-ի: 
<A=180°−30°−30°=120°
<MAC=90°−2120°=30°
<MAC=30°

  1. Եռանկյան բարձրությունների կազմած անկյունը 

Եռանկյան բարձրությունները հատվում են 𝑂 կետում:  Տրված է, որ ∡𝐴=50°, ∡𝐵=53°:  Որոշիր ∡𝐴𝑂𝐵-ն: 
<C=180°−50°−53°=77°
<AOB=90°+2
<C​=90°+277°
<AOB=90°+38.5°=128.5°
<AOB=128.5°

  1. Անկյունների որոշում 

𝐾𝐿𝑅 եռանկյան մեջ տարված է 𝐿𝑇 բարձրությունը:  Հայտնի է, որ ∡𝐿𝐾𝑅=39°-ի և ∡𝐾𝐿𝑅=119°-ի:  Որոշիր 𝑇𝐿𝑅 եռանկյան անկյունները: 
<KRL=180o-39o-119o=22o
<LTKR=><LTR=90o
<KLT=180o-90o-39o=51o
<TLR=119o-51o=68o
<LRT=<KRL=22o

∡𝐿𝑇𝑅=90o

∡𝑇𝐿𝑅=68o

∡𝐿𝑅𝑇= 22o

  1. Ճիշտ պնդումների ընտրություն (30 աստիճան) 

Ուղղանկյուն եռանկյան փոքր անկյունը 30 աստիճան է: 

Ընտրիր ճիշտ տարբերակները: 

  • Ներքնաձիգի հետ 30 աստիճանի անկյուն կազմող էջը հավասար է ներքնաձիգի կեսին: 
  • 60 աստիճանի դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին: 
  • Եռանկյան մեծ սուր անկյունը 60 աստիճան է: 
  • Ներքնաձիգի հետ 60 աստիճանի անկյուն կազմող էջը հավասար է ներքնաձիգի կեսին: 
  • Ներքնաձիգը երկու անգամ մեծ է փոքր էջից: 
  • Ներքնաձիգի հետ 30 աստիճանի անկյուն կազմում է էջերից փոքրը: 
  • Ներքնաձիգը երկու անգամ մեծ է մեծ էջից: 
  1. Ճիշտ պնդումների ընտրություն (45 աստիճան) 

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 45 աստիճան է: 

Գտիր ճիշտ պնդումները: 

  • 45 աստիճանի դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին: 
  • Եռանկյան մյուս սուր անկյունը ևս 45 աստիճան է: 
  • Եռանկյան սուր անկյունները հավասար են: 
  • Եռանկյան էջերը հավասար են: 
  • Եռանկյունը չունի 45 աստիճանից մեծ անկյուն: 
  • Էջերի գումարը հավասար է ներքնաձիգին: 
  • Եռանկյունը չունի 45 աստիճանից մեծ սուր անկյուն: 
  1. Հավասարասրուն եռանկյան մեջ տրված հատվածների կազմած անկյունը 

Հավասարասրուն եռանկյան մեջ տարված է բարձրություն սրունքին և հիմքին առընթեր անկյան կիսորդը:  Որոշիր բարձրության և կիսորդի կազմած անկյունը, եթե գագաթի անկյունը՝ 

∡𝐵=18°-ի: 
 ∡𝑀𝐴𝑁=18°-ի: 

<A+<B+<C=180o
<B=<C=18o=><A=180o-18o-18o=144o
<MAN=144o/2=72o
<AMC=90o
<MAN=90o-72o=18o

May 6

Ապրիլ ամսվա Ինքնաստուգում

Որոշիր կապի տեսակը 
1.Գրիր՝ կովալենտ / իոնային / մետաղական 
ա) NaCl
բ) H₂
գ) Fe
դ) O₂
ե) MgO 

2.Համեմատիր կապերը Գրիր տարբերությունը՝ 
ա) կովալենտ և իոնային կապ
բ) իոնային և մետաղական կապ

3. [Մագնեզիում, երկաթ պղինձ ]
նշանը՝ Mg, Fe, Cu

Դիրքը պարբերական համակարգում . 
Mg
Շարք-3
Պարբերություններ-3
Տարրերի խմբեր-2

Fe
Շարք-4
Պարբերություններ-4
Տարրերի խմբեր-8


Cu
Շարք-5
Պարբերություններ-4
Տարրերի խմբեր-1


պարբերություն խումբ 
3

Քանի՞ պրոտոն ունի մագնեզիումը։ 
12
Քանի՞ էլեկտրոն ունի մագնեզիումի ։ 

12

Քանի՞ նեյտրոն ունի 

12

Ինչպե՞ս են բաշխված մագնեզիումի էլեկտրոնները թաղանթներում։ 

2
8
2

Քանի՞ թաղանթ ունի մագնեզիումի ատոմը։ .

