Ածականը որպես խոսքի մաս
Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ,
փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։ Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի
միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական։ Որակական ածականները հատկանիշն
ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։
Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև
քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն
համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածականների
համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական,
գերադրական։
Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատության,
օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի
անփոփոխ ձևով։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի առավել
լինելը մեկ այլ առարկայի միևնույն հատկանիշի համեմատությամբ, ինչպես՝ ավելի
մեծ, ավելի լավ, ավելի կարճ և այլն։ Կազմվում է դրական աստիճանի ձևի և
ավելի բառի համադրությամբ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավելագույն դրսևորումը,
ինչպես՝ ամենամեծ, ամենից մեծ, մեծագույն, ամենալավ, ամենից լավ,
լավագույն և այլն։ Ինչպես տեսնում ենք, գերադրական աստիճանը կազմվում է
դրականին ավելացնելով ամենա- կամ –(ա)գույն մասնիկները կամ էլ ամենից բառը
գործածելով դրականի հետ, սակայն -ագույն հնարավոր է ավելացնել ոչ բոլոր
ածականներին (օրինակ՝ բարակ, կարճ ածականների գերադրականը –գույն-ով չի կազմվում)։ Պետք է խուսափել այս երկու մասնիկները միաժամանակ գործածելուց
(օրինակ՝ ամենամեծագույն)։
Կան նաև համեմատության աստիճաններ չունեցող որակական ածականներ։
Դրանք այն ածականներն են, որոնք ցույց են տալիս ոչ համեմատելի հատկանիշներ՝
մերկ, դատարկ, դեղին, բոբիկ և այլն։
Ածականները կարող են գործածվել նաև գոյականաբար, օրինակ՝ մեծ տուփերը-մեծերը,
դեղին ծաղիկները-դեղինները։ Այսինքն՝ նրանք հանդես են գալիս
իրենց լրացյալ գոյականի փոխարեն և ստանում են նրա քերականական կարգերը։
Գործնական աշխատանք
1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Երազուն, հստակ, տաք, դալար, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ,նույն, կորած
Այս ուտելիքը այնքան տաք էր, որ նա չկարողացավ ուտել։
Այս նույն տեսակի շորից այս աղջիկն էլ ունի։
Այս տղան այնքան ուրախ էր, որ աղջիկը վերաձարցել էր։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ, նույն, նոր։
այգի-մեծ, ծաղիկներով լի, կանաչ
ծաղիկ-վարդագույն, սիրուն, փոքր
գիրք-հին, հետաքրքիր, հաստ
գորգ-երկար, ուղղանկյուն, գունավոր
4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Բարձր, մարմնագույն, թունդ, բրդյա, պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, դաշտային, ուրախ, քաղցր, անվճար։
Այս շինությունը այնքան բարձր է, կարծես այնտեղից երևում են ամպերը։
Նա հագել էր մարմնագույն շապիկ։
Այս կանաչ թեյը թունդ էր։
Նա հագել էր բրդյա շոր այս նկարի մեջ։
Այս գետի ջուրը պղտոր էր, որովհետև տղան մեջը քարեր նետեց։
Նրանց դեմքը տխուր էր նորությունը լսելուց հետո։
Այդ միջոցառումը վճարովի էր։
Այս դուռը այնքան ցածր էր, որ մարդիկ անցնելիս պետք է գլուխը իջեցնեին։
Աշնանը տերևները դեղին, կարմիր և նարնջագույն են։
Նա այնքան ժլատ էր, որ չէր կիսում ուտելիքը մեզ հետ։
Նա այնքան ուրախ էր, որ վաղը իր ծննդյան օրն էր։
Այս թեյը շատ քաղցր էր։
Այս ֆիլմը մեզ համար անվճար էր։
5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ, դժվարին, հոգատար, պողպատե, սնահավատ, գործունյա, բարեգութ, դաժան, փայտե, թղթե։
Դժվարին հարց, հոգատար ընկեր, պողպատե ծայր, սնահավատ տղա, բարեգութ սիրտ, դաժան պատերազմ, փայտե աթոռ, թղթե նամակ։