November 27

Ամենամեծ  ընդհանուր  բաժանարար մաս 2

Յուրաքանչյուր  բնական   թիվ,   որի  վրա բաժանվում է տվյալ  բնական թիվը, կոչվում է վերջինիս  բաժանարար։

Օրինակ՝

12-ի բաժանարարներն   այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է առանց մնացորդի։ 

12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12  թվերի վրա, ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12  թվերը 12-ի բաժանարարներն են։

Այժմ  1-ին տողում գրենք 12-ի բոլոր    բաժանարարները, իսկ 2-րդ տողում գրենք34-ի  բոլոր  բաժանարարները՝

12-1,2,3,4,6,12

34-1,2,17,34

1-ը և 2-ը 12-ի և 34-ի ընդհանուր բաժանարարներն  են, 2-ը այդ  թվերի  ամենամեծ ընդհանուր  բաժանարարն է։

Այն բնական թիվը, որը  տրված  բնական թվերից յուրաքանչյուրի  բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։

Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից  ամենամեծը կոչվում է նրանց   ամենամեծ ընդհանուր բաժանարար։

Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում ենք փակագծեր՝ ( )։

Գրում    ենք այսպես՝ (12,34)=2

Առաջադրանքներ

  • Գտեք  տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
  • (35  և 14)=7
  • (26  և 13)=13
  • (26 և 24)=2
  • (270 և 90)=90
  • (140 և 70)=70
  • (4 և 11)=1
  • (7  և 3)=1
  • (16  և 9) =1
  • (45 և 15)=15
  • (64 և 72)=8
  • (30  և 45)=15
  • (60 և 120)=60
  • (68  և 64)=4
  • (11 և 7)=1
  • (160 և 40)=40
  • (74 և 32)=2
  • (21 և 28)=7     
  • (30 և 36)=6
  • (32 և 20)=4

Խնդիր

  • Ամենաշատը քանի՞  միանման փունջ  կարելի է պատրաստել 30 սպիտակ և 24 վարդագույն պիոններից (ոչ մի ծաղիկ չավելանա):
    (30 և 24)=6
  • Ամենաշատը  քանի՞  միանման խումբ  կարելի է կազմել  75  մեծահասակից  և  45 երեխայից (ոչ մի մարդ  խմբից դուրս չմնա):
    (75 և 45)=15
  • Ամենաշատը քանի՞  միանման  նվեր կարելի է պատրաստել 27 շոկոլադից  և  63 թխվածքաբլիթից (շոկոլադ և թխվածքաբլիթ   չավելանա):
    (27 և 63)=9

November 27

Ամենամեծ  ընդհանուր  բաժանարար

Յուրաքանչյուր  բնական   թիվ,   որի  վրա բաժանվում է տվյալ  բնական թիվը, կոչվում է վերջինիս  բաժանարար։

Օրինակ՝

12-ի բաժանարարներն   այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է առանց մնացորդի։ 

12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12  թվերի վրա, ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12  թվերը 12-ի բաժանարարներն են։

Այժմ  1-ին տողում գրենք 12-ի բոլոր    բաժանարարները, իսկ 2-րդ տողում գրենք34-ի  բոլոր  բաժանարարները՝

12-1,2,3,4,6,12

34-1,2,17,34

1-ը և 2-ը 12-ի և 34-ի ընդհանուր բաժանարարներն  են, 2-ը այդ  թվերի  ամենամեծ ընդհանուր  բաժանարարն է։

Այն բնական թիվը, որը  տրված  բնական թվերից յուրաքանչյուրի  բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։

Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից  ամենամեծը կոչվում է նրանց   ամենամեծ ընդհանուր բաժանարար։

Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում ենք փակագծեր՝ ( )։

Գրում    ենք այսպես՝ (12,34)=2

Առաջադրանքներ

  • Գտեք  տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
  • (15, 18)=3
  • (24 և 16)=8
  • (18 և 24)=6
  • (240 և 60)=60
  • (25 և 5)=5
  • (4 և 70)=2
  • (5  և 11)=1
  • (14 և 9)=1
  • (25 և 5)=5
  • (16 և 32)=16
  • (10 և 8)=2
  • (20 և 24)=4
  • (100 և 20)=20
  • (6 և 7)=1
  • (150 և 30)=30
  • (18 և 36)=18
  • (15 և 40)=5
  • (40 և 70)=10
  • (28 և 18)=2

Խնդիր

Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 45  մեծահասակներից և 54 երեխաներից։

November 27

Հարիսայի ծես

  • Ի՞նչ ազգային կերակուրներ գիտեք, և ի՞նչ հետաքրքիր ավանդություններ կան դրանց մասին։
    Լավաշ, դոլմա, խաշ, հարիսա, Խաշլամա, քյուֆթա, սպաս, ղափամա, գաթա, թանապուր։
  • Ո՞րն է Ձեր սիրած ուտելիքը, կարողանու՞մ եք այն պատրաստել։
    Իմ սիրած ուտելիքը Նրբաբլիթն է։ Ես չեմ կարող պատրաստել դա։
  • Ի՞նչ է Ձեզ հուշում «Ով աշխատի, նա կուտի» ասույթը։
    Ինձ հուշում է, որ ով աշխատի նա էլ իր ուզածին կհասնի։
  • Գրել պատում «Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը» վերնագրով։
    https://evababajanyan1.edublogs.org/2023/11/27/իմ-սիրած-հայկական-ավանդական-ուտեստը/
November 27

Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը

Իմ սիրած ուտեստը նրբաբլիթն է։ Ես շատ եմ սիրում տնական, որովհետև, երբ գնում ենք համեղ չի լինում, իսկ տնական շա՜տ համեղ է լինում։ Նրբաբլիթը իմ կարծիքով հեշտ է պատրաստելը, որովհետև մզյրիկս արագ-արագ պատրաստում է։ Իմ կարծիքով նրբաբլիթից համեղ հայկական ուտեստ չկա։ Սկզբում պատրաստում ենք բլիթները։ Հետո պետք է մեջը լցնել աղացած միս, իսկ հետո պետք է փաթաթել դա։ Պատրաստ են նրբաբլիթները։

Սա բլինչիկն է։