3

Ո՞րն է մագնեզիումի էլեկտրոնային կառուցվածքը (նշիր թվերով)։ 

2, 8, 2

Քանի՞ վալենտային էլեկտրոն ունի մագնեզիումը։
2

May 5

Famous Things

Famous Things

Wine

Wine is an alcoholic drink that is most often made from the juice of grapes.

Wine grapes are placed in large containers, then crushed or pressed to remove their juice. If white wine

is being made, the grape skins are taken out of the juice. For red wine, the skins are left in. The juice

is then fermented. Fermentation takes place when yeast turns the natural sugars found in grapes into

alcohol. The skins of grapes have yeast on them, so yeast does not have to be added to make red wine

but is added to make white wine. Fermentation takes from 10 to 30 days.

After the grape juice has fermented, any material that has settled to the bottom of the container,

including most of the yeast, is filtered out, or removed. Then the wine is put into large wooden

containers and left to age. White wines do not need to be left very long, while red wines are usually left

for two to three years before they are bottled. Once they are bottled, some red wines are aged up to 20

years before they are drunk.

Wild grapes were discovered about 6,000 years ago by people living in what is now Iran and Iraq.

They picked these grapes and learned how to make them into wine. Their knowledge and the seeds of

these wild grapes were passed down over the centuries, likely by traders, to other people, including the

ancient Egyptians, Greeks, and Romans. They grew these grapes where they lived and made wine from

them. The climate and soil of different regions produces different kinds of wines.

Wine grapes grow best in a temperate climate, which is found in regions where temperatures never get

very hot or very cold. In 2002, the countries that produced the most wine were France, Italy, Spain, the

United States, and Australia.


Use all new words in your own sentences
Fermented-The apples were fermented to make a special homemade drink.
Fermentation-During fermentation, tiny organisms change the taste of the juice.
Yeast-Without yeast, the drink would not turn into alcohol.
Centuries-This tradition has continued for many centuries in different countries.
Produced-This region has produced some of the best grapes in the world.

May 4

Ղազարոս Աղայան. ,,Մանկական աշխարհայացք կամ լույս ու մութ աշխարհները,,

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք` ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Այս խոսքն ասողը Գյուլնազ տատն էր, որի անունը դուք, իմ փոքրիկ ընթերցողներ, պետք է որ լսած լինիք։ Լուսահոգին ամեն բան գիտցող մի պառավ էր և շատ երեխայասեր։ Օրը ցերեկով բոլոր երեխեքս հավաքվել էինք մոտը, հոգնած լինելով շատ խաղալուց, որ տատիկը մի բան պատմի մեզ, որ մենք հա՛մ լսենք, հա՛մ հանգստանանք։

Դուրսը, կանաչ խոտի վրա, մի տանձենու շվաքում էինք նստոտել։ Եղանակը գարնանային էր։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

– Ո՜ւհ, ինչքա՜ն բարձր է եղել այդ աշտարակը, որ ծայրը մինչև երկինք է հասել,– բացականչեց երեխաներից մեկը։

– Աշտարակը չի եղել բարձր,– ծաղրեց նրան մի ուրիշը,– այլ՝ երկինքն է եղել ցածր։ Այնպես չէ՞, տատիկ, որ երկինքն առաջ մեզանից շատ մոտիկ է եղել։

