December 12

Հայրենագիտություն, առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

December 12

Կորեական Նոր տարի

Ամանորը Կորեայի ամենանշանավոր ավանդական տոներից մեկն է։ Տոնը տևում է երեք օր՝ Նոր Տարվա նախորդ օրը,Նոր Տարվա օրը և Նոր Տարվա հաջորդ օրը։ «Սեուլնալ»-ը վերաբերվում է Իունյոկ Սեուլնալին (음력 설날, լունային նոր տարի), ավելի հայտնի է որպես՝ Գուջիյոնգ (구정)։

Նոր Տարին Կորեայում ընկնում է Նորալուսնի երկրորդ օրը, Ձմեռային առևադարձից հետո։ Որոշ դեպքերում Նոր Տարին ընկնում է երրորդ Նորալուսնին, արևադարձիձ հետո, հաջորդ անգամ դա պետք է լինի 2033-ին։ Ընդհանրապես Կորեայի և Չինաստանի Նոր Տարիները նշվում են նույն օրը, բացառությամբ երբ Նորալուսին լինում է 15:00 (Կորեայի կեսգիշերը) և 16:00 (Չինաստանի կեսգիշերը)։ Որոշ դեպքերում (մեկ անգամ 24 տարվա ընթացքում), Նորալուսինը լինում է «հաջոր օրը» Կորեայում՝ համեմատած Չինաստանի, և Նոր Տարին Կորեայում լինում է Չինաստանի Նոր Տարվա հաջորդ օրը։

December 12

Հ. Թումանյան. Սասունցի Դավիթ 24-րդ հատված

  1. Դեղինով նշված բառեր բացատրեք բառարանի օգնությամբ և սովորեք։
    ասպանդակ-Թամբից կախված ոտնատեղ
    հոր-Գետնի մեջ փորված փոս:
    տմարդ-Մարդուն ոչ վայել
    նենգ- Չար՝ խարդախ բնավորություն ունեցող:
    գուրզ-Երկաթագամ մեծ գլխով ծանր ու կարճ գավազան
    մկունդ-Մեծ գեղարդ
    ժաժք-Երկրաշարժ:
    Գուժել-վատ լուր հաղորդել: 
    գոռ-Ահեղ
    վիհ-Մեծ խորությամբ և սովորաբար երկարաձիգ փոս
    բաշխիր-բաժանե
    ժանտ-Դաժան
    գազ-խազվիրան
  2. Մոխրագույնով նշված հատվածները շարադրեք ձեր բառերով։

    Ներքև Մըսրա զորքը չոքած,
    Ինչպես անծեր ծըփուն մի ծով։-Մսրայի բանակը ջախջախվեց
    Չծերացող ծովի պես:

    Օխտը գոմշի կաշի հագավ,
    Որ չըպատռի իրեն զոռից,
    Կանգնեց Օհան ամպի նըման
    Գոռաց Սասմա սարի ծերից-Օխտը գոմշի կաշի հագավ, որ չպատռի իրեն զոռից, Օհանը կանգնեց ամպի նման, գոռաց Սասմա սարի ծերից։

    — Կըռիվ անենք, ասավ Մելիք,
    Իմն է միայն զարկն առաջին։
    — Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
    Գընաց, կեցավ դաշտի միջին-
    «Եկեք կռվենք», – ասաց Մելիքը:
    Իմն է միայն առաջին հարվածը։
    «Հա քոնն է, հարվածիր», – կանչեց Դավիթը:
    Գնաց ու սպասեց դաշտամիջում։

    — Չէ՛, ասացին, արնի ծարավ
    Հըսկաներն են իրար զարկում-«Ոչ», – ասացին նրանք արցունքների ծարավով: Հսկաները ծեծում են միմյանց

    Երեք գիշեր ու երեք օր
    Փոշին կանգնեց ամպի նըման,
    Երեք գիշեր ու երեք օր
    Բոթը տըվին Դավթի մահվան-Երեք գիշեր և երեք օր
    Փոշին կանգնած էր ամպի պես
    Երեք գիշեր և երեք օր
    Լուր տարածեցին, որ Դավիթը մահացավ։


