- Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
Այծյամ-վայրի այծ
Պախրա-Եղնիկ
Շեմք-դռան շրջանակի ներքևի ու վերևի փայտերից յուրաքանչյուրը
Կխտար-այծյամ
Կապարճ-Նետ պահելու փայտե կամ կաշվե աման
Քուլա-Գզած բրդի՝ բամբակի ևն փաթիլ
Ապավեն-հովանավոր
Մշակ- հողի աշխատավոր
Բան-խոսք
Շարական-եկեղեցում երգվող հոգևոր երգ - Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։
անորդի-ան-որդի, ածանցավոր
որսասար-որս+սար, բարդ բառ
լուսեղեն-լույս+եղեն, ածանցավոր
զորավոր-զոր+ավոր, ածանցավոր
Տիրամոր- տեր+մայր, բարդ բառ
Չարխափան-չար+խափանել, բարդ բառ
Մշտական-միշտ+ական, ածանցավոր
հերություն-հայր+ություն, ածանցավոր - Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
Ճարը կտըրված-այլ ելք չունենալ
Ձեռից ու ոտից ընկած – թույլ, տկար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ-Քո հայրը մեծ տարածք ուներ
գնաց մեր ձեռից- կորցրեցինք իրեն
քու բանին գընա- քո գործով զբաղվիր
Բուրգերը արած գետնին հավասար- բուրգերը ոչնչացնել, ավիրել
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած-Դավիթն ընկավ մտքերի մեջ - Որտե՞ղ էր ապրում որսկան Դավիթը և ի՞նչ էր որսում։
Սասունում։ Լոր էր սպանում և ճնճղուկ էր զարկում։ - Ինչպե՞ս Դավիթն իմացավ Որսասարի մասին։
Դավիթը իմացավ Որսասարի մասին, որովհետև նրան պառավը ասաց։ - Ի՞նչ կարող եք պատմել Որսասարի մասին։
Որսասարը առյուծ Մհերինն էր։ Այնտեղ գնում էին որս էին անում։ Հորեղբայր Օհանն էլ հաճույքով էր հիշում այդ սարում անցկացրած օրերը։ - Ինչո՞ւ Դավիթը որոշեց վերակառուցել իր հոր հիմնած եկեղեցին, դրա մեջ ի՞նչ խորհրդանշան եք տեսնում։
Դավիթի հայրը աղոթում էր այդ վանքում կռիվ գնալուց առաջ։ Հոր մահից հետո Մսրա Մելիքն ավիրեց վանքը, ու դրանից հետո Սասունը նախկինի պես էլ հզոր չէր։ Դավիթը որոշեց վերանորոգել վանքը՝ դրանով վերականգնելով երկրի առաջվա հզորության խորհրդանիշը։