– Այո՛, երկինքը մեզանից մոտիկ է եղել, բայց այդ եղել է աշտարակը շինելուց առաջ։ Աշտարակը շինելիս երկինքը բարձր է եղել, և աշտարակն էլ այնքան բարձրացրած են եղել, որ նրա գլուխը գետնքից երևալիս չի եղել, այնքան բարձր է եղել, որ ձմեռը նրա վրա բարձրացողը մինչև ամառը հազիվ է եղել ցած գալիս… Բայց դրանից առաջ, ճշմարիտ է, երկինքը շատ մոտիկ է եղել մեզանից, այնքան մոտիկ, որ երեխեքը գնդակ խաղալիս շատ անգամ երկնքին է եղել դիպչում գնդակը և այնտեղ էլ մնում։

– Ինչո՞ւ էր այնտեղ մնում գնդակը, տատի՛կ, թող դիպչեր, էլի ետ վայր ընկներ,– հարցնում էինք մենք և միևնույն ժամանակ ավելի մոտենում տատիկին, որ լավ լսենք նրա պատմությունը երկնքի մոտիկության մասին։

– Նրա համար էր այնտեղ մնում, որ երեխեքը մյուս անգամ երկնքին չխփեն և Աստծուն անհանգիստ չանեն։ Հապա չե՞ք լսել, որ մեկ անգամ Արևամանուկը պատահմամբ իր նետը դիպցրել էր Արեգակին, նա էլ անիծել էր Արևամանուկին դրա համար և ասել. «Այսուհետև ցերեկները չապրիս դու, որ իմ երեսը չտեսնես»։ Այնուհետև խեղճ Արևամանուկը ցերեկները մեռնում է և գիշերը կենդանանում։ Նրան այդ պատժից ազատում է Արևահատը՝ Օձամանուկի նշանածը։ Բայց Արևահատի վերջը ձեզ չեմ պատմել, կարծեմ։

– Հիմա՛ պատմիր, տատի՜կ, հիմա՛ պատմիր,– աղաղակեցին երեխաներից մի քանիսը, իսկ մյուսները զանազան հարցումներ արին երկնքի մոտիկության մասին…* * *Գյուլնազը մի բան պատմելիս պարապ չէր նստում, նա կամ գուլպա էր անում, կամ իլիկ մանում և կամ, ակնոցը քթին դրած, երեխաների պատռտած շորերն էր կարկատում։ Երբեմն էլ՝ ձեռքի գործը մի կողմ էր դնում և երեխաներից մեկի կամ մյուսի գլուխը քաշում դնում ծնկան վրա, որ տեսնի՝ հարսները լա՞վ են լվացել երեխի գլուխը և մաքրել, թե՞ ոչ։ Նա միևնույն ժամանակ առանց ուշադրության չէր թողնում տան հոգսը, շատ անգամ միջահատում էր իր պատմությունը և զանազան հրամաններ տալիս այս և այն հարսին։ Երեխեքս գիտեինք այդ և ամենայն զգուշությամբ փաղաքշում էինք նրան, փայփայում, որ նա ուրիշ ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնե, այլ միայն մեզանով զբաղվի, մեր հետաքրքրությունը լցնե։* * *

«Այո՛, մի ժամանակ երկինքը շատ մոտիկ էր երկրից,– շարունակեց տատիկը։– Երկնքից լսվում էր Աստուծո ձայնը։ Նա այնտեղից խոսում էր մարդոց հետ և հայտնում էր նրանց իր կամքն ու հրամանը, պատվերներ էր տալիս և հասկացնում էր, թե՝ ի՛նչ պետք է անեն և ի՛նչ չպետք է անեն։

Ուղիղ կես գիշերին լսվում էին հրեշտակների քաղցր մեղեդիքը։ Աքաղաղներն ամենից առաջ էին լսում նրանց ձայնը և իրանց միաձայն կանչյունով զարթեցնում էին մարդկերանցը, որ վեր կենան և հրեշտակների հետ միասին փառաբանեն Աստուծո հազար ու մեկ անունը…

Աքաղաղները հիմա էլ են լսում հրեշտակների ձայնը,— ավելացնում էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին ժամանակումը, իր ականջովը լսած լիներ Աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ՝ զրկված այն երջանկությունից»։* * *

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ- որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ -որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Գյուլնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

– Անտես-Աննմանին դևը փախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բխում։ Այդ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա, այրվեցա՜»… Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց. «Վա՜յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գուրգենն ասաց. «Հիմա ի՛նձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինիմ, թե՝ այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գուրգենը գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։ Այնտեղ կախած էր և դևի թուրը։ Միայն այն թրովը կարելի էր կտրել նրա գլուխը և այն էլ՝ մեկ զարկով միայն, եթե երկրորդ անգամ զարկեին՝ նա կրկին կկենդանանար։

