October 18

Մրջյունն ու շաքարավազը

Մորաքույր Լյուսին տուն եւ այգի ուներ։ Մորաքույր Լյուսին ապրում էր տանը, իսկ այգում բնակվում էին մրջյունները։

Մի անգամ Թոմաս մրջյունն ասաց․

— Գնամ մի համեղ բան գտնելու։

Նա տան դռան տակով սողաց ներս ու հայտնվեց խոհանոցում, որտեղ դրված էր պահարանը։ Հետո պահարանի դռնակով հասավ բանալու անցքին ու՝ պըլըստ, ներս մտավ։

Հայտնվելով պահարանի մեջ, նա շուրջը նայեց, տեսավ շաքարավազով լի մի խոշոր տուփ եւ բացականչեց․

— Հենց սա էլ իմ սիրած համեղ բանն է։

Եվ առանց երկար մտածելու, վրա տվեց շաքարավազին, որը քաղցր էր, ինչպես բոլոր իսկական շաքարավազները։ Թոմասը կերավ, կերավ, գիրացավ, գիրացավ… մինչեւ որ վերջնականապես կշտացավ։

Ու մտածեց, որ տուն գնալու ժամանակն է․ փորձեց դուրս գալ բանալու անցքով, բայց այնքան էր գիրացել, որ չկարողացավ սողոսկել փոքրիկ ճեղքով։

Խեղճ Թոմասը նստեց ու լաց եղավ։ Նա գիտեր, որ մայրիկը իրեն սպասելու է եւ պիտի հուզվի։ Մի անգամ էլ փորձեց սողոսկել բանալու անցքով, բայց չհաջողվեց։ Շատ էր գիրացել։

Նիհարելու համար նա ստիպված եղավ մարմնամարզություն անել։ Նստում էր, ելնում, մեկ՝ շնչում էր, երկու՝ արտաշնչում․ մեկ֊երկու, մեկ֊երկու։ Վազվզում էր պահարանում, մինչեւ որ դարձավ այնպիսին, ինչպես առաջ։

Արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ զգաց որ քաղցից ուժասպառ է եղել։

«Վատ չէր լինի, եթե ճամփա ընկնելուց առաջ մի կտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարակտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարավազ կերավ։

Շաքարավազն էլ ախր շատ համեղ էր։ Ու նա նորից վրա տվեց։ Երեւի ուզում էր ուժ հավաքել, որպեսզի կարողանա շուտ հասնել տուն։ Բայց երբ նորից փորձեց անցնել բանալու անցքով՝ չկարողացավ։ Դարձյալ գիրացել էր։

Ստիպված նորից սկսեց մարմնամարզությամբ զբաղվել։ Մեկ֊երկու, մեկ֊երկու, մեկ֊երկու։

Եվ հիմա արդեն Թոմասը հասկացավ՝ քաղցած լինես, թե ոչ, բայց եթե ուզում ես տուն հասնել, լավ կլինի շաքարավազ չուտես։

Ուստի բարեհաջող անցավ բանալու անցքով, պահարանի դռնակով իջավ ցած, խոհանոցի դռան տակով դուրս սողաց եւ հայտնվեց այգում։

Տուն վերադառնալով, նա մորը պատմեց շաքարավազի հետ ունեցած իր արկածների մասին։ Մայրիկը կանչեց բոլոր մրջյուններին ու ասաց․

— Մենք պետք է խոսենք մորաքույր Լյուսիի հետ։ Եվ մրջյունները անցան այգու միջով, հասան տուն, դռան տակով սողացին ներս, խոհանոցով անցան միջանցք, այնտեղից էլ՝ մորաքույր լյուսիի հյուրասենյակը։ Գորգի վրայով գնացին դեպի աթոռը, որին նստել էր մորաքույր Լյուսին, ապա աթոռի ոտքով բարձրացան վեր, դեպի նրա ծունկը։

Մրջյուններին տեսնելով, մորաքույր Լյուսին շատ ուրախացավ։ Նրանք միաձայն պատմեցին, թե ինչպես է Թոմասը կարողացել պահարանի բանալու անցքով ներս սողոսկել մինչև շաքարավազ ուտելը եւ չի կարողացել ետ դառնալ շաքարավազ ուտելուց հետո։։

Եվ մորաքույր Լյուսին խոստացավ, որ այսուհետեւ փոքրիկ մի պնակով լի շաքարավազը կդնի հատակին՝ հատկապես մրջյունների համար։ Եվ բոլոր մրջյունները հերթով շնորհակալություն հայտնեցին մորաքույր Լյուսիին, հրաժեշտից առաջ խուտուտ տալով համբուրեցին նրան ու վերադարձան տուն։

Առաջադրանքներ՝

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր միտքը՝ ,,Ժլատը նա է, ով…,,:
Ժլատը նա է, ով սիրտ չունի։ Ժլատներին կյանքում չեն սիրի և չեն հարգի, որպես մարդ։
Այն մարդ է, ով որ կյանքում ծախս չի անի։ Նա երբեք ընկերներ չի ունենա։
Նա մարդու ամենավատ կողմերից մեկն է։

October 18

Բնագիտության հաշվետվություն

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
    Այն երևույթները, որոնք իրենց գույնը, ձևը և հոտը փոխում են, կոչվում են ֆիզիկական երևույթներ։
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։
    Այն երևույթները, որոնք իրենց, համը, հոտը և գույնը փոխում են, կոչվում են քիմիական երևությտներ։
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
    Ֆիզիկական երևույթներ՝բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը
    Քիմիական երևույթներ՝մոմի այրվելը, ջրի եռալը, ուցկու այրվելը, կաթի թթվելը։

  4. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։
    Օրինակ՝ սառույցի հալվելը։ Գույնը, հոտը և ձևը չի փոխվում։
  5. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։
    Օրինակ՝կաթի թթվելը։ Կաթի հոտը, գույնը և ձևը փոխվում է։
  6. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։
    Որոնք իրենց, համը, հոտը և գույնը փոխում են
  7. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնք մի քանի նյութերից ստանում են բարդ նյութեր, կոչվում են միացման ռեակցիաներ։
  9. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    Քայքայման ռեակցիա է տեղի ունենում։

  10. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C
    գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S

    Միացման ռեակցիան բոլորն են, բացի՝ բ)CH4=H2+C

  11. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

Ջուր -ջրածին -թթվածին

  1. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։
    Երկաթ + ծծումբ -երկաթի սուլֆիդ
  2. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրումն է: 
  3. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
    Այրման առաջացման համար պետք է թթվածինը շատ լինի։
  4. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
    Եթե հրդեհ է տեղի ունենում, պետք է զանգահարենք 1-01, պետք է մարել կրակմարիչով և այլն։
  5. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդնե
  6. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղի բաղադրության մեջ մտնում է մետաղի և թթվային մնացորդը։
  7. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
    Հիմքերը կազմված են մետաղի ատոմներից։