October 31

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո` հայր։

Առաջադրանքներ`

  1. Համոզի՞չ էր հոր նամակը. պատասխանդ հիմնավորի’ր։
    Այո, համոզիչ էր, քանի որ հայրիկը փորձում էր բացատրել, թե ինչու պետք է ուսուցչին հարգել, և ինչ է ուսուցիչը այդքան արել։
  2. Գրի’ր` քեզ հանդիպե°լ է այնպիսի ուսուցիչ, ով խստապահանջ, բայց միաժամանակ բարեսիրտ ու մեծահոգի է։
    Այո, հանդիպել է։
  3. Գրավոր ներկայացրո՛ւ, թե ի՞նչ զգացիր, երբ կարդացի՛ր հատվածը:
    Երբ կարդացի հատվածը, հասկացա, որ պետք է հարգել ուսուցիչներին, քանի որ իրենք մեզ գիտելիքներ են տալիս դաստիարակում են։ Երբ կարդացի տխրեցի, քանի որ շատ երեխաներ կան, որ ուսուցիչներին չեն լսում։ Բայց ուսուցիչները մեկ է իրենց սիրում են դաստիարակում են, բայց երեխաները չեն հասկանում։
October 30

Գործնական աշխատանք

14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է 

պատմել: Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելով ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:
Այս առակը ասում է, որ մի բան անելուց առաջ մտածիր թե դրանից հետո ինչ պետք է անես։

16. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանշային զույգեր:
 Ա.Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել,
մտորել,շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,
ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:
Շրջել-շրջագայել, պտտել, թափառել
խորհրդածել-խորհել
կողոպտել-գռփել
խենթանալ-խելագարվել
արտասվել-լալ, ողբալ, հեկեկալ, հեծկլտալ
մտածել-մտորել, մտմտալ
գողանալ- կողոպտել
ցնորվել-գժվել, հիմարանալ
հափշտակել-թալանել,

Բ.Կազմե’լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։

Այսօր ես եկա դպրոց և ուսուցչի հարցին պատասխանեցի։
Այսօր ես դասերս վերջացրի և գնացի նկարելու։
Դու սովածե՞ս։
Վախենո՞ւմ ես մնալ մենակ սենյակում։
Գնա պատուհանը փակի՝ր։
Գնա դասերդ վերջացրո՝ւ։
Հե՜յ, արի տուն, ճաշը պատրաստ է։
Վա՜յ, այնքան վախենալու է։

17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։

Ան- անտուն, անպետք, անկեղծ, անխելք

Ապ-ապորինի, ապուշ, ապարդյուն, ապերջանիկ

Դժ- դժգոհ, դժբախտ, դժբախտաբար, դժգոհել

Տ-տգեղ, տգետ, տմարդի, տմբալ

Չ- չսեղմել, չաղբել, չավելացնել, չզգալ

Հնդկական, հայկական, ռուսական, ամերիկական-Ական

գեղեցկային, քաղցրային, տնային, աղբային -Ային-  

խորամանկորեն,գեղեցկորեն,մեղմորեն,բարձրորեն -Որեն

ուրախություն, տխրություն, գեղեցկություն, հավանականություն -Ություն

October 30

Հոկտեմբեր ամսվա պատմության հաշվետվություն

Յուրաքանչյուր հղումի ներքո տեղադրել ձեր բլոգում կատարված աշխատանքի հղումը:
Մեր նախնիների երկինքը
Առաջադրանք 6-րդ դասարան, սեպտեմբերի 25-հոկտեմբերի 5-ը
Մարդու առաջացման վարկածները

10-15 նախադասությամբ գրել ինչի մասին ենք ուսումնասիրել:
Մենք հոկտեմբեր ամսվան ուսումնասիրել ենք առասպելներ, լեգենդներ և մեր նախնիների երկիրը։ Իմացել եմ, թե ինչպես է մարդ ստեղծվել։ Եվ, որ մարդիկ չէին կարողանում բացատրել, դրա համար ստեղծեցին առասպելներն ու լեգենդները։ Սովորել ենք աստվածների մասին։ Հնագետների, Եգիպտոսի, տոտեմիզմի մասին և այլն։

Գնահատիր հոկտեմբեր ամսվա քո աշխատանքը;

Ես ինձ գնահատում եմ 8, քանի որ ես դասերին մասնակցել եմ, պատմել եմ։

Առաջադրանք 6-րդ դասարան, սեպտեմբերի 25-հոկտեմբերի 5-ը

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 5-10-ը

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 10-15-ը

Լրացուցիչ աշխատանք/ ճամփորդությունների պատումը, նաև ձեր կողմից կատարված ուսումնասիրությունների աշխատանքի հղումը, անհատական նախագծի ներկայացում/
Անհատական նախագիծ