Աննմանը ծունկը դուրս քաշեց թե չէ՝ դևը զարթեցավ և իսկույն ոտքի կանգնեց, բայց և միևնույն ժամանակ թուրը պսպղաց, և դևի գլուխն ընկավ գետին։ «Մեկ է՛լ զարկիր, մեկ է՛լ, մեկ է՛լ»…– ղլղլացրեց գլուխը, բայց Գուրգենը չզարկեց և ասաց. «Ես մեկ անգամ եմ ծնվել իմ մորից և ոչ թե երկու անգամ»։

Հրեշ դևին սպանելուց հետո Գուրգենն ու Աննմանը պտտեցին դևի ստորերկրյա ընդարձակ բնակարանը, և ինչ որ գանձ ու հարստություն ուներ՝ բոլորն Էլ ժողովեցին և վեր բարձրացնել տվին։ Երբ որ մնացին միայն իրանք՝ սկսեցին երկար վիճել, թե՝ ո՛վ իրանցից առաջ բարձրանա։ Աղջիկը տեսավ, որ Գուրգենը համառությամբ չի ուզում ինքն առաջ բարձրանալ, ասաց նրան. «Ես շատ կասկածում եմ, թե՝ միգուցե քո եղբայրներդ քեզ վեր չհանեն, և դու մնաս հորի մեջ։ Եթե իմ նախազգացմունքս կատարվելու լինի՝ դու կերթաս դևի գոմը, այնտեղ քո առաջդ կգան մի սև այծ և մի սպիտակ ոչխար, եթե կարողանաս ոչխարի վրա նստել՝ նա քեզ վեր կհանե Լույս աշխարհք, իսկ եթե չկարողանաս, և այծն ընկնի տակդ՝ նա քեզ կտանե Մութ աշխարհք, որտեղից դու այլևս Լույս աշխարհք ընկնիլ չես կարող»։ Այս ասելուց հետո Աննմանը վեր բարձրացավ, իսկ Գուրգենին նրա անիրավ և անգութ եղբայրները թողեցին հորի մեջ…

Գուրգենը շատ աղաչեց, պաղատեց և տեսավ, որ իր եղբայրների սիրտը քարացել է, ճարը կտրած՝ գնաց դեպի դևի գոմը, որ փորձե իր բախտը՝ նստե ոչխարի վրա։ Բայց անիրավ այծը այնքան ճարպիկ էր, որ ոչխարին պոզահարելով մի կողմ ձգեց, և ինքն ընկավ Գուրգենի տակը և տարավ ձգեց Մութ աշխարհքը։

Այդ աշխարհն էլ մեր աշխարհի նման քաղաքներ և գյուղեր ուներ, և մինչև անգամ գիշեր ու ցերեկ կար, թեև ասվում էր՝ Մութ։ Նա մի քաղաքում իջևանեցավ մի պառավի տան և նրանից իմացավ, որ քաղաքացիք ջրի պակասության համար շատ նեղության մեջ են։ «Ամբողջ քաղաքում մի աղբյուր կա միայն, բայց նրանում էլ բույն է դրել մի ահագին վիշապ, և ամենայն օր մեկ աղջիկ են տանում գցում նրա երախը, որ ապա թույլ է տալիս ջուր վերցնելու։ Էգուց էլ հերթը մեր թագավորի միամոր աղջկանն է, նրա՛ն պիտի տանեն ահռելի գազանի բերանը ձգեն»,– ասաց պառավը և սկսեց լալ։

Գուրգենը շատ ծարաված էր, այս որ լսեց՝ նրա ծարավն ավելի ևս սաստկացավ։ Մյուս առավոտ, դեռ լույսը չբացված՝ վեր կացավ նա և պառավին էլ զարթեցրեց, որ տանե աղբյուրի տեղը ցույց տա իրան։ Պառավը տարավ նրան և հեռվից ցույց տվավ աղբյուրը։ Գուրգենը՝ դևի թուրը ձեռին, մոտեցավ և տեսավ մի լիճ, որի մեջ մեկնվել էր վիշապը՝ մի ահագին լեռնակղզու պես։ Ամբողջ լիճը ժահահոտությամբ[1] և ապականությամբ թունավորված էր։ Վիշապի գլուխը գտնվում էր աղբյուրի ակնումը, որ բխում էր մի լայնաբերան քարայրից։ Նա անշարժ էր, կարծես թմրած լիներ կամ մրափած։

