Առաջադրանքներ
- 1․Ի՞նչ է ամրոցը կամ բերդը։
Ամրոցը և բերդը օգնում է մարդկանց պատերազմների ժամանակ։
2․ Նկարագրել ինչպիսի՞ տեսք ունի ամրոցը։
Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին
3․ Թվարկե՜լ հայկական ամրոցները։
Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն։
4․ Նկարագրե՜լ հայկական եկեղեցիները ու վանքերը։
5․ Ներկայացնել, ըստ ցանկության որևէ հայկական եկեղեցու վերաբերյալ տեղեկություններ։
Սուրբ Սարգիս եկեղեցի - Երևանի երբեմնի բերդի դիմաց՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։
- Սուրբ Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին։