1-ին օրը
Առաջին օրը ես չէի եկել։
2-րդ օր
Մենք այսօր Ընկեր Սեդայի հետ դպրոցով շրջեցինք, աղբ հավաքեցինք։ Հետո գնացինք խաղահրապարակ։Ընկեր Հայկուհու հետ մարմնամարզություն կատարեցինք։Այնտեղ շատ-շատ զվարճալի էր։ Հետո եկանք դպրոց։ Այդտեղ դիտեցինք «Մարիօ» մուլտֆիլմը։ Հետո ընկեր Հայկուհու հետ անգլերեն հեքիաթ կարդացինք։ Այսպիսով մեր օրը վերջացավ։
3-րդ օր
Այսօր մենք երգեցինք անգլերեն երգեր։ Երգեցինք Believer, Wellman և այլն։ Հետո ընկեր Հայկուհու հետ կարատեյի շարժումներ կատարեցինք։ Հետո գնացինք բակ։ Բակում ընկեր Սոնայի հետ խաղացինք Թաշկինակ, Աղջիկ փախցնոցի, փչացած հեռախոս։ Գնացինք մուլտֆիլմ նայեցինք։ Հետո գնացինք Վարդավար խաղացինք։ Հետո նույնպես գնացինք մուլտֆիլմ դիտելու։
4-րդ օր
Մենք այսօր գնացինք Մայր դպրոց։ Քայլելով աղբ հավաքեցինք։ Այնքան շատ էինք հավաքել, որ կեսը թափվեցին։ Մայր դպրոցում մենք երգեցինք և պարեցինք։ Հետո եկանք դպրոց։Այնտեղ մենք մուլտֆիլմ դիտեցինք, պաղպաղակ ուտելով։Բայց ես չէի կերել, որովհետև ես այդպաղպաղակը չէի սիրում։ Հետո գնացինք ընկեր Հայկուհու հետ մարմնամարզությունկատարեցինք։ Բայց չգնացինք Անգլիական այգի։
5-րդ օր
Մենք այսօր ճամփորդեցինք դեպի Թեղենյաց վանք։ Թեղենյաց վանքը գտնվում է կոտայքի մարզում։ Ամեն ծառերի վրա գրված էին թվեր։ Մենք մի տեղ գնացինք հաց ուտելու, բայց մոծակներն ու մեղուները չէին թողնում հաց ուտել։ Հետո գնացինք եկեղեցի։ Այնտեղ երգեր երգեցինք։Հետո գնացինք եկեղեցու մոտ պարեցինք և տարբեր խաղեր խաղացինք։Հետո եկանք դպրոց։