Վիշապի գլխավերևը նոր արդեն մի ծառից կապել էին թագավորի աղջկանը, որին պիտի կուլ տար վիշապը մի քանի րոպեից հետո։ Աղջիկն արդեն մեռելի գույն էր ստացել։ Գուրգենը մոտեցավ նրան, կապերը արձակեց և սիրտ տվավ, որ չվախենա։ Թուրը ձեռին մոտեցավ վիշապին և այնպիսի մի հարված տվավ նրա վզին, որ վիշապը երկու ահագին կտոր դարձավ, իսկ լիճը՝ արյան ծով։ Թագավորի աղջիկը ձեռքը թաթախեց արյան մեջ և, Գուրգենի մեջքին նշան դնելով, ինքը վազեց տուն, որ թագավորին հայտնե եղելությունը։ Հավաքվեցան բոլոր քաղաքացիք և քառասուն ջուխտ գոմշով հազիվ կարողացան ամեհի գազանի լեշը դուրս քարշել այնտեղից և մաքրել աղբյուրը։

Թագավորն ուզեց վարձատրել Գուրգենին, և մունետիկ ձգեց քաղաքի մեջ, որ փնտրեն նրան և բերեն, և գտան նրան՝ թագավորի աղջկա դրած նշանով։

Թագավորն ասաց Գուրգենին. «Դու, որ փրկեցիր ինձ և իմ ժողովրդին չար վիշապի գերությունից, այսօր դո՛ւ ես մեր տերը և թագավորը, ուզիր իմ աղջիկս և իմ տեղ թագավոր եղիր»։

Գուրգենը պատասխանեց. «Ես այս երկրիցը չեմ. ես Լույս աշխարհքիցն եմ ընկել այստեղ»,– և սկսեց պատմել իր գլխի անցքը և հետո ավելացրեց. «Եթե կարողանաք ինձ Լույս աշխարհք գցել կրկին՝ ես ուրիշ բան չեմ ուզիլ ձեզանից»։

Թագավորն ասաց. «Այդ անհնարին բան է. Լույս աշխարհքը շատ և շատ բարձր է մեզանից, ո՞վ կարող է քեզ վեր թռցնել և տանել այնտեղ»։

Գուրգենը ասաց. «Ինչպես լինի, ես պետք է վեր բարձրանամ, քո առաջարկությունը ես ընդունել կարող չեմ»։

Թագավորն ասաց. «Դո՛ւ գիտես, բայց որ չկարծես, թե՝ ես ընդդեմ եմ քո գնալուն, ես կժողովեմ իմ աշխարհի բոլոր գիտուններին, թող նրանք մեզ ասեն, թե՝ արդյոք մի հնար կա՞ վեր բարձրանալու։ Եվ մինչ այդ, իմ իշխանությունը և բոլոր հարստությունս քե՛զ եմ հանձնում»…

Թագավորը ժողովեց իր բոլոր աստղաբաշխներին, իմաստուններին և հայտնեց նրանց Գուրգենի ցանկությունը։ Նրանք ասացին, թե՝ հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…

Այսպես Գուրգենը մնաց Մութ աշխարհքում մոլորված։ Սկսեց պտտել զանազան տեղեր, հարցուփորձ անել և ոչ մի տեղից մի դուռը չգտավ վեր բարձրանալու։

