Archive | February 2023

Խելոքն ու հիմարը

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    բանեցնում–Բանել տալ
    ջոկ–ջոկել
    մոզի–Երկու տարեկան հորթ
  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    բանեցնում–Բանել տալ
    ջոկ–ջոկել
    մոզի–Երկու տարեկան հորթ
    թոկ–պարան
    խարխուլ–Փլվելու մոտ եղող, ամրությունը կորցրած, քանդվելու աստիճանի հասած 
    գանգատ-Տրտունջ
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    խելոք–հիմար
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    Լեզուն կուլ տալ– չխոսել
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Անխելք,հիմար։
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Որովհետև նա Անխելք էր։
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    Խելոքի տեղը հիմար իսկ հիմարի տեղը խելոք
  7. Հեքիաթի համար նկար նկարեք։

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանքներ

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Ոչ,որովհետև նրանք հիմար էին և ամեն ինչի վրա կկռվեին
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    մենք գիտենք, որ բարեկենդանը ցույց է տալիս,որ օրերը տաքանում են։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։
    Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

    — Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է-Ածանցավորը նկատում է,որ էս կնկա խելքը պակաս է։
    սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը-Եղն ու բրինձը վերցնում է ու գնում է իրենց գյուղը։
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։

ծիծաղ, կռիվ, Ճանապարհում, վազք, փոփոխություն, ծերություն, փախուստ։

Հ․ Թումանյան «Ոսկու կարասը»

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։
    Բարի-չար
    իմաստուն-անգետ
  2. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։
    Ծերերը- երիտասարդները
    աղքատ- հարուստ
    լիքը- քիչ
    վեճը- համերաշխ
    բերրի- անպտուղ
    ճշմարիտ-սուտ
    իմաստուններին-անխելքներ
  3. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    Հողագործ-հող+ ա+ գործ , հողամաս,գործատու
    հողատիրոջ-հող+ ա +տեր/ոջ/ ,հողատարածք,անտեր
    թագավորի-թագ+ ավորի , թագուհի
    անգետ-ան+ գետ, տգետ
    բացատրություն-բաց+ ա +տուր+ ություն , բացօթյա,տուրուդմփոց
    ազնվություն-ազնիվ+ ություն ,ազնվական
  4. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Այս հեքիաթը մեզ սովորեցնում է,միշտ լինել արդար և ուրիշի ունեցածի վրա աչք չդնել:
  5. Հեքիաթի ասելիքին համապատասխան մտածեք փոքր պատմություն, որն առանձին նյութով դրեք և հղումով բերեք առաջադրանքների մեջ դրեք։

    https://evababajanyan1.edublogs.org/2023/02/28/ոսկյա-շղթան/
  6. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։

    Հողատերն ու նրա հարևանը,արդար,ազնիվ միամիտ մարդիկ էին:Երկուսն էլ շատ բարի կամեցող մարդ էին,իսկ թագավորը ագահ էր ,չար , անազնիվ էր և աչքը ուրիշի ունեցվածքն էր:Նա շատ անկուշտ էր:
  7. Հեքիաթը բաժանեք մասերի և վերնագրեք մասերը։

    Ազնիվ հարևանը

Մաթեմատիկա

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  • 654, 789, 1011, 1023, 9862
  • 356, 105, 100, 98, 99
  • 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3.1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։

14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
18+1=19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
15 + 1 = 16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:
100×4=400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:

38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
5

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։

30

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։
12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։
16

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի կրկնապատիկը։

100×2=200

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 4 է, թերի քանորդը՝ 2, մնացորդը՝ 3։
9

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 2։
20

Ոսկյա շղթան

Լինում է չի լինում երկու գյուղացի հարևաններ են լինում:Նրանք զբաղվում են հողագործությամբ:
Մի օր ստացվում է այնպես ,որ հարևաններից մեկը աշխատանք է գտնում քաղաքում և այլևս ժամանակ չի ունենում զբաղվել հողագործությաբ և հողը վարձակալության է տալիս իր հարևանին:
Գարնանը հողը փորելիս հարևանը մի ոսկյա շղթա է գտնում:Վերցնում է և գնում հողատիրոջ տուն:
-Սա քո շղթան է,քո հողից եմ գտել վերցրո՛ւ.-ասում է հարևանը:
-Ո՛չ դա իմը չէ քոնն է,ես հողը քեզ եմ տվել վարձակալության,ուրեմն այն քոնն է.-ասում է հողատերը:
Սկսում են շղթայի պատճառով վիճել:
Վիճում են վիճում և դուրս են գալիս փողոց:Նրանց է մոտենում մի մուրացկան ,որը փող էր մուրում:Հարևանները նայում են իրար երես ,ժպտում են միմիանց և որոշում են ոսկյա շղթան նվիրել մուրցկանին:Նրանք գտնում են ,որ այդպես ավելի ճիշտ կլինի,համ նրանք չեն վիճի,համ էլ մուրացկանին շղթան ավելի էր պետք:

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն:

Փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    https://evababajanyan1.edublogs.org/category/մաթեմատիկա/
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://evababajanyan1.edublogs.org/2023/02/20/մաթեմատիկա-20-02-23/
    https://evababajanyan1.edublogs.org/2023/02/17/մաթեմատիկական-հնարքներ/
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո, դուք կարող եք տեսնել այստեղ։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Եթե դպրոցում եմ լինում աշխատում եմ ինքնուրույն, իսկ եթե տանն եմ անում հայրիկիս հետ եմ քննարկում։

Ինքնաստուգում մաթեմատիկայից

1)Լրացրու նախադասությունը.  Անհայտ ․․․ գտնելու համար պետք է նվազելիից հանել տարբերությունը։
Հանելի

2)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
265, 112, 99, 89, 0

3)3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
4
4)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
10

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 7 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 4։
46

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 25-ի բաժանելիս։
24

7) Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 6-ի և  8-ի։

24
8) Գտիր 24 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
1- ամենափոքր ամենամեծ-24 24+1=25

9) Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:
1000×4=4000

10) Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 17 է։
34

11) Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
7

12) Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1
15112

Փետրվարի մաթեմատիկային ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։

6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:

4+1=5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 

6


6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

70


7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը
130


9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1620 գ

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։

18

Ջանի Ռոդարի «Ջելսոմինոյի արկածները»Թեստ 3

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:
    ան□ամ-անգամ
    եր□-երբ
    սուր□-սուրբ
    ավելոր□-ավելորդ
  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    Այսպես-այս-պես
    այդպես-այդ-պես
  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան        սանդուղք    

բ/ սիրուն               գեղեցիկ

գ/ բղավել               փչալ

դ/ դաշտ                արտ

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ  

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.  

ա/հարևաններ
բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: 

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական    

գ/ արևային -գոյական         

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
    փոքր–փոքրանալ
  • լուրջ–լրջանալ
  • մեծ-մեծանալ
  • անձրև–անձրևել
  • Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:  

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: 
  • Հարցական․
  • Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
    Նա բարի սուրբ ոգի է։
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  
    «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»
  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի: 
    Ջելսոմինոյի գոռալը և ծառերից տանձերը թափվելը հարևանների համար մի մասը ասում էին, որ դա կաղարդանք է, իսկ մյուս մասի համար սուրբ արարք։
  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: 
    Կինը համոզված էր, որ հարևնանները կհաստատեն իր մտածածը։