1.Ինչպե՞ս են առաջացել գյուղական և քաղաքային բնակավայրերը: Գյուղական բնակավայրերը առաջացել են այնտեղ, որտեղ մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ։ Քաղաքային բնակավայրերը առաջացել են առևտրի, արհեստների և գործարանների զարգացման պատճառով
2.Ի՞նչ է տարաբնակեցումը,ինչպե՞ս է այն ձեւավորվել: Տարաբնակեցում նշանակում է մարդկանց բնակվելը տարբեր վայրերում։ Այն ձևավորվել է, որովհետև մարդիկ ընտրել են ապրելու համար հարմար վայրեր՝ ջրի, հողի, աշխատանքի և ճանապարհների մոտ։
3.Ինչու՞ է 1950թ_ից հետո աշխարհում քաղաքային բնակչության տեսակարար կշիռը գրեթե կրկնապատկվել է: 1950 թվականից հետո քաղաքային բնակչությունը շատացել է, որովհետև՝ մարդիկ գյուղերից տեղափոխվել են քաղաքներ՝ ավելի լավ կյանք ունենալու համար։ Զարգացել են գործարանները, ավելացել են աշխատատեղերը,
4.Նշեք ՀՀ’ Ձեզ հայտնի առանձին գյուղերի առանձնահատուկ կողմերը: Գառնի, Տաթև, Արենի, Դիլիջան։
Ո՞ր պատկերն է կոչվում եռանկյուն։ Եռանկյուն է կոչվում այն պատկերը, որը կազմված է մի ուղղի վրա չգտնվող երեք կետերից և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից (կողմերից)։ Այն ունի երեք գագաթ, երեք կողմ և երեք անկյուն։
Եռանկյան ի՞նչ տեսակներ գիտեք։ սուրանկյուն, բութանկյուն, հավասարակող, հավասարասրուն, ուղղանկյուն
Գծե՛ք երեք եռանկյուն և կառուցե՛ք առաջինի միջնագծերը, երկրորդի կիսորդները և երրորդի բարձրությունները։
Պատկերե՛ք տվյալ եռանկյան որևէ արտաքին անկյուն։
Գրե՛լ եռանկյունների հավասարության հայտանիշներից որևէ մեկը։ Եթե երկու եռանկյունների երկու կողմերը և դրանց միջև ընկած անկյունը համապատասխանաբար հավասար են, ապա այդ եռանկյունները հավասար են։
Ձեր շրջապատում և բնության մեջ որտե՞ղ եք հանդիպել եռանկյան տեսք ունեցող պատկեր։ Լեռան գագաթ, պանիր, քանոն (եռանկյուն)
Թեմա՝ «Երկրաչափական սկզբնական հասկացություններ»
Բերե՛լ սահմանում ունեցող պատկերների օրինակներ։ Կետ, ուղիղ, հատված, ճառագայթ, անկյուն, եռանկյուն։
Ինչպե՞ս ենք համեմատում հատվածները։ Հատվածները համեմատում ենք նրանց երկարություններով
Ո՞ր պատկերն է կոչվում ճառագայթ։ Ճառագայթ է կոչվում այն պատկերը, որը ունի սկիզբ, բայց վերջ չունի
Անկյունների ի՞նչ տեսակներ գիտեք։ Սուր անկյունուղիղ անկյունբութ անկյունփռված անկյուն
Թվարկե՛լ մի քանի չափիչ գործիքներ։ Քանոն, մետր, կշեռք։
Ո՞րն է թեորեմի և աքսիոմի տարբերությունը։ Աքսիոմը ճշմարիտ պնդում է, որը չի ապացուցվում։ Թեորեմը պնդում է, որը պետք է ապացուցել։
Ի՞նչ է նյութը։ Ի՞նչ է մարմինը: Նյութը այն է, ինչից կազմված են մարմինները։ Մարմինը առարկան է, որը ունի ձև, ծավալ և զանգված։
Ի՞նչ ֆիզիկական հատկություններ ունեն նյութերը։ Գույն, հոտ, համ, զանգված, ծավալ, հալման և եռման ջերմաստիճան։
Ինչպե՞ս սկսել քիմիական ռեակցիան: Քիմիական ռեակցիան սկսում են տաքացնելով, լույսի, էլեկտրական հոսանքի կամ նյութերը խառնելով։
Ի՞նչ է քիմիական հատկությունը։ Քիմիական հատկությունը նյութի այն հատկությունն է, որով այն փոխազդում է ուրիշ նյութերի հետ և առաջացնում նոր նյութ։
Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական և քիմիական երևույթների միջև։ Ֆիզիկական երևույթի ժամանակ նոր նյութ չի առաջանում, իսկ քիմիական երևույթի ժամանակ առաջանում է նոր նյութ։
Բերել ֆիզիկական և քիմիական երևույթների օրինակներ։ Ֆիզիկական-Սառույցի հալվելը Քիմիական-Թղթի այրվել
Ի՞նչ է ատոմը։ Ատոմը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է նյութի հատկությունները։ Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմը։ Պրոտտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից
Որտե՞ղ են գտնվում պրոտոնները, նեյտրոնները և էլեկտրոնները։ Էլեկտրոնները պտտվում են ատոմի միջուկի շուրջ, իսկ պրոտոններն ու նեյտրոնները գտնվում են միջուկում։
Ի՞նչ է քիմիական տարրը։ Քիմիական տարրը նույն տեսակի ատոմների ամբողջությունն է։