Մեկ օր դուրս էր եկել որսորդության։ Շատ ման գալուց հոգնելով՝ նստեց մի հսկայական ծառի տակ, որ փոքո-ինչ հանգստանա, մեկ էլ մի ծվծվոց լսեց ծառի վրայից, նայեց, և… ի՜նչ տեսնի… Ծառի վրայով սողում էր մի ահռելի սև վիշապ դեպի մի մեծ բույն, որի մեջ լիքն էին մեծ-մեծ թռչուններով, բայց դեռ չէին թևավորված։ Երևում էր, որ դրանք ձագուկներ էին մի հսկայական թռչունի։ Այդ ձագուկները օձին տեսնելով սարսափի մեջ էին ընկել և սկսել էին ծվծվալ։ Այս որ տեսավ Գուրգենը՝ առավ իր նետաղեղը և ուղղակի շեշտեց վիշապի գլխին և վայր կործանեց։ Հետո հանեց դևի թուրը և, վիշապին կտոր-կտոր անելով, մի ահագին բլուր շինեց։ Այս բարեգործությունից և քաջությունից սիրտը մխիթարված՝ պառկեց ծառի ստվերումը և խոր քնի մեջ մտավ։

Այս անցքից մի քիչ հետո թռչունների մայրը թռած եկավ և, Գուրգենին տեսնելով այնտեղ պառկած, կարծեց, թե՝ նա՛ է իր թշնամին, որ ամենայն տարի կոտորում էր իր ձագերին։ Նա իսկույն ետ դարձավ և իր ճանկերով մի ջաղացքար, թե ահագին ժայռ վերցրած բերավ, որ ձգե Գուրգենի վրա։ Այս որ տեսան ձագուկները՝ մի սարսափելի ծվծվոցով և աղաղակով զգուշացրին իրանց մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայի՛ր,– ասացին,– մայրի՛կ, այդ բլրի վրա և տես՝ ի՛նչ գազան է. դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը՝ երախտագիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ առաջվան տեղը և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ զարթեցավ՝ կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց՝ կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

― Ո՛վ ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես՝ երկնքից իջած․ դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ՝ ինչո՛վ կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։

Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջ սերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան՝ դրա գլուխը կջախջախեի… Ո՛վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ, որքա՞ն հարստություն ես ուզում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա՛ ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։

– Ես ոչինչ չեմ ուզում,– պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…– ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն՝ Լո՜ւյս, Լույս աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

– Լո՜ւյս աշխարհք…– բացականչեց Զումրութը։– Ուրեմն, դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գլխի անցքը։

– Շա՛տ լավ,– ասաց Զումրութը,– ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ դա մի շատ դժվար ճանապարհորդություն է թե՛ ինձ համար և թե՛ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք հասնիլ։ Միշտ թռած պիտի գնամ, իջնելու տեղ չկա։ Մեզ հարկավոր է քառասուն օրվա պաշար վերցնել հետներս, քառասուն ոչխար և քառասուն տիկ ջուր։ Դու կերթաս այդ տկերն ու ոչխարները կբերես թագավորից, և մենք ճանապարհ կընկնինք տասն օրից հետո, երբ որ ձագուկներս թռցրած կլինիմ։

Գուրգենը ճանապարհ ընկնելու օրը քառասուն ոչխար մորթեց և ամեն մեկը չորս կտոր արավ և դարսեց պարկերումը, տկերն էլ ջրով լցրեց, բոլորը դարսեց Զումրութի վրա, և ինքն էլ նստեց վրան։ Զումրութն ասաց. «Եթե գլուխս աջ կողմդ մեկնեմ՝ մի կտոր միս կգցես բերանս, իսկ եթե ձախ՝ տկի բերանը կդնես բերանումս»։ Այս ասաց Զումրութն ու թռավ և, ամպերը ճեղքելով, բարձրացավ դեպի Լույս աշխարհք։

Քառասուն օրը լրացավ, բայց նրանք դեռ տեղ չէին հասել։ Մսի պաշարը հատել էր։ Զումրութը գլուխը մեկնեց դեպի աջ. Գուրգենը այլևս միս չուներ, որ գցեր բերանը։ Հանեց թուրը և իր ոտքից մի կտոր միս կտրեց և գցեց Զումրութի բերանը։ Սրանից հետո մի ժամ չանցած՝ Զումրութն իջավ Լույս աշխարհքի վրա։ Գուրգենը վայր իջավ արյունաթաթախ և չկարաց ոտքի վրա ուղիղ կանգնել, ոտքի ջլերը կտրատել էր։ Զումրութն ասաց. «Գուրգե՛ն, ես քո միսը չկերա, հանի՛ր, ահա՛ բերանումս է, դիր տեղը և իմ թևս քսիր վրան, իսկույն կառողջանա»։ Գուրգենն էլ այնպես արավ և իսկույն առողջացավ։