«Ուսումնական աշուն»

October 30

Հոկտեմբեր ամսվա անհատական աշխատանք

Արագիլների մասին տեղեկություններ
Աշխարհում արագիլի 17 տեսակ կա։ Հայաստանում տարածված է սպիտակ արագիլը։ Երբեմն կարող է հանդիպել անտառներում։ Սպիտակ արագիլը մարդուց չի վախենում։ Ապրիլին արագիլը 3-7 ձու է դնում 30 օր թուխս նստում։ Անգլիայում արագիլ ընդհանրապես չի բնակվում։ Սնվում են ձկներով, սողուններով։ Մարդիկ արագիլներին շատ են սիրում, ասում են, որ նա բարություն ու հաջողություն է բերում։ Շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, արագիլներին սպանելը մեղք է։
Նրանց մասին շատ պատմություններ, երգեր, բանաստեղծություններ կան։

October 30

О моих бабушках и дедушках

У меня две бабушки и две дедушки. Мою бабушку зовут Ирина, а другую мою бабушку зовут Рузанна. Мою дедушку зовут Мушех, а другого зовут Камо. Я люблю играть с бабушкой в ​​карты. Рядом с нами живут дедушка՝Мушех и бабушка՝ Рузанна. Но Камо и Ирина живут далеко. Мне нравится ездить в дачу с дедушкой. Мои сестры тоже ездят на дачу. Я дарю одежду своим бабушкам и дедушкамна дни рождения.

October 30

Մարդկանց կրոնական պատկերացումները

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/կարդալ, 5նախադասությամբ գրել ամենատպավորիչ հատվածը, քո բառերով ներկայացնել/

Կրոնը այն բանն է, որը մարդը կրում է իր մեջ։ Կրոնը հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա։

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն):

.Տալ այս բառերի բացատրությունը ՝օգտվելով այս աղբյուրից:

Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝

Մոգություն-գերբնական ճանապարհով որևէ նպատակի հասնելու համար։

Կախարդություն-գերբնական ճանապարհով որևէ նպատակի հասնելու համար։

Ոգեպաշտություն-բնության երևույթներին՝ բոլոր շնչավոր և անշունչ արարածներին ոգի վերագրելը

Բնապաշտություն-Բնությունը և բնության երևույթները պաշտելը:

Տոտեմիզմ- որից մարդկանց պատկերացմամբ, ծագում է տվյալ տոհմը։

Ֆետշիզմ-գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։

Անիմիզմ-հավատ ոգիների և հոգու նկատմամբ

October 29

Ստրադիի փոքրիկ գրադարանը(2-րդ հատված)

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրադարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Առաջադրանքներ`

1.Գիրքն ի°նչ դեր ունի քո կյանքում։
Գիրքը ինձ համար մի բան է, ինչը մեզ հետաքրքիր բաներ է սովորեցնում, և նաև շատ բաներ ես սովորում մի քանի գիրք կարդալուց։ Մեր օրը ավելի է հետաքրքիր դառնում։

2.Ինչպե°ս ես գրքեր ընտրում, կարդացածդ գրքերից ստացած խորհուրդներին հետևո°ւմ ես։
Եթե ես մի գիրք եմ կարդում, և եթե հետաքրքիր է լինում իր հեղինակի մյուս գրքերն եմ կարդում։

3. Ստեղծագործի’ր ,, Իմ ընկեր գիրքը,, վերնագրով։
Դուք կարող եք տեսնել այստեղ։

October 29

Իմ ընկեր գիրքը

Մի անգամ իմ քույրիկը մի գիրք էր կարդում, որը շատ հետաքրքիր էր։ Ես ցանկացա նույնպես կարդամ, քանի որ ինձ թվաց, որ ինձ էլ հետաքրքիր կլինի։ Երբ կարդացի, տեսա, որ ինձ համար շատ անծանոթ բառեր կան, քանի որ դա մեծերի է։ Ես այդ գրքի մեջ մտա՝ կարելի է ասել այնքան հետաքրքիր էր, որ իմ մտքի մեջ պատկերացնում էի, և չգիտէի, որ կարդում եմ։ Երբ ես վերջացրի, տեսա, որ իմ կարդալու ընթացքում ժամանակը արագ էր անցնում, քանի որ ես դա արագ վերջացրի։ Այդ գիրքը ուներ իր շարունակությունը բայց ուրիշ գրքերի մեջ էր շարունակությունը։ Եվ ես ամեն օր իր շարունակությունը կարդում էի, նաև մայրիկս էր ինձ գրքերի շարունակությունը գնում։ Ես ամեն օր կարդում էի, և հասկացա, որ ընկերացել եմ այդ գրքի հետ։)