Ի՞նչ է մոլեկուլը։ Մոլեկուլը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է նյութի հատկությունները և կազմված է ատոմներից։
Ո՞վ է ստեղծել պարբերական համակարգը։ Դմիտրի Մենդելեևը ստեղծել է պարբերական համակարգը։
Ի՞նչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը։ Տարրի կարգաթիվը ցույց է տալիս ատոմի միջի էլեկտրոնների քանակը։
Քանի՞ պարբերություն և խումբ կա պարբերական համակարգում։ Պարբերական համակարգում կա 7 պարբերություն և 8 խումբ։
Որտե՞ղ են գտնվում մետաղները և ոչ մետաղները։ Մետաղները գտնվում են պարբերական համակարգի ձախ մասում, իսկ ոչ մետաղները՝ աջ մասում։
Ի՞նչ է քիմիական կապը։ Քիմիական կապը փոխազդեցությունն է ատոմների միջև, որի շնորհիվ նրանք միանում են և առաջացնում մոլեկուլներ
Ի՞նչ տեսակների են լինում քիմիական կապերը։ Քիմիական կապերի տեսակներն են՝ մետաղական կապ, կովալենտ կապ, իոնային կապ
Ի՞նչ է կովալենտ կապը։ Կովալենտ կապը առաջանում է, երբ երկու ատոմներ «կիսվում են» իրենց էլեկտրոններով և ստեղծում ընդհանուր էլեկտրոնային զույգ։
Ի՞նչ է իոնային կապը։ Իոնային է կոչվում այն կապը, որը առաջանում է հակադիր լիցք ունեցող իոնների միջև։
Ո՞ր կապն է բնորոշ մետաղներին: Մետաղական կապը։
Ի՞նչ է վալենտականությունը։ Վալենտականությունը ատոմի միանալու հատկությունն է, որը ցույց է տալիս, թե քանի կապ կարող է առաջացնել ատոմը։
Ինչպե՞ս են որոշում տարրի վալենտականությունը։ Վալենտականությունը որոշում են ըստ այն բանի, թե քանի կապ է առաջացնում տարրի ատոմը ուրիշ ատոմների հետ։
Որոշել հետևյալ տարրերի վալենտականությունները միացություններում՝ H₂O, CO₂, NH₃, MgO
Մեսրոպ Մաշտոցը հասկանում է, որ առանց Սուրբ գրքի հայերեն թարգմանության նրա քարոզները լավ արդյունք չեն տա։ Նա այդ մասին ասում է Սահակ Պարթևին և Վռամշապուհ արքային։
Հիմնական մաս
Արքան ասում է, որ Միջագետքում տեսել է «դանիելյան» գրեր, բայց դրանք չեն համապատասխանում հայերենին։ Դրա համար Մեսրոպ Մաշտոցը սկսում է նոր հայոց գրեր ստեղծել։ Նա գնում է Ասորիք՝ լինում է Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքներում։
405 թվականին նա ավարտում է հայոց այբուբենի ստեղծումը, որը կոչվում է ոսկեդար։ Նոր գրերով Սամոսատում առաջին անգամ թարգմանություն են անում նա և իր աշակերտները։
Փաստ
Առաջին թարգմանված նախադասությունը Սուրբ գրքից է․
«Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»։
Վաղարշապատում բացվում է առաջին դպրոցը, հետո դպրոցներ են բացվում ամբողջ Հայաստանում։
Սասանյանները և Բյուզանդիան թույլ են տալիս դպրոցների բացումը իրենց շահերի համար։
Պնդում Անհատները կարող են օգնել ժողովրդին զարգանալ, որովհետև իրենց աշխատանքով և գիտելիքներով լավ բաներ են անում ժողովրդի համար։ Նրանք օգնում են, որ մարդիկ ավելի կրթված ու զարգացած լինեն։
Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել
արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։
Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։
Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։
Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։
Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․ — Սիրեմ քըզի․․․
Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր. — Ակոբը գնաց սիրելիին քով։
Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։
Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։ — Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։
Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։
Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։
Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։
Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։
Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։
Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։
— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։
Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։
— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։
Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։
Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։
Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։
— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։
Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։
Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։
Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։
Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։
Մայրս ասում էր հորս․
— Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն։
Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։
Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։
Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։
Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։
Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։
Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։
Առաջադրանքներ: 1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր: Ֆես-Հատյալ կոնի ձևով փնջավոր գլխարկ: վրնջյուն-խրխնջյուն ախոռ-գոմ քով-կողք թովիչ-գրավիչ Մեծղի-բավական մեծ Թավուտ-Խիտ թփերով ու մացառներով պատված տեղ 2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն: — Սիրեմ քըզի — Սիրում եմ քեզ — Հակոբը գնաց իր սիրելիի քով — Հակոբը գնաց իր սիրելիի մոտ — Գիտես, որ ամպի վրայեն կթռչի — Գիտե՞ք, որ նա ամպերի վրայով էլ կթռչի — Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես — Մարան, այսօր լավ կերա՞ր — Շուտով տուն տ’երթանք — Շուտով տուն կգնանք — Հը՞, չե՞ս ուզեր — Հը՞, չե՞ս ուզում — Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար — Նորից երգե՞մ քեզ համար — Տունը եղավ տուն — Տունը նորից տուն դարձավ — Վրայեն անցիր — Վրայով անցիր 3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը: Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։ 4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին: Ես շատ եմ սիրում կենդանիներին, բայց իմ ամենասիրելի կենդանին շունն է։ Շները շատ խելացի, բարի և հավատարիմ կենդանիներ են։ Նրանք շատ են սիրում մարդկանց և միշտ պաշտպանում են իրենց տիրոջը։ Շունը մարդու ամենալավ ընկերն է, որովհետև նա երբեք չի լքում իր տիրոջը։ Շները լինում են տարբեր տեսակների։ Շները նաև շատ օգտակար կենդանիներ են։ Որոշ շներ պահպանում են տները, իսկ որոշները օգնում են մարդկանց տարբեր աշխատանքներում։
5. Ընդգծիր համեմատությունները: Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։ վերադառնում էր սուրացող ալիքի նման Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։
6. Պատմվածքից դուրս գրել ուրիշի ուղղակի խոսքով տրված նախադասությունները և դարձնել անուղղակի։ — «Սիրեմ քըզի․․․» — շշնջում էր Հակոբը։ Հակոբը շշնջում էր, որ սիրում է նրան։
— «Ակոբը գնաց սիրելիին քով»։ — ասում էր հայրը։ Հայրն ասում էր, որ Հակոբը գնացել է սիրելիի մոտ։
— «Գիտես քի ամպի վրայեն կթռի»։ — ասում էին շատերը։ Շատերն ասում էին, որ նա ամպի վրայից էլ կթռչի։
— «Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես»։ — հարցնում էր Հակոբը։ Հակոբը հարցնում էր Մարանին, թե արդյոք այդ օրը լավ կերել է։
— «Շուտով տուն տ՚երթանք»։ — ասում էր Հակոբը։ Հակոբն ասում էր, որ շուտով տուն են գնալու։
— «Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք»։ — հարցնում էր Հակոբը։ Հակոբը հարցնում էր, թե արդյոք Մարանը չի ուզում վերադառնալ և ուզում է ավելի երկար մնալ։
— «Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան»։ — հարցնում էր Հակոբը։ Հակոբը հարցնում էր Մարանին, թե նորից երգ ասի՞ նրա համար։
— «Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն»։ — ասում էր մայրը։ Մայրն ասում էր հորը, որ հիմա տունը իսկական տուն դարձավ։
— «Վրայեն անցիր»։ — ասում էր Հակոբը Մարանին։ Հակոբը Մարանին ասում էր, որ անցնի օրորոցի վրայով։