Հետո Զումրութը Գուրգենին մի քանի խրատներ տվավ, թե՝ որտե՛ղ պիտի գտնի Աննմանին, իսկ ինքը, նոր պաշարով բեռնավորված՝ մնաս բարով ասաց Գուրգենին և դարձավ կրկին դեպի Ներքի աշխարհը…

Ահա՛ թե ինչ էր պատմում Գյուլնազ տատը Մութ կամ Ներքի աշխարհի մասին։ Երկինք գնալը այսքան դժվարություն չուներ։ Արևահատը Արևամանուկին ցերեկվա մահից ազատելու համար մի ջուխտ երկաթե տրեխ է հագնում և մի երկաթե գավազան է բռնում ձեռին և ճանապարհ է ընկնում դեպի արևմուտք։ (Այսպես էին անում առհասարակ, որոնք որ ուզում էին Աստուծո մոտ գնալ։ Այնքան գնում էին, որ տրեխները մաշվում էին, գավազանի ծայրը՝ կոտրվում։ Այդ նշանն էր, որ արդեն աշխարհի ծայրն են հասել)։ Արևահատի տրեխները որ մաշվում են՝ նրա առջև բացվում է մի հրեղեն պալատ։ Ներս է գնում և տեսնում է այնտեղ նստած Արևամորը, այսինքն՝ Արեգակի մորը, որ մի շատ սիրուն պառավ է լինում։ Արևամայրը նրան սիրով ընդունում է, իմանում է գնալու պատճառը և թաքցնում է նրան, որ տղան՝ Արեգակը, չտեսնե նրան։ Երեկոյին տղան ներս է մտնում՝ շատ շոգած ու քրտնած… Մայրը նրան աղաչում է, որ խնայե Արևամանուկին և ագատե նրան մահից։ Տղան մոր խոսքը չի կոտրում, վեր է առնում մի կտոր բամբակ, իր քրտինքը սրբում է նրանով և ասում է. ահա՛ այս է նրա դեղը, եթե իմ քրտինքը քսեն նրա երեսին՝ նա կառողջանա, բայց ո՞վ կտանե։ Այստեղ մայրը հայտնում է Արևահատի գալը, դուրս է բերում նրան թաքցրած տեղից։ Արեգակը նրան սիրով ընդունում է և կարճ ճանապարհ է ցույց տալիս՝ կրկին իր տեղը գնալու։* * *

Գյուլնազ տատը, որ այս հեքիաթում արևի համար ասում էր, որ տղա է, նա ուրիշ անգամ ասում էր. Արեգակն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Մոր մասին խոսք չկար։ Նա ասում էր. որովհետև Արեգակն աղջիկ էր՝ գիշերը վախենում էր ման գալ, իսկ ցերեկը՝ ամաչում, Լուսինը նրան մի բուռը լիքն ասեղ տվավ և ասաց. «Ով որ քեզ մտիկ տա՝ դու այս ասեղներով կծակծկես նրա աչքերը»։ Այնուհետև քույրն սկսեց ցերեկը ման գալ, իսկ եղբայրը՝ գիշերը։

Գյուլնազը չէր ասում, որ ցերեկի պատճառը Արեգակն է, որ առանց արեգակի ցերեկ չի լինիլ։ Ո՛չ. ցերեկն ինքն իր համար մի ջոկ բան է, գիշերը՝ ջոկ։ Արեգակը լինի, չլինի՝ ցերեկ պիտի լինի։ Նա ասում էր. ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում։ Այդ ծերունին է՛լ մի ուրիշ բան չունի… շարունակ սպիտակը կծկում է, սևը բաց թողնում, սևը կծկում է, սպիտակը բաց թողնում…* * *

Գյուլնազ տատիկը շատ անգամ, խոր հոգոց քաշելով, ասում էր.