  3. Նարնջագույնով նշված բառերի արմատներից յուրաքանչյուրով կազմեք մեկական նոր բառ։
    տիրամոր-տիրել
    Հորեղբայր-հորաքույր
    Աստվածածին-Աստվածուհի
    Հսկայական-հսկայադեմ
    հողագործ-գործարան
  4. Դուրս գրեք 6 բառ, որ գործողություն են ցույց տալիս և դրանց համար գրեք ձև ցույց տվող բառեր, օրինակ՝ վազել- արագ վազել։
    քաշել-կամաց քաշել
    Գոռալ-Բարձր գոռալ
    հագնել-Շուտ հագնել
    Տեսնել-վատ տեսնել
    Գնա-ուշ գնալ
    Զարկել-Ուժեղ զարկել
  5. Ինչպե՞ս Դավիթն ազատվեց փոսից, համառոտ պատմեք։
    Դավիթը ազատվեց փոսից, քանի որ նրան օգնեց Ձենով Օհանը։
  6. Ինչո՞ւ երկրորդ անգամ Դավիթը չնստեց Մելիքի հետ սեղան։
    Երկրորդ անգամ Դավիթը չնստեց Մելիքի հետ սեղան, որովհետև նա գիտեր, եթե նստեր Մելիքի հետ Մելիքը նրա գլխին բան կսարքեր։
  7. Կարո՞ղ ես ներկայացնել, թե ի՞նչ օրենքներով էին կռվում Մելիքն ու Դավիթը։
    Մելիքն ու Դավիթը կռվում էին, որովհետև Դավիթը իմացել էր, որ նրան Մսրա Մելիքն սուտ էր ասել։
  8. Քանի՞ զարկ զարկեց Դավիթը և ինչո՞ւ բոլոր զարկերը չկարողացավ հասցնել Մելիքին։
    Նա երեք անգամ զարկեց։ Առաջին անգավ մայրը եկավ և խնդրեց Դավթին, որ նա Մելիքին չհարվածի, երկրորդ անգամ քույրը եկավ, երրորդ անգամ Աստված ասավ։
December 12

Լուցկիներով աղջիկը

  1. Պատմվածքից դուրս գրեք ամենատխուր հատվածը:
    Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: 
  2. Բնութագրեք աղջկա տատիկին և հայրիկին:
    Նրա հայրիկը բարի չէր, քանի որ աղջիկը վախենում էր նրանից։ Իսկ տատիկը միակ մարդն էր, ով սիրում էր աղջկան։
  3. Ձեր կարծիքով հեղինակն ինչո՞ւ է հենց ամանորյա գիշերվա մասին գրել այս պատմությունը:
    Իմ կարծիքով հեղինակը գրել էր ամանորյա գիշերվա մասին, քանի որ ձյուն էր գալիս, իսկ դրա համար էլ աղջիկը մրսում էր։
  4. Բնութագրեք այն քաղաքի մարդկանց, որտեղ ապրում էր աղջիկը:
    Այն քաղաքի մարդիկ շատ սուտ ասող մարդիկ էին, քանի որ չէին օգնում աղջկան։
  5. Ինչ սովորեցիք այս պատմվածքից:
    Ես սովորեցի, որ պետք է մարդկանց չհավատալ ու չտալ քո սեփական իրը, որովհետև մարդիկ կարող են սուտ ասել և վերցնել քո իրը։ Նաև սովորեցի, որ մարդիկ կան, որոնց համար տխուր է Ամանորը անցնում։
  6. Պատասխանեք հարցերին
  •  Ի՞նչ գույնի էր պատմվածքը։
    Այդ պատմվածքը մուգ գույնի էր, քանի որ այնտեղ ցուրտ էր և ձյուն էր գալիս։
  • Ի՞նչ զգացիք պատմվածքը կարդալիս
    Ես զգացի այս պատմվածքից ցրտություն։
  • Ի՞նչ համ կունենար այս պատմվածքը։
    Այս պատմվածքը ունի սառը համ։