Այսօր մենք գնացել ենք երգի կաբինետ։ Այնտեղ մի քիչ խաղացել ենք։ Խաղալուց հետո մեզ հավես պարեր են սովորացրել, բայց այնքան դժվար էր պարել։ Հետո մի ուրիշ պար էլ սովորեցինք։ Այդ պարը ավելիհեշտ էր։ Դրանից հետո գնացինք նկարչության կաբինետ, բայց չկարողացանք մտնել, քանի որ ջուր էր։ Գնացինք բնագիտության կաբինետ։ Այնտեղ նորից չկարողացանք մտնել, որովհետև իմ կարծիքով այտեղ տեղ չկար։ Գնացինք տեսանք, որ երաժտության կաբինետը ազատ է և մեր մյուս ժամը անցկացրինք այդտեղ։ Այնտեղ երրորդ դասարանցիները եկան և նրանց հետ խաղեր խաղացինք։ Առաջինը «Հեյ խմբեր» անունով մի խաղ խաղացինք, իսկ հետո պարան քաշոցի և «Մուկն ու կատուն»։ Հետո մի քանի րոպե անցավ։ Երրորդ դասարանցիները գնացին իրենց դասարան։ Մենք պարեցինք մի տասը րոպե։ Իսկ պարելուց առաջ մենք վազվզում էինք և պտտվում։ Հետո ուսուցչուհին եկավ և տղաները գնացին ֆուտբոլ խաղալու։ Այդ ժամանակ մենք նորից պարում էինք։ Պարելուց հետո ընկեր Սեդան եկավ և մենք խաղացինք «Մուկն ու կատուն» նույնպես։ Վերջում աղջիկները մի պար էին հորինել և դա մեզ ցույց տվեցին Այդպես անցավ իմ երրորդ օրը։