(1-ին մաս)
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:
Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:
Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան վրա:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:
-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:
Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.
-Ռիկի՛, Ռիկի՛:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:
-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մանչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:
-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:
Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբո□ջ-ամբողջ
թ□չել-թռչել
կդար□նեն-կդարձնեն
եր□եք-երբեք
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ սովորական-անսովոր
բ/փոքրիկ-մեծ
գ/ սիրունիկ-տգեղ
դ/տխուր-ուրախ
- Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել
գ/վնասել
դ/կաշկանդել
- Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ավարիա-Վթար
բ/աֆիցեր-Սպագ
/դիրեկտոր-Տնօրեն
դ/զիբիլ-աղբ
- Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
երեխաներ
քաղաքներ
աստղեր
մեծեր
- Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:
ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը:
բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:
գ/Ամեն գործի վերջն է գովելի
դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:
գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը
- Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
Արևածաղիկ - Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա:
- Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: - Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Ոչ, չէի ուզենա, քանի որ մանչուկ լինելը հրաշալի չէր, քանի որ բոլորը իրեն նեղացնում էին։ - Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում է, որ մենակ չլինի և ուզում էր, որ շունը իրեն պատկաներ։
Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Ես կուզեի այս պատմությունը ուրախ վերջ ունենար։ Մանչուկը այդ շան հետ ընկերանար և ուրիշ երեխաների հետ։