Ես ձեզ կպատմեմ Ռոալդ Դալի «Գլխարկը և հրաշք-սոսինձը»։
Մի օր Մաթիլդայի վրա անկապ զայրանում էին։ Մաթիլդան ուզում էր նրա հիմար ծնողներին պատժեր, սակայն նա դեռ 7-8 տարեկան էր, բայց շա՜տ գիրք էր կարդում և ուզում էր գնալ դպրոց, և նրա ծնողները չէին թողնում։ Նա գիշերը չէր քնել։ Նա որոշել էր և առավոտ եկավ։ Նա գնաց հայրիկի գլխարկը վերցրեց, վրան հրաշք-սոսինձ գցեց։ Դրեց տեղը և գնաց։ Նրա հայրը եկավ դրեց գլխարկը, և հետո չէր կարողանում հանել։ Նա հենց դուրս էր գալիս, գլխարկը այնպես էր պահում, որ մարդիկ հասկանան դիտմամբ է դա դրված։ Նա եկավ տուն։ Նրա կնոջը ասաց, նրա գլխարկի մասին։ Մաթիլդան դիտում էր և ծիծաղում։ Նրանք չկարողացան հանել։ Նրա հայրը այդպես էր քնում և նրանք մտածում էին, որ մինչև առավոտյան կթուլանա և հեշտ կհանեն։ Բայց հենց արթնացան տեսան, որ նույն ձև է մնացել։ Մաթիլդայի մայրը փորձեց հանել, բայց չստացվեց։ Հետո կրկին փորձեց և դուրս չեկավ։ Նրա մայրը վերցրեց մկրատը և կտրեց։ Տեսավ, որ նրա մազերն էլ էր կպած գլխարկին։ Նա մազերը կտրեց և գլխարկը դուրս եկավ։ Մաթիլդան ասաց, որ եթե նրա հայրը դուրս գա, բոլորը կմտածեն, որ նրա մազերի մեջ ոչիլներ են։