Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից
Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից
Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Ի՞նչ է առասպելը։
Ի՞նչ առասպելներ ես հիշում։
Առասպելը լեգենդ է։Ես հիշում եմ տարբեր առասպելներ։ Ես հիշում եմ առասպել Սևանալճի մասին, առասպել Վահագնի մասին,Արևի և լուսնի առասպել։
Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։
Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։
Շիրակ, Սյունիք, Լոռի, Տվաուշ, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն։
Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Շիրակ-Գյումրի
Սյունիք-Կապան
Լոռի-Վանաձոր
Տվաուշ-Իջևան
Վայոց ձոր-Եղեգնաձոր
Արարատ-Արտաշատ
Արմավիր-Արմավիր
Կոտայք-Հրազդան
Գեղարքունիք-Գավառ
Արագածոտն-Աշտարակ
Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։
Ո՞րն է ամենաերկար գետը։ Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։
Ամենաերկար գետը Արաքսն է։ Իսկ ես տեղեկություն եմ հավաքել Արգիճի գետի մասին։
Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։
Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։
Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։
Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։ Ո՞ր արքայի օրոք։
Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։
Ես հիշում եմ Բագրատունիների արքայատոհմը, Ռուբինյան արքայատոհմ, Արտաշեսյան արքայատոհմ։
Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։
Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։
Դուք կարող եք տեսնել այստեղ։
Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:
Այո, ինձ շատ-շատ դուր եկավ, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր։
Այս ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը.
Հայաստանի մայրաքաղաքներից մեկը Շիրակ
հին հայկական արհեստներ գդակագործություն
հայաստանի գետերից մեկը
Արևի և լուսնի առասպել
Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները.
Արևի և լուսնի առասպել
սուրբ հարության տոն
Ծաղկազարդ
Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները
Ռուբինյան արքայատոհմ
Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։
Արգիճի, Ադիաման, Ադյաման, Աղրի, Աղրիչայ, Այրի, Այրիչայ, Այրիջա, Ատիյամանչայ, Արգիճա, Արգիջի, Իշխանագետ, Կոթիգետ Մաղարախանե[1], գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում[2][3]։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանիԳնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մբարձրությունից։ Երկարությունը 51 կմ է[4], ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը՝ 163 միլիոն մ³։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով[5]։ Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում «Սևան»ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում գտնվում է «Լիճք-Արգիչի» արգելոցը[6]։ Գտնվում է Լիճք-Արգիջի արգելոցի, հատուկ պահպանվող տարածքում[7], թափվում է լիճ հարավարևմտյան ափի կողմից։ Գետի վրա աշխատում է «Արգիջի» ՀԷԿ[8]։ Գետով անցնում է Լիճք, Ներքին Գետաշեն գյուղական համայնքների և Սևանա լճի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը[9]։
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի: Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`
Մարզը մարզկենտրոնը
Արագածոտն — Աշտարակ
Արարատ -Արտաշատ
Արմավիր -Արմավիր
Գեղարքունիք- Գավառ
Լոռի -Վանաձոր
Կոտայք- Հրազդան
Շիրակ- Գյումրի
Սյունիք- Կապան
Վայոց ձոր -Եղեգնաձոր
Տավուշ -Իջևան
Աշխարհագրական դիրքը
Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա
Տարածք
29,74 հազար քառ. կմ
Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:
Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:
Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:
Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Զատիկին ներկել ենք ձու։ Մենք ձուկ ենք ուտում Զատիկին: Մենք նաև խաղեր ենք խաղում։ Խաղերից առաջինը միմյանց ձվերով հարվածելն է։ Խաղերից երկրորդը մենք պետք է թաքցնենք ձվերը: Խաղերից երրորդը ձվի գլորումն է։ Մենք այս տարի Զատիկն անցկացրել ենք տատիկիս տանը։Եվ դա ինձ շատ է դուր եկել
Մենք մարտի 17-ին գնացինք Էրէբունի արգելոց։Մենք Էրեբունի արգելոց գնացինք ընկեր Արմինեի և ընկեր Սոնայի հետ։ Սկզբում մեզ պատմեցին Էրէբունի թանգարանի մասին։ Մենք իմացանք, որ թանգարանը Երևանի ամենակարևոր թանգարաններից մեկն է,և այն հիմնավորել է 1968 թ-ին հոկտեմբերի 19-ին։Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Հետո մենք գնացինք Էրեբունի ամրոց։ Այնտեղ 233 հատ աստիճաններ էին։Այնտեղ ամենավերևից տեսանք Երևանը։ Եվ հետո գնացինք Վարդավառի այգի, որտեղ գտնվում է Վարդավառի լիճը։ Այնտեղ շատ փոքրիկ ձկներ կային։
Հետո մենք գնացինք դպրոց։ Շատ հետաքրքիր անցավ։