May 20

Համբարձման մասին

Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 տեսակի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված տղաներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։


Posted May 20, 2022 by evababajanyan1 in category Ընթերցանություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*