October 28

Մեր նախնիների երկինքը

1.Ստորև տեղադրված նյութը կարդալուց հետո, փորձիր յուրաքանչյուր հատված քո բառերով մեկ, երկու նախադասությամբ գրել:

2.Ինչու են ստեղծվել առասպելներն ու լեգենդները:
Մարդիկ չէին կարողանում բացատրել, դրա համար ստեղծեցին առասպելներն ու լեգենդները։

3.Ինչ պատկերացումներ են ունեցել  աշխարհի ստեղծման մասին.

  • չինացիները
    Չինացիները պատկերացում են ունեցել, որ տիեզերքը նման է ոսկե ձվի։
  • հնդիկները
    Հնդիկները կարծում էին, որ ձվի կեղևի ոսկե կտորները ստեղծել են երկինքը, իսկ դեղնուցի արծաթե բեկորները հիմք են դարձել Երկրի համար։

4.Արեգակի մասին ինչ պատկերացումներ են ունեցել.

  • հույները
  • եգիպտացիները
  • սլավոնական ժողովուրդները

5.Ովքեր էին.

Պան-Գուն

Յարիլոն
Հին ժամանակ Սլովանոկիցները Արևի Աստվածին անվանում էին Յարիլո։

Հելիոսը
Հին Հունաստանում Արեգակին ամենատես Հելիոս էին անվանում։

Սելենան 
Լուսնի աստվածուհի

Ռան
Արևի աստված

Download

October 28

Մեխանիկական շարժում,արագություն

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։
Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Օրինակ

Կոր գծով են շարժվում կարուսելի նստարանը, ժամացույցի սլաքի ծայրը, Երկրի արհեստական արբանյակը, իսկ ուղիղ գծով՝ վերելակի խցիկը, ցած ընկնող քարը և այլն։

Շարժման արագություն

Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ 
Հավասարաչափ շարժման 
ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։
Հավասարաչափ շարժում է կատարում օրինակ, նկարում պատկերված կաթոցիկը: Այդպիսի շարժում կարող են կատարել ինքնաթիռը, ավտոմեքենան, մարդը, գնացքը և այլն: Նրանց շարժումները միմյանցից տարբերվում են քանակապես. ավելի արագ են կամ դանդաղ: Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:Այսպիսի շարժման ժամանակ արագությունը անփոփոխ է և ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը:

V=St
Բնության մեջ և տեխնիկայում տեղի ունեցող շարժումների մեծ մասն անհավասարաչափ է:

im20.gif

Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ: 
Անհավասարաչափ շարժումը բնութագրվում է միջին արագությամբ:
Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա:

Vմիջ.=S.t

Այս բանաձևում V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
Ավտոմեքենայում տեղադրված արագաչափը ցույց է տալիս մեքենայի արագությունը շարժման տվյալ պահին։ Այն կարող է մեծ կամ փոքր լինել մեքենայի միջին արագությունից, որոշ պահերին էլ՝ հավասար լինել միջին արագությանը։ Մարմնի արագությունը հավասար է զրոյի, եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում:

Արագությունը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Եթե հայտնի է շարժման արագությունը, ապա կարելի է որոշել, թե ինչ ճանապարհ կանցնի մարմինը ցանկացած t ժամանակում S=V⋅t բանաձևով:
Արագությունը չափող սարքը կոչվում է արագաչափ:
Բնության մեջ մարմինները կարող են շարժվել տարբեր արագություններով:
Օրինակ
Արբանյակը Երկրի շուրջը պտտվում է մոտավորապես 8 կմ/վ արագությամբ, այսինքն` 1 վ-ում անցնում է 8 կմ ճանապարհ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Մեխանիկական շարջումը մարմնի դիրքի փոփոխությունն է։
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Ափի նկատմամբ։
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կան անհավասարաչափ։
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    Արագությունը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը։ մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
October 28

Էդմոնդո դե Ամիչիս. «Սիրտը»

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից

Մեր ուսուցիչը (1-ին հատված)

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանքներ`

1. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ինձ համար ուսուցիչը այն մարդն է, ով որ մեզ բոլորիս հարգում է, սիրում և մեզ տարբեր բաներ է սովորեցնում։

2. Ի՞նչ սովորեցրեց քեզ  այս պատմությունը:
Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ պետք է հարգել ուսուցիչներին, քանի որ իրենք քեզ բան են սովորեցնում, և մեզ հարգում են։

3. Պատկերացրո’ւ, որ հանդիպել ես չարաճճիին, ի°նչ խորհուրդ կտաս։
Ես իրեն խորհուրդ կտամ, որ իր ուսուցչին հարգի և բոլորին լսի, հատկապես իր ծնողներին։