Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1] մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։
– Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։* * *
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
– Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։
– Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։
Տղան ձայն չի հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։
1.Համառոտ ներկայացրո’ւ, թե ի°նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը։
Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ մարդիկ նույնիսկ եթե քեզ չեն խղճում, մեկ է դու չպետք է իրենց վատություն անես։
2.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր։
մինուճար-Ծնողների միակ զավակը հանդիսացող
սովդաքարի-Վաճառական
42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ դարձվածքներ:
Աչք գցել մեկի վրա
Աչքով անել
Գլուխ պահել
Գլուխ տալ
գլուխը արդուկել
43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Մինչև հիմա կարծում էին, որ աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկանգամյա բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատությամբ կարող է տեղավորվել ժամանակից մի շենք:
Սարերը ձյան հետ
Երևան իմ հայրենի,
Բարի մարդիկ անցնելիս
Առավոտը ջերմալի
Սարեր, ձորեր բարձրաբարձր
Տներ, գյուղեր բազմալի
Անտառներ գեղեցկությամբ
Ցորեն, ծաղիկ անուշ բույրի
Իմ ամենալավ Հայաստան։
Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։ Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտիզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկածման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ — Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։— Շորերս, — ասաց պապը դողալով։Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամ ու նստեց այնտեղ թախտի վրա, արևի դիմաց։Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես։ դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։— Աստղիկ։— Ի՞նչ է, պապի։— Ինձ տար բաղը։— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեոր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։— Այո, պապի, շա՜տ…— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։Աստղիկն ուրախացավ.— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրանց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։ Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում, «պապի, դեսն արի», «պապի, առաջիդ քար կա», «պապի, լոք տուր..» ։Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրենփոքրիկ աղջիկը։Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.— Անտառը մոտիկ է, հա՞…— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։Ի՜նչ լավ է խշշում անտառը…Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։Բայց պապը նրան չպատասխանեց։Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…» ։Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկր, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ… |
2.Անծանոթ բառերը բացատրի’ր։
3.Բնութագրի’ր Աստղիկին` գրածդ հիմնավորելով պատմվածքից դուրս բերված հատվածներով։
Աստղիկը շատ հոգատար, սրտով աղջիկ էր։ Միշտ պապիկի կողքն էր։
Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
Նկարում պատկերված պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է:
Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:
Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։
Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):
1կՆ=1000Ն:
Առանձգականության ուժ՝ տեսանյութ:
Դասարանական առաջադրանք
Պատասխանել հարցերի