– էհե՜յ, հե՜յ… դուք հենց կարծում եք, թե՝ մեր աշխարհքն առաջ էլ այնպե՜ս է եղել… Ո՛չ։ Հին ժամանակները, երբ որ Աստված մոտիկ է եղել մեզանից, նրա ողորմությունն էլ անպակաս է եղել։ Ամեն ձմեռ երկինքը ձյունի տեղ ալյուր է եղել թափելիս, ձյունի պես սպիտակ, նրա պես մաքուր։ Մարդիկ հավաքում են եղել երկնքի ալյուրը և իրանց ամբարները լցնում այնքան, որ բավականանար մինչև մյուս ձմեռը…

Մեկ անգամ, երբ տատիկն արդեն սկսել էր պատմել, թե՝ հին ժամանակներումը մարդիկ ինչպե՛ս են եղել ապրելիս, երեխաներից մեկը, որ գլուխը տատիկի ծնկանը դրած քնել էր, հանկարծ զարթեցավ և, պատմությունը միջահատելով՝ հարցրեց տատիկին.

– Հետո՞, տատի՛կ, հետո՞…

– Ի՞նչ հետո, հոգի՛ս,– հարցրեց տատիկը։

– Դու չասացի՞ր, որ երկինքն առաջ շատ մոտիկ էր մեզանից… հետո ի՞նչպես եղավ, որ նա այսքան բարձրացավ։

– Այնպես եղավ, որ երեխեքը երբ որ սկսեցին շատ չարություն անել, անդադար վազվզում, թռչկոտում էին և Աստծուն չէին թողնում հանգիստ քնել, նա էլ բարձրացրեց երկինքը, հեռացավ, առանձնացավ, որ երեխեքն իր քունը չխանգարեն։

 – Այդպես չէ, տատի՛կ, այդպես չէ,– մեջ ընկավ մի սրամիտ երեխա, որ ուրիշ կերպ էր լսել այդ անցքը։

– Հապա ինչպե՞ս է եղել,– հարցրինք ամենքս միաբերան։

– Թող տատիկն ասի… Աստծուն խռովեցնողը ոչ թե երեխեքն են եղել, այլ՝ մի անգետ պառավ է եղել, որ երեխի…

– Այդ սո՛ւտ է, այդ սո՛ւտ է…– խնդալով ընդհատեց Գյուլնազ տատը՝ չուզենալով, որ պատճառը պառավները լինին եղած։

Այստեղ երեխեքս պաշտպան հանդիսացանք տատիկին և բարկացանք նոր զարթած երեխայի վրա, որ միջահատեց տատիկի պատմությունը։ Գիտեինք առաջուց, որ եթե տատիկի պատմության թելը կտրեինք՝ էլ մյուս անգամ նա իր ասելիքի ծայրը չէր գտնիլ, այդպես էլ կխափանվեր գործը։ Եվ ճշմարիտ՝ այնպես էլ եղավ։

Տեսնելով, որ տատիկը էլ նոր բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր առաջարկել։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի[2] տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Առաջադրանքներ՝

Ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ գոռոզությունը, երբևէ հանդիպե՞լ ես մեծամիտ մարդկանց:
Գոռոզությունը շատ վատ հատկություն է։ Գոռոզ մարդը իրեն մյուսներից բարձր է համարում և չի գնահատում այն, ինչ ունի։ Այդ պատճառով նա կարող է կորցնել ընկերներին և մարդկանց հարգանքը։ Վերջում նա կարող է ձախողվել, ինչպես պատմության մեջ չինարի ծառը։ Այո, ես հանդիպել եմ մեծամիտ մարդկանց, և նրանց հետ շփվելը հաճելի չէ։

Ինչ ես հասկանում ,,Մութ,, կամ ,,Լույս,, աշխարհներ ասելով:
«Լույս աշխարհը» նշանակում է բարի և խաղաղ կյանք, որտեղ կա երջանկություն ու արդարություն։ «Մութ աշխարհը» նշանակում է դժվարություններ, վտանգներ և տխուր իրավիճակներ։

Քո շրջապատում կա՞ն տատիկներ, ովքեր շատ բարեսիրտ են, իրենց լսելը քեզ համար միշտ հաճելի և ուսուցողական է:
Իմ շրջապատում կան բարի տատիկներ, ովքեր շատ հոգատար են և սիրում են երեխաներին։ Նրանց լսելը միշտ հաճելի է, որովհետև նրանք ոչ միայն հետաքրքիր պատմություններ են պատմում, այլ նաև մեզ սովորեցնում են լավ ու ճիշտ ապրել։