Մարտի 14 – ին մենք ընկեր Գրետայի և ընկեր Սոնայի հետ միասին այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարան։ Կենտրոնական բանկի թանգարանը հայտնի է, որպես Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։ Կենտրոնական բանկը գտնվում է Անգլիական այգու մոտակայքում։
Մեր ճամփորդությունը շատ ուրախ ու հետաքրքիր անցավ։ Սա ինձ համար ամենատպավորիչ ճամփորդությունն էր։
Կենտրոնական բանկում մեզ ծանոթացրեցին դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին, սովորեցինք տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք և իմացանք, որ դրամները տպվում են Գերմանիայում։ Իմացանք, որ դրամները պատրաստվում են բամբակից։ Մեզ ցույց տվեցին հին դրամի տարբեր ձևերը և հուշադրամները։ Իմացանք, որ դրամի, դոլարի և եվրոյի փոխրժեքները կարողեն փոփխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Վերջում մեզ տվեցին նվերներ և մենք ուրախ գնացինք Անգլիական այգի։ Այնտեղ երգեցինք Կոմիտասյան պարերգեր՝ Հոյ նազան և Էջմիածին, ինչպես նաև խաղացինք <<Աղջիկ փախցնոցի>> ազգային խաղը։
Կազմեցինք նաև խնդիրներ։
Խնդիր 1. Մենք Բախշյանի այգուց դեպի Կենտրոնական բանկ երթուղով դուրս եկանք ժամը 09:30 -ին։ Երթուղում տեղավորվելու և ընդհանուր անցած ճանապարհի վրա ծախսեցինք 90 ր, Կենտրոնական բանկում մնացինք
1ժ 18 ր։ Անգլիական այգում մնացինք 1 ժ։ Ժամը քանիսի՞ն վերադարձանք դպրոց։
Լուծում՝
1)90ր+ 1ժ 18 ր + 1 ժ =3 ժ 48 ր
2)9ժ 30 ր+ 3 ժ 48 ր =12 ժ 78 ր=13 ժ 18 ր
Ուրեմն Բախշյանի այգի վերադարձանք 13։18։
Խնդիր 2. 2023 թ – ի մարտի 15 տվյալներով 1 դոլարը արժի 392 դրամ։ 100.000 դրամը քանի դոլար է։
100.000: 392= 255դոլար 10 ցենտ