Մենք հոկտեմբերի 6-ին գնացինք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ կային Կոմիտասի շատ նկարներ։ Մենք իմացանք, որ Կոմիտասը տեսնում էր, թե ինչ են երգում մարդիկ։ Նա հավաքում էր այդ երգերը ու մի թղթի վրա գրում էր, և մշակում էր դրանք։ Նրա երգերը մի քիչ նման են ժթղթվրդի երգերին։ Կոմիտասը ապրում էր Թուրքիայում։ Նա այնտեղ նամակներ էր պատրաստում իր ընկերների համար։ Բայց նա այնպես էր պատրաստում, որ ոչ ոք չհասկանար, թե ինչ է գրված թղթի վրա։ Բայց ընկերները գիտեին, որ պիտի լույսի վրա դնեն, որ հասկանան։
Մենք թանգարանում տեսանք Կոմիտասի ստորագրությունը։ Նրա ստորագրությունը երկար էր։ Թանգարանում մենք տեսանք մի դաշնամուր, որի վրա ժամանակին նվագել էր Կոմիտասը։
Ինձ համար շատ հետաքրքիր անցավ իմ օրը Կոմիտասի թանգարանում։