Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առարկաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը: Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սարքով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում:
Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը: Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշումը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ: 660մմ-1×100մմ=560մմ
Ի՞նչ եք հասկանում քարտեզ ասելով։ Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է քարտեզն այսօր։ Ինձ այսօր պետք չի գա քարտեզը։ Ես քարտեզ ասելով հասկանում եմ, որ դա կյանքի համար շատ կարևոր բան է։
Հնում ի՞նչ նյութեր են օգտագործել քարտեզներ պատրաստելու համար։ Հնում օգտագործել են քար կամ կավ քարտեզներ պատրաստելու համար։ Կավի կամ քարի վրա նկարում էին քարտեզը։
Ըստ բովանդակության ՝ քանի՞ խմբի են բաժանվում քարտեզները, և որո՞նք են դրանք։ Բաժանվում են երեք խմբերի’ քաղաքներ, երկրներ և կղզիներ։
google maps ծրագրով, գտե՛ք քարտեզի վրա Սևանա լիճը և փորձե՛ք որոշել ձեր բնակավայրի և Սևանա լճի միջև եղած հեռավորությունը։