11-20 դարերում Հայաստանի Հանրապետության դաշտադեմ գյուղում է գտնվում Դաշտադեմի ամրոցը, որը նաև անվանում են Քաղնի։ Ամրոցը սարքվել է Կամսարական իշխանական տան օրոք։ Կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում։
Դաշտադեմի ամրոցի տարբերությունը կայանում է նրանում, որ այն, ի տարբերություն հայկական բազմաթիվ ամրոցների, չի ապավինել բնական պաշտպանությանը: Այն չունի ձորեր, գետեր, ժայռեր, որոնք կոգնեին պաշտպանության համար : Ամրոցի պաշտպանում էր իր հաստ պատերը: Եվ, չնայած սրան, այն համարվում էր պաշտպանական ամուր կառույց։
Ամրոցը բավականին հարուստ է եղել իր շինություններով: Տարածքում հայտնաբերվել են երկու եկեղեցի, միջնաբերդ, ջրամբարներ, Խանի պալատ, դրա երկշերտ պարիսպները: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։
Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է, որն իրենից ներկայացնում է երեք հարկանոց շինություն , որն ամրացված է եղել իրեն բոլորող աշտարակներով։ Միջնաբերդ-դղյակը չի ունեցել պատուհաններ և լուսավորությանը միակ աղբյուրը եղել է երդիկը։ Դաշտատեմի ամրոցն ունեցել է ներքևի գաղտնի տեղեր , որոնք տանում էին դեպի արմտյան կողմի ձորակը։