Հուշում 1
«Ես ցանկանում եմ ստեղծել մաթեմատիկական խաղ 5-րդ դասարանցիների համար «Կոտորակներ» թեմայով։ Առաջարկիր 5 հետաքրքիր և զվարճալի խնդիր, որտեղհերոսները պետք է լուծեն օրինակները՝ գանձը գտնելու համար։»
Հուշում 2
«Գործիր որպես մաթեմատիկայի փորձառու ուսուցիչ։ Ես ուզում եմ պատրաստել խաղ-վիկտորինա Wordwall կայքում: Թեման՝ «Բնական թվերի բաժանելիությանհայտանիշներն» է: Կազմիր 8 հարց, որոնցից 4-ը կլինեն հեշտ, իսկ 4-ը՝ տրամաբանական և բարդ: Յուրաքանչյուր հարցի համար տուր 3 պատասխան, որոնցից միայն մեկնէ ճիշտ:»
Այս բովանդակությամբ հարցը տեղադրելով ԱԲ (AI)-ի հարցարանում, դու կկարողանաս հասնել առավելագույն արդյունքին։
Քայլ 2. Թվային «Խաղադարանի» հարթակներ
Երբ ԱԲ-ն գեներացնում է բովանդակությունը, դու դրանից հետո այն պետք է տեղադրես ինտերակտիվ հարթակներում։
Առանձնացրած կայքերից մի քանիսը՝
1. LearningApps.orgg
ԱԲ-ից ստացած հարց ու պատասխանները տեղադրիր «Միլիոնատեր», «Խաչբառ» կամ «Զույգերը գտիր» կաղապարների մեջ։
Արդյունք. Ստացվում է պատրաստի առցանց խաղ։
2. Baamboozleս
Թիմային խաղեր ստեղծելու հիանալի կայք։
ԱԲ-ին խնդրել ստեղծել «Ճի՞շտ է, թե՞ սխալ» տիպի պնդումներ մաթեմատիկական կանոնների մասին և ներբեռնել Baamboozle։
3. Wordwall
Ինչ անել. Ստեղծել «Անիվի պտույտ» (Wheel of Fortune) կամ «Լաբիրինթոս»։
ԱԲ-ի դերը. Խնդրել Աբ-ին՝ «Կազմիր 10 արագ հարց բազմապատկման աղյուսակից՝ բարդության աստիճանով բարձրացող»։
Դու ինքդ կարող ես նոր թեմա ընտրել։
Քայլ 3. Նախագծային առաջադրանք «Դիջիթեքի» համար
Առաջադրանքի անվանումը. «ԱԲ-ն որպես իմ մաթեմատիկական խաղի սցենարիստ»
Ընտրիր թեման (օրինակ՝ «Տոկոսներ» կամ «Մակերես և Պարագիծ»)։
Դիմիր ԱԲ-ին. Խնդրիր նրան հորինել մի պատմություն, որտեղ մաթեմատիկական խնդիրները լուծելով առաջ ես գնում։
Ստեղծիր խաղը. Օգտագործելով LearningApps կամ Wordwall, ԱԲ-ի տված հարցերով պատրաստիր խաղ։
Հրապարակիր. Բլոգում տեղադրիր խաղի հղումը և այն «հուշումը» (prompt), որը տվել էիր ԱԲ-ին։
Ես ընտրել եմ վերջինը։ Խաղը կարող եք տեսնել այստեղ։
ԱԲ-ի ստեղծած պատմությունը
Արամը գնաց դարպասների մոտ, որտեղ մուտքը թույլատրվում էր միայն մաթեմատիկայի իմացությամբ։ Դարպասի վրա հայտնվեց առաջին հարցը։
Խանութում ապրանքը արժե 10 000 դրամ։ Տրված է 20% զեղչ։ Որքա՞ն կվճարի գնորդը։
Արամը գոռաց՝ «8 000 դրամ», և դարպասները դանդաղ բացվեցին։
Նա առաջ գնաց և հասավ կախարդական կամրջին։ Կամուրջը սկսեց փլվել, և նոր հարց հայտնվեց։
Գտիր 25%-ը 200 թվից։
50
Արամը վստահ գոռաց՝ «50», և կամուրջը կայուն դարձավ։
Կամրջից հետո նա մտավ մութ սրահ, որտեղ գանձատան դուռն էր։
Եթե թիվը մեծացել է 20%-ով և դարձել է 120, ինչքա՞ն էր սկզբնական թիվը։
Արամը պատասխանեց՝ «100», և գանձատան դուռը բացվեց։
Վերջում Արամը տեսավ վերջին դարպասը՝ փայլուն ու մեծ։
Եթե թիվը փոքրացել է 30%-ով և դարձել է 70, ինչքա՞ն էր սկզբնական թիվը։
100
Արամը գոռաց ճիշտ պատասխանը, և վերջին դարպասները բացվեցին։ Նա հաղթեց մաթեմատիկական փորձությունը։