Մենք Մարտի 31-ին գնացել էինք շոկոլադի գործարան և եկեղեցիներ:
Սկզբում գնացինք Սբ. Մարինե եկեղեցի։ Մտանք ներս և երգեցին «Հայր մեր»
Գնացինք Շոկոլադի գործարան։ Այնտեղ տեսանք, թե ինչպես են պատրաստում շոկոլադը։
Սկզբում վերցնում են կակաոյի պատիճը և հատիկները հանում ու չորացնում են։ Հետո մանրեցնում են և պատրաստում են կակաոյի փոշի։ Այդ կակաոյի փոշիին ավելացնում են կակաոյի յուղ հալեցնում և լցնում են որպեսզի չորանա։Հետո վերցնում ենք և այսպես էլ ստանում ենք իսկական շոկոլադ։
Հետո այդ պատրաստված շոկոլադը մենք մեր դասարանով փաթեթավորեցինք և ուղևորվեցինք դեպի Կարմրավոր եկեղեցի «Հայր մեր» երգեցինք։
Հետո գնացինք Սբ. Սարգիս եկեղեցի։ Մտանք ներս և նույնպես երգեցինք։ Հետո վերադարձանք դպրոց։
Շատ հետաքրքիր անցավ…