Լինում է չի լինում երկու գյուղացի հարևաններ են լինում:Նրանք զբաղվում են հողագործությամբ:
Մի օր ստացվում է այնպես ,որ հարևաններից մեկը աշխատանք է գտնում քաղաքում և այլևս ժամանակ չի ունենում զբաղվել հողագործությաբ և հողը վարձակալության է տալիս իր հարևանին:
Գարնանը հողը փորելիս հարևանը մի ոսկյա շղթա է գտնում:Վերցնում է և գնում հողատիրոջ տուն:
-Սա քո շղթան է,քո հողից եմ գտել վերցրո՛ւ.-ասում է հարևանը:
-Ո՛չ դա իմը չէ քոնն է,ես հողը քեզ եմ տվել վարձակալության,ուրեմն այն քոնն է.-ասում է հողատերը:
Սկսում են շղթայի պատճառով վիճել:
Վիճում են վիճում և դուրս են գալիս փողոց:Նրանց է մոտենում մի մուրացկան ,որը փող էր մուրում:Հարևանները նայում են իրար երես ,ժպտում են միմիանց և որոշում են ոսկյա շղթան նվիրել մուրցկանին:Նրանք գտնում են ,որ այդպես ավելի ճիշտ կլինի,համ նրանք չեն վիճի,համ էլ մուրացկանին շղթան ավելի էր պետք: