Իմ ամառվա արձակուրդի մասին
Ես ամառային արձակուրդներին գնացել եմ Եգիպտոս։ Այնտեղ շատ լավ էր անցել։ Ես այնտեղ ամեն օր մտնում էի լողավազան։ Այնտեղ մենք մնացել ենք երկու շաբաթ։ Հետո եկանք տուն։ Գնացի տատիկիս տուն։ Այնտեղ էլ մտանք լողավազան։ ԵՎ այնեղ ես իմ փոքրիկ եղբոր հետ խաղացի։ Ես նաև նկարել եմ մի մեծ նկար։ Ես նաև կարողացա ջրի տակ նկարել հեռախոսով։
Նաև ես այս ամառ ամեն օր իմ քույրիկի հետ եմ եղել։
Ամառային արձակուրդներս անցկացրել եմ Եգիպտոսում և տանը։ Տանը ես լողում եմ և Եգիպտոսում նույնպես։ Ամառային արձակուրդներս անցկացրել եմ ընտանիքիս հետ։
Ես դիտել եմ Բարբիի տարբեր ֆիլմեր: Բարբիներից մեկը մուլտֆիլմ էր: Երկրորդը ֆիլմ էր։
Եգիպտոսում ես հանդիպեցի մի աղջկա: Նա հայ էր։ԵՎ ես նրա հետ ընկերացա։
Ուզում եմ, որ հաջորդ տարին էլ այս տարվա նման լինի։
Ամառային արձակուրդներին կարդացի «Տղան և նրա բարի թզուկները»։
Ինձ դուր է գալիս, որ ամառային արձակուրդները 3 ամիս է և երեք ամսից շատ չէի ուզենա, որովհետև իմ ուսուցչուհիներին ես շատ կկարոտեի: Նաև իմ քույրիկի ծնունդն ենք նշել, բայց մեր տանը։ Նրա ծնունդը շատ-շատ հավես էր անցել։ Այնտեղ ինչ ուզում էինք անում էինք։ Այնտեղ կարաինք անեինք ամեն ինչ օրինակ’ մտնեինք լողավազան, պիկնիկ կարող էինք անել, վազվզում էինք, պահմտոցի էինք խաղում, ճոճորանի վրա ճոճորվում էինք, փոքր եղբորս հետ էինք խաղում և իմ փոքր քույրիկի հետ։




