Archive | February 20, 2023

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է ևբարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում։

Ռուբինյան արքայատոհմ

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:

Ռուբինյան իշխաններն այնտեղ հիմնադրեցին Կիլիկան թագավորությունը: Ռուբինյան իշխանները կործանված Բագրատունիների թագավորության օրոք իշխանի տիտղոս էին ունեցել, և, տեղափոխվելով Կիլիկիա, հիմնեցին նոր թագավորությունը:

Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր: Նրան հաջորդեց Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137): Այդ տարիներին Կիլիկիան Հայաստանը մեծ զարգացում ապրեց:

Որպես թագավոր օծված առաջին Կիլիկիան արքան  դարձավ Լևոն 2-րդը: Վերջինս արու զավակ չուներ, և այդ պատճառով նրա գահը ժառանգեց դուստրը՝ Զաբելը, ինչից հետո գահն անցավ Հեթումյաններին: