- Ո՞վ է գրքի հեղինակը, համացանցից նայեք և գրեք նրա մի քանի այլ ստեղծագործություններ։
Գրքի հեղինակը Ազատ Շահինյանն է։ Նայև ես կարդաց ել եմ Տղան և նրա բարի թզուկները_Ազատ Շահինյան
Նա գրել է այս հեքիաթը Սուրի և Սամի արկածները_Ազատ Շահինյան և այլն։ - Թվարկեք գրքի գլխավոր հերոսներին, համառոտ նկարագրեք և բնութագրեք նրանց։
Փոքրիկ-Նա շատ բարի էր։
Շեկո-Նա մի քիչ խորամանկ էր
Մարկոս-Նա Շեկոյի հետ էր
Ծերունի-Շատ-շատ բարի էր։
- Գրքից դուրս գրեք ամենահուզիչ, ամենծիծաղելի, ամենահետաքրքիր և ամենաձանձրալի 3-ական հատված։
Ամենաձանձրալի-
Նրանք ուրախ շվշվացնելով գնացին բակի ծայրը: Մոտենալով առանձնատան ցանկապատին, տղաները կանգ առան: Թթենու ճյուղը չկար…
– Կտրել են, – վեր նայելով ասաց Մարկոսը:
– Պահ, կարծես կարոտ էինք իրենց թթին, – ավելացրեց Շեկոն: .
– Իսկի էլ քաղցր չէր, չէ՞, Շեկո:
– Ինչ քաղցր, էդպիսի անհամ թութ ես դեռ կյանքումս չէի կերել:
Ամենածիծաղելին- — Այս ի՞նչ պստլիկ ծերուկներ են:
Հայրը, որ արդեն նստել էր փոքրիկ նկարակալի առջեւ ու ձեռքն առել վրձինը, հայացքը կտավից չկտրելով ասաց.
Ամենահուզիչ-Դե, դե, ինձ է տալու, – վրա տվեց Մարկոսը՝ տուփը խլելով Փոքրիկի ձեռքից: – Ինձ ես տալու, չէ՞:
– Չէ, չէ, Մարկոս, – աղերսագին ասաց Փոքրիկը: – Ուզում ես սուլիչս վերցրու: Ուզում ես՝ հայելիս: Ուզում ես գնամ հոլս բերեմ, մենակ թե տուփը մի վերցրու, լա՞վ:
– Ուրեմն չե՞ս տալիս:
– Չէ: Մարկոս, ինչ ուզում ես կտամ, մենակ թե…
Խոսքը կիսատ մնաց տղայի բերանում:
– Որ էդպես է, ոչ ինձ, ոչ էլ քեզ. ըհը… – ասաց Մարկոսը եւ տուփը իբր թե «շպրտեց» նկուղի պատուհանի ուղղությամբ:
Ամենահետաքրքիր– Էլի երգում է, հայրիկ, – ասաց Փոքրիկը, որ մինչ այդ գլուխը մի կողմ թեքած լուռ լսում էր:- Քնի՛ր: Նա քեզ չի խանգարում, իր համար երգում է, քնի՛ր…
– Չէ, հայրիկ, իր համար չի երգում, ճակատի մազերը կարճ կտրած աղջկա համար է երգում: Այ տես… – ասաց Փոքրիկը՝ առանձնատան ցանկապատը ցույց տալով:
Ի՞նչ սովորեցրեց ձեզ գիրքը։
Ինձ այս գիրքը սովորեցրեց, որ պետք է ինչ ծերունիներին տեսնես նրանց օգնես, օրինակ’հենց նրանք աստիճաններն են բարձրանում պետք է նրանց օգնել։
Շատ կարճ պատմեք, թե ինչի մասին էր գիրքը։
Այս գիրքը մի փոքրիկի մաին էր։ Այդ փոքրիկը երկու տղաների հետ էր խաղում, մեկի անունը Շեկո, մյուսինն էլ Մարկոս։ Նրանք մի քիչ չար էին։ Մի անգամ փոքրիկը կոպեկներ էր բերել և նրանք գնացին հյութ գնեցին։ Եվ այդպես փոքրիկին ուրախացրեց։
2․ Ավարտել գիրք-տետրի աշխատանքները։
3․ Ներկայացնել ամառային ձեր հանգիստը լուսանկարներով, տեքստային պատումով և տեսանյութերով։