1․ Ո՞ր դասարանից ես հաճախում Արևմտյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։
Ես մանկապարտեզից հաճախում եմ Արևմտյան դպրոց-պարտեզ։ Ես ուրիշ դպրոց չեմ գնացել։
2․ Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
Դպրոց-պարտեզում չեմ մոռանա շոկոլադե գործարանի ճամփորդությունը։ Ամենից շատ կարևորում եմ մաթեմատիկան։
3․ Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ դպրոցից հետ տանում ես։
Ես դպրոցից ինձ հետ տանում եմ ուսում., ուրախություն, ճամբորդական հիշողություններ, ընկերություն։
4․ 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
Սիրելի 3-րդ դասարանցի։ Քեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում 4-5 դասարաններում։ Քեզ շատ կհետաքրքրեն բոլոր դասերը։ Ամեն դասը ունի իր կաբինետը։ Սիրով սպասում եմ։
5․ Արևմտյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսանկը․․․
Ես տնկել եմ մանուշակ ծաղիկը։ Տնկել եմ միայնակ
6․ Պատրաստիր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Արևմտյան դպրոցի միջավայրի մասին։
Դուք կարող եք տեսնել այստեղ։
7․ Ծնողներին խնդրիր, թող մի քանի նախադասությամբ խոսեն քո ուսումնական գործունեության մասին Արևմտյան դպրոցում:
Եվան մեր կարծիքով շատ ակտիվ է Արևմտյան դպրոցում իր ուսումնական գործու նեության մեջ: Ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով ստիպված է լինում բացակայել որևէ դասից կամ դպրոցում տեղի ունեցող միջոցառումից, նա շատ է տխրում և անհամբեր սպասում է, թե երբ է վերադառնալու դպրոց: Ենթադրում ենք, որ դպրոցում իրեն շատ հետաքրքիր են թե՛ ուսումնական գործընթացն ու դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, և թե՛ իր դասընկերների հետ շփումը: Նկատել ենք նաև, որ Եվան առավել ակտիվ է բլոգ վարելիս և մաթեմատիկայի առաջադրանքները կատարելիս: Հուսով ենք, որ դպրոցում նա ձեռք կբերի անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մարդկային այնպիսի հատկանիշներ, որոնք օգտակար կլինեն իր մասնագիտական գործունեության մեջ և առօրյա կյանքւմ: