October 29

Ստրադիի փոքրիկ գրադարանը(2-րդ հատված)

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրադարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Առաջադրանքներ`

1.Գիրքն ի°նչ դեր ունի քո կյանքում։
Գիրքը ինձ համար մի բան է, ինչը մեզ հետաքրքիր բաներ է սովորեցնում, և նաև շատ բաներ ես սովորում մի քանի գիրք կարդալուց։ Մեր օրը ավելի է հետաքրքիր դառնում։

2.Ինչպե°ս ես գրքեր ընտրում, կարդացածդ գրքերից ստացած խորհուրդներին հետևո°ւմ ես։
Եթե ես մի գիրք եմ կարդում, և եթե հետաքրքիր է լինում իր հեղինակի մյուս գրքերն եմ կարդում։

3. Ստեղծագործի’ր ,, Իմ ընկեր գիրքը,, վերնագրով։
Դուք կարող եք տեսնել այստեղ։

October 29

Իմ ընկեր գիրքը

Մի անգամ իմ քույրիկը մի գիրք էր կարդում, որը շատ հետաքրքիր էր։ Ես ցանկացա նույնպես կարդամ, քանի որ ինձ թվաց, որ ինձ էլ հետաքրքիր կլինի։ Երբ կարդացի, տեսա, որ ինձ համար շատ անծանոթ բառեր կան, քանի որ դա մեծերի է։ Ես այդ գրքի մեջ մտա՝ կարելի է ասել այնքան հետաքրքիր էր, որ իմ մտքի մեջ պատկերացնում էի, և չգիտէի, որ կարդում եմ։ Երբ ես վերջացրի, տեսա, որ իմ կարդալու ընթացքում ժամանակը արագ էր անցնում, քանի որ ես դա արագ վերջացրի։ Այդ գիրքը ուներ իր շարունակությունը բայց ուրիշ գրքերի մեջ էր շարունակությունը։ Եվ ես ամեն օր իր շարունակությունը կարդում էի, նաև մայրիկս էր ինձ գրքերի շարունակությունը գնում։ Ես ամեն օր կարդում էի, և հասկացա, որ ընկերացել եմ այդ գրքի հետ։)